Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Գառների համառ լռությունը . հիմա մենք ցեղասպանության զոհ ենք, թե ցեղասպան ազգ  

Երբեմն ճշմարտությունը ոչ միայն դառն է, այլ նաև կործանարար:

Ինչպես են Թուրքիան և Հայաստանը վերաիմաստավորում 21-րդ դարը և առաջ շարժվում՝ ամեն անգամ ուսի վրայով ետ նայելով:

Այս հարցը չէր մտահոգի, եթե ժողովրդագրական առումով 21-րդ դարի սկզբին ցեղասպան պետությունը և հասարակությունն իրեն չպահեր ‘’ինչպես ցեղասպանության զոհ’’, իսկ անցյալ դարասկզբին ցեղասպանության ենթարկված ազգն իր պետականության մեջ չտառապեր ‘’ցեղասպանի սինդրոմով’’:

Այլ կերպ չի կարելի բնութագրել այն իրավիճակը, երբ վերջին հինգ տարում Թուրքիայի բնակչությունն աճում է տարեկան 1 մլն մարդով, իսկ Հայաստանի բնակչությունը նվազում է տարեկան շուրջ 40 հազար մարդով: 2015 թվականին Թուրքիայի բնակչությունը եղել է 77 մլն 635 հազար մարդ, իսկ 2015 թվականին այն կազմել է 78 մլն մարդ:

Թուրքիայի կառավարությունը մշակել է երկրի զարգացման ՛՛ Թուրքիա 2023՛՛ ռազմավարական հեռանկարային ծրագիր , որը ներառում է նաև գործողություններ երկրում ծնելիության խթանման նպատակով , ինչը թույլ կտա 2023 թվականին, երբ կլրանա Թուրքիայի հանրապետության 100 ամյակը, այդ երկրի բնակչությունը մտադիր են հասցնել 100 մլն-ի: Կհաջողվի թե ` ոչ, սա այլ խնդիր է:

Առայժմ թուրքերը կարողանում են իրենց երկրի բնակչության աճը պահպանել տարեկան 1 մլն մարդու մակարդակին:

ՀՀ կառավարությունը 2013 թվականին հաստատել է 2014-2025 թթ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, ուր ամեն ինչ պլանավորել է, բացի բնակչության թվի աճից: Ծրագրի ՛՛ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՛՛ գլխում խոսվում է ամեն ինչի մասին, բացի՝ բնակչության աճի կանխատեսումից:

Պաշտոնական տվյալներով, որոնք կարող են ոչ մի աղերս չունենալ իրականության հետ, 1989 թվականին անցկացրած մարդահամարի տվյալներով Հայաստանի բնակչությունը կազմում էր 3 մլն 37 հազար մարդ (առանց ադրբեջանցիների ) : Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների , 2016-ի հունվարի 1 դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 998.600 մարդ, 2015-ի համեմատ նվազելով 12.000-ով կամ 0.4%-ով:

26 տարում ցեղասպանության ենթարկված ազգին և այդ ազգի առաջնորդներին ‘’հաջողվել է’’ երկրի բնակչությունը նվազեցնել 39 հազար մարդով: Հիմա , եթե Թուրքիան պլանավորում է 2015 թվականին իր բնակչության թիվը հասցնել 80 մլն-ի, մենք ինչ ենք պլանավորում:

Այս ամոթալի փաստն ամեն օր կեղեքելու է մեր հոգին և միտքը, քանի դեռ ապրելու ենք այսքան անարժանապատիվ ու ՛՛գառների լռությամբ՛՛ :

Հիմա մենք ցեղասպանության զոհ ենք, թե` ցեղասպան:

Իրինա Սարիբեկյան

__________________________________________
Armweeklynews [19.05.2016]
Գառների համառ լռությունը . հիմա մենք ցեղասպանության զոհ ենք, թե ցեղասպան ազգ
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  

400 մլն դոլարի հերոինը և Ս 238 ուրանը. էլ ինչի ենք Ռուսաստանից վարկ վերցնում [18.05.2016]

Ով առաջինը հրապարակ նետեց բանակցությունների փոխարեն հանդիպում տերմինը [18.05.2016]

Ճգնաժամը տնտեսության մեջ չէ, ճգնաժամը կառավարողների հոգեբանության մեջ է [18.05.2016]

ԱԱԾ-ի պետ Գեորգի Կուտոյանը նույնպես ՛՛հունի՛՛ մեջ կընկնի, ձև չկա[17.05.2016]

Հայաստան-Իրան մաքսային տնտեսական սահմանն անցնում է Աստրախանով [18.05.2016]

Ճգնաժամը տնտեսության մեջ չէ, ճգնաժամը կառավարողների հոգեբանության մեջ է [18.05.2016]

Վերահսկիչ պալատ. բռնության ենթարկված կանանց գույքագրված ծառայություններ լավ չեն մատուցվել [17.05.2016]

Քիմ Քարդաշյանի բարեմասնությունները որակել են ամեն կերպ, սակայն վտանգավոր՝ առաջին անգամ [17.05.2016]

Սերժ Սարգսյանը դեմ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգի փոփոխության կտրուկ քայլերին [17.05.2016]

Վիեննայում փիղը մուկ ծնեց՝ մինչև հուլիս փորձաշրջանով [17.05.2016]

Բանակը վերջին հույսն է, որ երկիրն աճուրդի չհանվի [16.05.2016]

Սերժ Սարգսյանը կարևորել է 1994թ. և 1995թ. համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը [16.05.2016]