Armweeklynews.am   » »  ՄՇԱԿՈՒՅԹ
 

 

 

 

 

 

 

 

 

 Վարուժան Եփրեմյան Վարուժան Եփրեմյան – փիրուզագույնը Աստծո սիրելի գույնն է

*********
Նայիր աչքերիս մեջ և կտեսնես հայի կարոտ: Նայիր իմ կտավներին և կտեսնես տաք ու վառ գույների մեջ խտացված մարդկության կարոտն առ իր Ստեղծողը: Նայիր իմ գույներին և կզգաս Նաիրյան երկրի շունչը , որ դեռ հիշում է մանկությունդ:

Հիմա նայեք Վարուժան Եփրեմյանի նկարներին և կտեսնեք իմ կարոտը: Ոչ, ես ծանոթ չեմ այդ նկարչի հետ: Դուք էլ ծանոթ չեք իմ անձին ու արվեստին: Պարզապես երբ նայում եմ նրա կտավներին, ինձ թվում է հայելու առջև եմ կանգնած: Ինձ երբեմն թվում է, որ ով նայում է նրա կտավներին, ինձ է տեսնում:

Ես էլ եմ համարում, որ սևը գույն չէ, այդպիսի գույնով կարոտ չի արտահայտվի:Ես էլ եմ համարում, որ փիրուզագույնն Աստծո գույնն է:

Վարուժան Եփրեմյանի կտավներում նաև իմ փիրուզագույն երազներն են, որոնք երբեմն , երբ լույսի ու ստվերի հարաբերակացության խախտման տակ ես նայում, դառնում են մուգ կանաչ:

Անծանոթ նկարչի վաղուց ծանոթ պատկերներով կտավներ:

Ի.Ս.

**********

Ով է ասել, որ կարոտը գույն, հոտ, շունչ և ջերմություն չունի:

Մարդկային հոգուն բնորոշ ամեն մի զգացում չես կարող խոսքերով արտահայտել, ամեն մարդ գտնում է ինքնաարտահայտման իր մոտեցումը, բայց առավել հասկանալի է երբ ինքնաարտահայտման լեզուն արվեստն է :

Վարուժան Եփրեմյանի արվեստում կարոտը ներկայացվում է գույների ներդաշնակ ու հասկանալի խաղով: Նաիրյան երկրի ու նրա կերպար ստացած նազանքի հասցեական կարոտն առ հայրենիք արվեստագետի համար կերպարանափոխված մուսա է :

Կյանքը գույն է , ասում է հեղինակը, նրա կտավներում ամեն մարդ իր կյանքի մի դրվագի է հանդիպում, կամ էլ մի ողջ կյանք, դու բնության գրկում ես, իսկ բնությունը՝ քո հոգում:

Կարոտն ամաչկոտ է, ամենանվիրականը ցուցանելիս շղարշ է ուզում, բացահայտումն այլաբանություն է աղերսում, ինչպես կույսի ամոթխածությունն առաջին գիշերվա մշուշում:

Արվեստագետի ստեղծագործ աշխարհում կարծես երկնքից կարոտի գունագեղ վարագույր է իջնում, ծածկում անձերի ստվերոտ զգացական աշխարհը:

Նրա արվեստում գույների ու զգացմունքների խաղից ծնվում են կտավներ, նոր կտավ՝ նոր կյանք, այդ է բնորոշ արվեստագետին, ու որ ամենակարևորն է, բացակայում է անորոշությունը, հուսահատությունը, նրա աշխատանքներում հավատ է , լավատեսությունը և բնության սերը մարդու հանդեպ:

՛Իմ պալիտրայի մեջ բացակայում է սև գույնը: Դեռ ուսանողական տարիներին հրաժեշտ տվեցի նրան։ Խավարի հետ եմ ասոցացնում։ Իսկ եթե սևի կարիք շատ եմ զգում, ապա փոխարինում եմ այն մուգ կանաչի տարբեր երանգներով։ Այսինքն` նույնիսկ ամենավատ պահը հույսի նշույլ ունի՛- ասում է Վարուժան Եփրեմյանը։

Իրինա Սարիբեկյան/ Armweeklynews.am 5:04 PM 27-Mar-15
Վարուժան Եփրեմյան – փիրուզագույնը Աստծո սիրելի գույնն է
ՎԱՐՈՒԺԱՆ ԵՓՐԵՄՅԱՆ, ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1959 թ., Արտաշատ քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը
1981 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ և 1987 թ. ավարտել է Արա Բեքարյանի արվեստանոցը
1995 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության անդամ է, նկարիչների «Միր» ստեղծագործական միության անդամ

Անհատական ցուցահանդեսներ

1981 . Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիա
1992 Միացյալ Արաբական Էմիրություններ (Շարժա)
 1994 Վեստերոս (Շվեդիա)
 2009 Art-Hotel "Trezzini"
2010 ART-HALL AS (Մոնակո)
2011 Սանկտ-Պետերբուրգի քաղաքային քանդակագործության թանգարան[1]
2012 Սանկտ-Պետերբուրգ, Կառլ Բուլեյի պատմական ֆոտոսրահ, «Մոդեռնիզմից դեպի ռեալիզմե[2]
Խմբակային ցուցահանդեսներ
1999 Բիենաիլե (Սանկտ Պետերբուրգ)
 2000 Բեռլին, Ռուսկի դոմ
2000 Մոսկվա 2001
 Մյունխեն 2004 ART-Ext (Նյու Յորք)
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ
Կոմիտաս վարդապետ .մեկ հասկըցւած անկեղծ ձայն հազար ճառ կարժէ [13.01.2017]
Օ՜, Օր. Քէշիշեան, գիտե՞ս աշակերտներդ որքա՜ն կարօտցած են քեզ[02.03.2017]
Մեր Ուսուցիչներէն ՝Գէորգ Յակոբեան [27.02.2017]
՛՛ԵՍ ՍԷՆ ՎԱԼԱՆԹԷՆԸ ՉԵ՛Մ ՍԻՐԵՐ՛՛՛- ԿԱՄ ԱԼ ՝ ՈՒՐԱԽ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ [27.02.2017]
Սիրահարված վրձին...ուսեր, կտավ ճերմակ ու լայն [23.12.2016]
ԱՂԱՒՆԻՆԵՐ [23.02.2017]
Վարդգէս Գուրուեան - «Վարպետ Տիգ»ը [22.02.2017]
Ո՞վ մի ամպ կդնի գլխի տակ [19.02.2017]
Մեր պատմության բաց էջը [14.12.2016]
ՀԵՌԱՁԱՅՆՆԵՐՈՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ [10.02.2017]
Դոկտ. Ագապի Նասիպեան-Էքմէքճեանը շատ դէմ էր Մելգոնեանի փակումին [08.02.2017]
Հայրենիքի սէրը բարձրագոյն սէրն է [08.02.2017]
Սեպուհ Աբգարեան «Գոհար»ով դարձաւ հայութեան փայլուն գոհարը [08.02.2017]
Արթուր Միկոյան - Ֆատան [07.02.2017]
Մեր Ուսուցիչներէն-Վաչէ Սեմերճեան: [29.01.2017]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն [26.01.2017]
21 Յունուար Բանաստեղծութեան Իշխան Վահան Թէքէեանի Ծննդեան Տարեդարձն Է [21.01.2017]
Հայ ուսուցիչը զոհողութեամբ պէտք է աշխատի ... [18.01.2017]
ԵՍ ՔՈ ԵՐԱԶՆԵՐԻ ԱՆՄՇԱԿ ՇՐՋԱՆԱԿՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ [15.01.2017]
 Արխիվ » © 2010-2017
© 2010-2017Այցելեք » Facebook