Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Ով առաջինը հրապարակ նետեց բանակցությունների փոխարեն հանդիպում տերմինը  

Նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպում մեկ սեղանի շուրջ անվանում էինք բանակցություններ:

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո , երբ հայ նոր սերուդը հերոսացավ, սակայն 100-ից ավելի կյանքեր խլեց գարնանային այդ ամիսը, հայ հասարակությունը կտրականպես դեմ էր որևէ բանակցությունների ագրեսորի հետ:

Որպեսզի հասարակությանը հանգստացնեն , Մոսկվայից հրապարակ նետվեց այն գաղափարը, որ մայիսի 17-ին Վիեննայում ոչ թե բանակցություններ են ընթանալու, այլ ՝հանդիպում է լինելու:

Ներող կլինեք այլաբանության համար, սակայն ստացվում է, որ Վիեննայում որոշել էին ոչ թե բանակցել, այլ վաղուց իրար չէին տեսել, ՛՛կարոտել՛՛ էին և որոշել էին հանդիպել:

Ինչևէ, ով առաջինը հրապարակ նետեց այն գաղափարը, որ այս անգամ պետք է կիրառել ոչ թե բանակցություններ տերմինը, այլ՝ հանդիպում: Այդպիսով, հայ հասարակությունն այնքան էլ չէր ընդվզի՝ եթե ասենք չեն բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ՝ ընդամենը հանդիպել են:

Առաջինը նման տերմին հրապարակավ ներմուծեց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, Rusarminfo կայքին տված իր հարցազրույցում՝ մայիսի 12-ին: Ըստ փորձագետի, երկու նախագահների միջև հանդիպումը չի կարելի դիտարկել որպես բանակցային գործընթացի վերականգնման մեկնարկ:

Հայաստանում պալատական փորձագետների ոհմակը սկզբում զգուշավոր, հետո ավելի համարձակ սկսեց կիրառել Անդրանիկ Միհրանյանի գաղափարը և հանրությանը համոզել այն, ինչ Անդրանիկ Միհրանյանն էր հուշել .՛՛ «Սերժ Սարգսյանը, համաձայնելով այդ հանդիպմանը, չի հրաժարվում այն պահանջներից, որոնք նա առաջ էր քաշել բանակցային գործընթացը սկսելու հարցում: Հասցեագրված հայտարարությունները, սահմանին միջադեպերի քննության մեխանիզմի ու Ադրբեջանի չհարձակման շուրջ երաշխիքներ ստեղծումը դեռևս արդիական են և հանդիսանում են բանակցությունների վերսկսման երաշխիքներ՛՛:

Համոզեցիք, համարենք, որ Վիեննայում հանդիպել են, սակայն բանակցությունները դեռևս չեն վերսկսվել;

Ասենք ու Անդրանիկ Միհրանյանը չէր հուշել, ինչ տերմին էինք կիրառելու Աճառյանի բառարանից:
___________________________________________
Armweeklynews [18.05.2016]
Ով առաջինը հրապարակ նետեց բանակցությունների փոխարեն հանդիպում տերմինը
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  

Հայաստան-Իրան մաքսային տնտեսական սահմանն անցնում է Աստրախանով [18.05.2016]

Ճգնաժամը տնտեսության մեջ չէ, ճգնաժամը կառավարողների հոգեբանության մեջ է [18.05.2016]

Վերահսկիչ պալատ. բռնության ենթարկված կանանց գույքագրված ծառայություններ լավ չեն մատուցվել [17.05.2016]

Քիմ Քարդաշյանի բարեմասնությունները որակել են ամեն կերպ, սակայն վտանգավոր՝ առաջին անգամ [17.05.2016]

Սերժ Սարգսյանը դեմ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգի փոփոխության կտրուկ քայլերին [17.05.2016]

Վիեննայում փիղը մուկ ծնեց՝ մինչև հուլիս փորձաշրջանով [17.05.2016]

Բանակը վերջին հույսն է, որ երկիրն աճուրդի չհանվի [16.05.2016]

Սերժ Սարգսյանը կարևորել է 1994թ. և 1995թ. համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը [16.05.2016]

Ադրբեջանցի քունգֆուիստները հրապարակավ ներողություն են խնդրել [16.05.2016]

Գերմանիայի արտգործնախարարը ՛՛թերահավետ է՛՛ Բուդեսթագում Ցեղասպանություն տերմինի համար [16.05.2016]