Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Պատերազմ, թե՝ խաղաղություն. այս անգամ մենք չենք որոշողը  

Համակ ուշադրությամբ եթերից լսեցի նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռային հարցազրույցը մայիսի 17-ին Վիեննայի հանդիպումից վերադառնալու ճանապարհին (այս անգամ ասում են բանակցություններ չէին):

Հավատում եմ նախագահի խոսքի անկեղծ ոճին, բայց ոչ բովանդակությանը:

Եվ դրա համար կան հիմնավոր պատճառներ:

Առաջին պատճառը , որ հանդգնում եմ չհավատալ , այն է, որ 800 հա հեկտար տարածքը նախագահը համարում է ոչ մեծ կորուստ, ռազմավարական տեսակետից նշանակություն չունեցող դաշտ ու բլուր:

Իրականում շատ թանկ տարածք է, քանի որ այնտեղ զոհվել են մի քանի տասնյակ մեր զավակները և դեռ հողի մեջ կան նրանց արյան և վերջին շնչի հետքերը:

Առաջին անգամն է, որ երկրի ղեկավարը հողի տարածքային արժեքը որոշում է դրա կարևոր կամ ոչ կարևոր լինելով: Մինչդեռ անցյալ դարի 90-ականներին հարյուրավոր զոհերի գնով էր այն ազատագրվել, հիմա էլ տասնյակ զոհերի գնով այն դեռ ետ չի բերվել: Ինչևէ:

Հուսով եմ ներող կլինի Նախագահը, բայց այդ հողը թանկ է , շատ թանկ: Նույնիսկ եթե խուսափում ենք նոր զոհերի գնով այն ետ բերել, գոնե չասենք, որ կարևոր չէ:

Երկրորդ պատճառը, որ ես չեմ հավատում նախագահի խոսքի բովանդակությանն այն է, որ Հայաստանի նախագահը, օբյեկտիվ պատճառներով, չի կարող Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ իր անզիջում դիրքով, ոչ էլ՝ փոխզիջման գնալու պատրաստակամությամբ ,կանխորոշել , թե Լեռնային Ղարաբաղում խաղաղություն է լինելու, թե՝ պատերազմ:

Միևնույն է, որոշողը Մոսկվան է: Այդպես մեր տարածաշրջանում եղել է 200 տարի և դեռ մի հարյուր տարի էլ շարունակվելու է:

Պատահական չէ, որ այսօր Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը, տեղեկություն հրապարակելով կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստից, հրապարակեց նաև , որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը՝ Վիեննայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում: Մոսկվան կարող էր և չտեղեկացնել այդ մասին:

Տեղեկացրեց, հասկացնել տալով , որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն առաջին հերթին Ռուսաստանի ազգային անվտանգության խնդիրն է և այդ երկրի ռազմավարական շահերն ինչ պահանջեն՝ այդ էլ անելու է, կամ՝ դրդելու է: Եվ այդ հարցում նշանակություն չի ունենալու, թե ինչ դիրքորոշումներ ունեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:

Պատերազմ, թե՝ խաղաղություն. այս անգամ մենք չենք որոշողը:

Ի՞նչ անել:
Պարզ և հասկանալի մի բան. զինվել և հարստանալ: Հարստանալ ասելով, նկատի չունենք անհատներին: Երկիրը պետք է հարստանա, քանի որ պաշտպանությունը և , չենք բացառում ՝ հարձակումը, թանկ հաճույք են ֆինանսների տեսակետից:

Դեռ մեկ ու կես տարի կարող ենք տեղին ու անտեղի քննադատել կամ դժգոհել երկրի նախագահից, իսկ 2018-ին ու՞մ ենք ապավինելու: Չի լինելու անհատական պատասխանատվություն, այլ՝ նեղ հավաքական: Իսկ մեր օրենսդրությունը և ավանդույթը կոլեկտիվ պատիժ չի նախատեսում:

Զենք, ոգի, հավատ և հույս: Այս չորսը թողեք ժողովրդին ,մնացյալն առեք ու ծախեք… առեք ու ծախեք: Չմոռանաք նաև հարկ մուծել:

Ի. Ս.-ից խմբագրական

___________________________________________
Armweeklynews [18.05.2016]
Պատերազմ, թե՝ խաղաղություն. այս անգամ մենք չենք որոշողը
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  

400 մլն դոլարի հերոինը և Ս 238 ուրանը. էլ ինչի ենք Ռուսաստանից վարկ վերցնում [18.05.2016]

Ով առաջինը հրապարակ նետեց բանակցությունների փոխարեն հանդիպում տերմինը [18.05.2016]

Ճգնաժամը տնտեսության մեջ չէ, ճգնաժամը կառավարողների հոգեբանության մեջ է [18.05.2016]

ԱԱԾ-ի պետ Գեորգի Կուտոյանը նույնպես ՛՛հունի՛՛ մեջ կընկնի, ձև չկա[17.05.2016]

Հայաստան-Իրան մաքսային տնտեսական սահմանն անցնում է Աստրախանով [18.05.2016]

Ճգնաժամը տնտեսության մեջ չէ, ճգնաժամը կառավարողների հոգեբանության մեջ է [18.05.2016]

Վերահսկիչ պալատ. բռնության ենթարկված կանանց գույքագրված ծառայություններ լավ չեն մատուցվել [17.05.2016]

Քիմ Քարդաշյանի բարեմասնությունները որակել են ամեն կերպ, սակայն վտանգավոր՝ առաջին անգամ [17.05.2016]

Սերժ Սարգսյանը դեմ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգի փոփոխության կտրուկ քայլերին [17.05.2016]

Վիեննայում փիղը մուկ ծնեց՝ մինչև հուլիս փորձաշրջանով [17.05.2016]

Բանակը վերջին հույսն է, որ երկիրն աճուրդի չհանվի [16.05.2016]

Սերժ Սարգսյանը կարևորել է 1994թ. և 1995թ. համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը [16.05.2016]