Armweeklynews.am

 

  Մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների սպասարկում Վանաձորում  

Նոյեմբերի 29-ը շրջադարձային պահ կարելի է համարել Վանաձորի համայնքապետարանի և վանաձորցիների համար:

Հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Վանաձորի համայնքապետարանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Սա Lոռու մարզում թվով երրորդ սպասարկման գրասենյակն էր: Մինչ այդ նման գրասենյակներ էին բացվել Ալավերդի և Թումանյան համայնքներում: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Գուգարաց Թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, , ԱՄՆ ՄԶԳ ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, , ովքեր էլ իրենց ելույթներում կարևորեցին նման գրասենյակի բացումը Վանաձորի համայնքապետարանում և այդ առիթով իրենց շնորհավորանքի խոսքերն ուղղեցին վանաձորցիներին և հանդիսության մասնակիցներին:

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Գերմանիայի դաշնության, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի կառավարություններին աջակցության համար, համայնքի խնդրանքին ընդառաջելու և ծրագիրն իրականություն դարձնելու համար: Նա նաև հատուկ ընդգծեց Լոռու մարզպետի և ՀՀ ՏԿԶ նախարարության շահագրգիռ մասնակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում:

Տեղեկացնենք, որ գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։ Այս գրասենյակի նպատակը «Մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումն է, ինչն էլ իր հերթին ենթադրում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության և թափանցիկության բարձրացում, համայնքապետարանի և քաղաքացու միջև առավել մատչելի և դյուրին հաղորդակցության ապահովում:

Այդ նպատակով ՔՍԳ-ի գործունեությունը ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացնելու նպատակով համայնքապետարանում ներդրվել է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ): Սպասարկման գրասենյակի համայնքային ծառայողներն անցել են վերապատրաստման դասընթացներ:

Ինչ ծառայություններ են մատուցվելու գրասենյակում քաղաքացուն, ով պատրաստվում է այցելել համայնքապետարան.

1. Դիմուների և գրությունների ընդունում, պատասխանների տրամադրում
2. Համապատասխան տեղեկանքների տրամադրում
3. Թույլտվությունների տրամադրում
4. Գույքահարկի և հողի հարկի հաշվարկում և գանձում
5. Վարձակալական վճարների հաշվարկում և գանձում
6. Աղբահանության վճարների հաշվարկում և գանձում
7. Տեղական տուրքերի հաշվարկում և գանձում
8. Տվյալների հաշվառում
9. Տեղեկատվության տրամադրում
10. Համայնքի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելության գրանցում:

Գործում է նաև Թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374) 322 41100 և 60 650757:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքային ժամերն են ՝ 09:00-18.00, ընդմիջում ՝ 13.00-14.00

_____________________________
Armweeklynews.am [29.11.2017]
Մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների սպասարկում Վանաձորում
© 2010-hp echo date("Y")  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ [19.11.2017]
Նորավանքն ի պահ ենք տվել գիշատիչներին [17.10.2017]
Միքայել Վարդանյանը 85 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի համայնքներին [19.11.2017 ]
Հայաստանում ներդրումների մասին՝ անկեղծ [14.11.2017 ]
Արտագաղթը ՝որպէս ցեղասպանութիւն [13.11.2017]ՙ
Տէր Զօրի ազատագրուած Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ առաջին տեսանիւթը [12.11.2017 ]
Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը դատապարտված էր դեռևս 2012 թվականին [05.11.2017]
ՎՎանաձորում կկառուցվի Disneyland-ի փոքր կրկնօրինակը՝Noyland [03.11.2017]
Մարզպետարանները կբաժանվեն երկու ֆունկցիոնալ մասերի [03.11.2017]
Վանաձորի ՛՛՛Աքիլլեսյան գարշապարն՛՛ աստիճանաբար փակվում է [27.09.2017]
ԱՀԿ-ն հաստատել է բժիշկների ՛՛Հիպոկրատի՛՛ երդման նոր տեքստը [21.10.2017]
Ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի… [20.10.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [19.10.2017]