Armweeklynews.am

 

  Դե կարևորը մենք ենք ու Ջերսի կղզին, Ամերիկան մանր երկիր է  

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվցյալների, 2017 թվականի 9 ամսվա կտրվածքով ամենամեծածավալ ներդրումը Հայաստանում կատարել է բրիտանական Ջերսի կղզին՝ 122.7 մլն դոլար: Մայրցամաքներում տեղակայված մեծ երկրները ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա և այլն , բավականին հետ են մնում այս կղզուց: Ջերսի կղզին յուրօրինակ ՛՛օֆշորային գոտի՛՛ է, որտեղ խարիսխ են գցում միջազգային ֆինանսական կառույցները հարկերից խուսափելու համար:

Հիմա , դե կարևորը մենք ենք ու Ջերսի կղզին, Ռուսաստանը և Ամերիկան մանր երկրներ են, մանրերի գործը հեշտ է:

Ամենևին չենք հավակնում պնդել, որ ներքոհիշյալը կապ ունի վերոհիշյալի հետ: Քավ լիցի, մենք ով ենք , որ նման բան մտածենք: Մտածողների յուրահատուկ կաստա է ձևավորվել վերևներում, դա նրանց գործն է:

Ինչևէ:

Օրերս Bloomberg գործակալությունը հայտնել էր, Հայաստանը կարող է հայտնվել Եվրամիության օֆշորային երկրների «սև ցուցակ» -ում։ Ցուցակում կարող է ներառվել ընդհանուր առմամբ 36 պետություն, այդ թվում` Պանաման, Թունիսը, Թուրքիան և Մարշալյան կղզիները։ Հարկային ոլորտում այսպես կոչված «Վարքագծի նորմերի հանձնաժողովը» կարող է խորհուրդ տալ ԵՄ երկրների ֆինանսների նախարարներին դեկտեմբերի 5–ին «սև ցուցակում» ներառել այն երկրները, որոնք չեն համագործակցում հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարում։ Bloomberg–ը նշել է, որ ԵՄ–ում դեռ չեն որոշել, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել այդ ցանկի երկրների նկատմամբ։

 ՀՀ ֆինանսների նախարարության Միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժին պետ Նաիրուհի Ավետիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է ԵՄ–ի «սև ցուցակում» Հայաստանն ընդգրկելու հնարավորությունը և ասել է. « Հայաստանի Հանրապետությունը 2017 թվականի հունվարից ԵՄ Խորհրդի Վարքի կանոնագրքի խմբի փորձագետների հետ գտնվում է ակտիվ երկխոսության մեջ: Մասնավորապես, ԵՄ Խորհրդի Վարքի կանոնագրքի խմբի կողմից ներկայացված հարցադրումների վերաբերյալ տրամադրվել են սպառիչ պատասխաններ: Միևնույն ժամանակ, սահմանվել են իրատեսական ժամկետներ՝ անհրաժեշտության դեպքում առկա անհամապատասխանությունները ԵՄ Խորհրդի Վարքի կանոնագրքի խմբի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու համար: Հետևաբար, Եվրոպական Միության անդամ պետությունների հետ չհամագործակցող երկրների ցանկում հայտնվելու, առավել ևս դրանից բխող պատժամիջոցների մասին դեռևս վաղ է խոսել»:

Չհամարեք չարախնդություն այլ երկրների և հատկապես՝ կղզիների նկատմամբ, սակայն հետաքրքիր կլիներ իմանալ, թե արդյոք Ջերսի կղզին, որ այդքան առատաձեռն է եղել Հայաստանի նկատմամբ, չի հայտնվի այդ «սև ցուցակում»:

Կարևորը մենք ենք ու Ջերսի կղզին, մնսցյալ 36 պետությունները մանր են, մանրերի գործը հեշտ է:

Էդիկ Հովսեփյան

_____________________________
Armweeklynews.am [30.11.2017]
Դե կարևորը մենք ենք ու Ջերսի կղզին, Ամերիկան մանր երկիր է
© 2010-hp echo date("Y")  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Դե կարևորը մենք ենք ու Ջերսի կղզին, Ամերիկան մանր երկիր է [30.11.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [29.11.2017]
Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ [19.11.2017]
Նորավանքն ի պահ ենք տվել գիշատիչներին [17.10.2017]
Միքայել Վարդանյանը 85 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի համայնքներին [19.11.2017 ]
Հայաստանում ներդրումների մասին՝ անկեղծ [14.11.2017 ]
Արտագաղթը ՝որպէս ցեղասպանութիւն [13.11.2017]ՙ
Տէր Զօրի ազատագրուած Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ առաջին տեսանիւթը [12.11.2017 ]
Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը դատապարտված էր դեռևս 2012 թվականին [05.11.2017]
ՎՎանաձորում կկառուցվի Disneyland-ի փոքր կրկնօրինակը՝Noyland [03.11.2017]
Մարզպետարանները կբաժանվեն երկու ֆունկցիոնալ մասերի [03.11.2017]
Վանաձորի ՛՛՛Աքիլլեսյան գարշապարն՛՛ աստիճանաբար փակվում է [27.09.2017]
ԱՀԿ-ն հաստատել է բժիշկների ՛՛Հիպոկրատի՛՛ երդման նոր տեքստը [21.10.2017]