Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Սերժ Սարգսյանը դեմ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգի փոփոխության կտրուկ քայլերին  

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 17-ին Վիեննայից վերադառնալիս հարցազրույց է տվել Վիեննա մեկնած լրագրողներին և իր հարցազրույցում անդրադարձել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հանրության պահանջին՝ կոռուպցիայի դեմ իրական պայքար և պետական կառավարման համակարգի կենսագործունեության վերանայում:

Ինչ-որ տեղ ՀՀ նախագահը հակադարձել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մայիսի 12-ի ելույթում հնչած այն տեսակետին, որ քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ Նախագահի՝ փետրվարի 12-ի ելույթին:

Մինչդեռ նախագահն իր հարցազրույցում ասել է, որ պարտադիր չէ, որ այդ չորս օրը լինեին, որպեսզի մենք խոսենք բարեփոխումների և փոփոխությունների մասին: Նախագահը հիշեցրել է, որ ինքն այդ մասին հայտարարել է փետրվար ամսին, երբ չէր էլ կարելի կանխատեսել, որ ապրիլին նման իրադարձություններ են լինելու:

Ամեն դեպքում, նախագահը դեմ է արտահայտվել կոռուպցիայի դեմ պայքարի և պետական համակարգի փոփոխության ուղղությամբ կտրուկ քայլերին, թեև պետական միջոցների խնայողությունը համարել է կենսական անհրաժեշտություն:

Ստորև ներկայացված է նախագահի հարցազրույցի այդ հատվածը.

___________________________________________
Խմբագրական / Armweeklynews [17.05.2016]
Սերժ Սարգսյանը դեմ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգի փոփոխության կտրուկ քայլերին
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  

Վիեննայում փիղը մուկ ծնեց՝ մինչև հուլիս փորձաշրջանով [17.05.2016]

Բանակը վերջին հույսն է, որ երկիրն աճուրդի չհանվի [16.05.2016]

Սերժ Սարգսյանը կարևորել է 1994թ. և 1995թ. համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը [16.05.2016]

Ադրբեջանցի քունգֆուիստները հրապարակավ ներողություն են խնդրել [16.05.2016]

Գերմանիայի արտգործնախարարը ՛՛թերահավետ է՛՛ Բուդեսթագում Ցեղասպանություն տերմինի համար [16.05.2016]

Հայաստան-Իրան մաքսային տնտեսական սահմանն անցնում է Աստրախանով [16.05.2016]

Ով այսօր մեկնեց Վիեննա , Նախագահը, թե՝ Գերագույն հրամանատարը [16.05.2016]

Նոր հայտարարություն. անգամ Թուրքիայի համար ընդունելի չեն Մադրիդյան սկզբունքերը [15.05.2016]

ՀԱԿ-ն արդյոք պատկերացնում է պոտենցիալ դատվողների թիվը [15.05.2016]

Հայ Ազգային Կոնգրեսն արդյոք պատկերացնում է պոտենցիալ դատվողների թիվը [15.05.2016]

Քաղաքական սրիկաները 3000-ամյա ազգին են փորձում համոզել, որ հիշողություն չունի [15.05.2016]