Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Ճգնաժամը տնտեսության մեջ չէ, ճգնաժամը կառավարողների հոգեբանության մեջ է  

Գերմանիայում նվազագույն աշխատավարձը կբարձրացվի մինչև 8.85 եվրո/ժամ, այդ երկրում մինիմալ աշխատավարձի շեմը վերանայվում է երկու տարին մեկ անգամ:

2015 թվականին այն կազմել է 8.50 եվրո/̟ժամ: Կառավարության կազմած հատուկ հանձնաժողովն այժմ ավարտել է իր հաշվարկները և ուսումնասիրությունները և այժմ առաջարկվում է 2017 թվականի հունվարի 1-ից մինիմալ աշխատավարձը բարձրացնել մինչև 8.85 եվրո/ժամ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Tagesspiegel կայքը:

Տեղեկացվողն անմիջապես մտովի համեմատություն է անցկացնում իր երկրի և եվրոպական այս երկրի կենսաապահովման պայմանների միջև, քանի որ սննդամթերքի սպառողական գները համարյա թե նույն մակարդակին են:

Իհարկե, Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձը շատ հեռու է գերմանական աշխատաշուկայում առկա աշխատավարձերի առաջարկից: Սակայն կա նաև շատ հետաքրքիր համեմատություն Հայաստանում:

Հայաստանում ամսական նվազագույն աշխատավարձը կազմում է 312 դրամ/ժամ, կամ ամսական 55 հազար դրամ: Համարյա թե հացփորի դիմաց է աշխատելու մարդը:

Մինչդեռ, օրինակի համար, դատախազների և նրանց հավասարեցված այլ բարձրաստիճան պաշտոնյաների միայն կենսաթոշակը կազմում է միջինը 330 հազար դրամ, կամ 1850 դրամ /ժամ : Մեր երկիրը հատուկ ուշադրություն է դարձնում դատախազների և նման այլ պաշտոնյաների ապագային և ներկային:

Դատախազներին և նրանց հավասարեցվածներին նախ թույլ են տալիս աշխատանքային գործունեության ընթացքում մեծ ֆինանսական միջոցներ կուտակել կոռուպցիոն ճանապարհով, հետո էլ, երբ կենսաթոշակի անցնի, պետությունը պարտավորվում է նման մարդկանց համար ամեն 1 ժամի դիմաց ապահովել նվազագույն քանակի հաց ,կարագ, պանիր և շոկոլադ:̟

Հայաստան երկրում որևէ ապրանք արտադրելը և այդ արտադրության մեջ աշխատելը վերածվել է ամենաանպատվաբեր և կենսաապահովման տեսակետից անհեռանկար գործի:

Սրանք են մեր բարքերը և տնտեսական ճգնաժամը ոչ թե տնտեսության մեջ է , այլ կառավարողների հոգեբանության:

___________________________________________
Armweeklynews [17.05.2016]
Ճգնաժամը տնտեսության մեջ չէ, ճգնաժամը կառավարողների հոգեբանության մեջ է
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  

Ճգնաժամը տնտեսության մեջ չէ, ճգնաժամը կառավարողների հոգեբանության մեջ է [17.05.2016]

Վերահսկիչ պալատ. բռնության ենթարկված կանանց գույքագրված ծառայություններ լավ չեն մատուցվել [17.05.2016]

Քիմ Քարդաշյանի բարեմասնությունները որակել են ամեն կերպ, սակայն վտանգավոր՝ առաջին անգամ [17.05.2016]

Սերժ Սարգսյանը դեմ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգի փոփոխության կտրուկ քայլերին [17.05.2016]

Վիեննայում փիղը մուկ ծնեց՝ մինչև հուլիս փորձաշրջանով [17.05.2016]

Բանակը վերջին հույսն է, որ երկիրն աճուրդի չհանվի [16.05.2016]

Սերժ Սարգսյանը կարևորել է 1994թ. և 1995թ. համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը [16.05.2016]

Ադրբեջանցի քունգֆուիստները հրապարակավ ներողություն են խնդրել [16.05.2016]

Գերմանիայի արտգործնախարարը ՛՛թերահավետ է՛՛ Բուդեսթագում Ցեղասպանություն տերմինի համար [16.05.2016]

Հայաստան-Իրան մաքսային տնտեսական սահմանն անցնում է Աստրախանով [16.05.2016]

Ով այսօր մեկնեց Վիեննա , Նախագահը, թե՝ Գերագույն հրամանատարը [16.05.2016]