Armweeklynews.am

 

  Մարզերում կլինի մեկ մարզպետ, սակայն «երկու մարզպետարաններ»  

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել է «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Այս օրենքի նախագծով օրենսդրական կարգավորման դաշտ են բերվում ՀՀ-ում տարածքային կառավարման հարաբերությունները, սահմանվում են տարածքային կառավարման սկզբունքները, մարմինները, նրանց լիազորությունները և կարգավորվում են տարածքային կառավարման մարմինների փոխհարաբերությունները պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Օրենքի նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. ՕՐԵՆՔ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքը, ըստ նախագծի, և եթե այն հաստատի Ազգային Ժողովը, ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունվարի 1-ից: Այսուհետ մարզերում տարածքային կառավարման մարմիններ են լինելու մարզպետը, մարզային հիմնադրամը և մարզի հիմնադրամի Զարգացման խորհուրդը , իսկ մարզպետարանները կազմված են լինելու մարզպետից, մարզպետարանի աշխատակազմից և մարզային հիմնադրամից։

Ըստ նախագծի, մարզպետն ունենալու է մեկ տեղակալ , սակայն խորհրդականների, օգնականների թիվը չի սահմանափակված: Մարզպետն ունենալու է նաև մամլո քարտուղար: Մարզային հիմնադրամի առումով փոքր ինչ անորոշություն կա, եթե հաշվի առնենք, որ անվանվում է «հիմնադրամ», իսկ հիմնադրամների գործունեությունը կարգավորվում է ՀՀ «Հիմնադրամների մասին » օրենքով:

Եթե տարածքային կառավարման մասին օրենքի նախագիծը ենթադրում է, որ հիմնադրամը պատասխանատվություն է կրում հիմնադրի առաջ՝ ՀՀ կառավարություն, ապա «Հիմնադրամների մասին » օրենքով հիմնադիրները պատասխանատվություն չեն կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադիրների պարտավորությունների համար: Ըստ այդ օրենքի, հիմնադրամի հիմնադիրները համապարտ ատասխանատվություն են կրում մինչև հիմնադրամի պետական գրանցումը ծագած՝ նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

Ինչևէ, հնարավոր է, որ տարածքային կառավարման մասին օրենքի նախագծին զուգահեռ նախատեսվի նաև փոփոխություններ «Հիմնադրամների մասին » օրենքում:

 Մարզերում Զարգացման հիմնադրամի մասին

Երկրորդ առանձնահատկությունն այն է, այն է, որ որպես Զարգացման հիմնադրամի հիմնադիր միանձնյա հանդես է գալու ՀՀ կառավարությունը: Նախատեսված չէ, որ համայնքները ևս կարող են հանդես գալ որպես հիմնադիրներ, թեև հիմնադրամի խորհրդում նախատեսված է, որ կլինեն կառավարության երեք ներկայացուցիչներ և համայնքի ղեկավարներ:

Եթե ամփոփ բնութագրենք օրենքի այս նախագիծը, ապա ստացվում է, որ Զարգացման հիմնադրամն ավելի մեծ լիազորություններ, ֆինանսների ստացման և ծախսման ավելի մեծ լիզորություններ և ազատություն ունի , քան մարզպետարանի աշխատակազմը կամ տարածքային կառավարման պետական այլ մարմին: Հետո էլ, եթե հիմնադրամն ունենա ֆինանսավորում պետական բյուջեից, ապա արդյունքում մարզերում կունենանք մեկ մարզպետ, սակայն «երկու մարզպետարաններ»:

Սա ընդամենը նախագիծ է, թեև կարելի է մեկ քայլ առաջ համարել տարածքային կառավարման համակարգում:Հիշեցնենք, որ անկախությունից ի վեր մեր երկիրը տարածքային կառավարման մասին օրենք չի ունեցել և ուժի մեջ է եղել ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ -728 հրամանագիրը:

Քանի որ նոր Սահմանադրությամբ 2018 թվականի ապրիլին ՀՀ Նախագահն այևս նման լիազորություն չի ունենալու, հետևաբար տարածքային կառավարման մասին օրենքը պետք է ընդունվի մինչ գործող նախագահի լիազորությունների դադարումը, քանի որ այդ պարագայում մարզպետարանները կհամարվեն հակասահմանադրական պետական կառույցներ, քանի որ կգործեն «գոյություն չունեցող» նախագահական լիազորությունների սահմաներում:

Էդիկ Հովսեփյան

_____________________________
Armweeklynews.am [01.12.2017]
Մարզերում կլինի մեկ մարզպետ, սակայն «երկու մարզպետարաններ»
© 2010-hp echo date("Y")  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Դե կարևորը մենք ենք ու Ջերսի կղզին, Ամերիկան մանր երկիր է [30.11.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [29.11.2017]
Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ [19.11.2017]
Նորավանքն ի պահ ենք տվել գիշատիչներին [17.10.2017]
Միքայել Վարդանյանը 85 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի համայնքներին [19.11.2017 ]
Հայաստանում ներդրումների մասին՝ անկեղծ [14.11.2017 ]
Արտագաղթը ՝որպէս ցեղասպանութիւն [13.11.2017]ՙ
Տէր Զօրի ազատագրուած Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ առաջին տեսանիւթը [12.11.2017 ]
Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը դատապարտված էր դեռևս 2012 թվականին [05.11.2017]
ՎՎանաձորում կկառուցվի Disneyland-ի փոքր կրկնօրինակը՝Noyland [03.11.2017]
Մարզպետարանները կբաժանվեն երկու ֆունկցիոնալ մասերի [03.11.2017]
Վանաձորի ՛՛՛Աքիլլեսյան գարշապարն՛՛ աստիճանաբար փակվում է [27.09.2017]