Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Գերմանիան կնախընտրի ապաշխարհել, թե պահպանել մենթորությունը Թուրքիայի նկատմամբ  

1915 թ-ի ցեղասպանությունը նաև Կայզերական Գերմանիայի ծրագիր էր

Եթե Գերմանիան պարտություն չկրեր Առաջին համաշխարհային պատերազմում, ապա հայերի տեղահանումից ու ցեղասպանությունից հետո ազատված տարածքներում վերաբնակեցվելու էին գերմանացի ներգաղթյալներ

Ծրագիրը մշակվել է 1913թ-ին թուրք զինվորականության և Կայզերական Գերմանիայի գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաների կողմից:

Կազըմ Կարաբեքիր փաշան Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Թուրքիայի արևելյան տարածքներում գերմանացիների վերաբնակեցման պլանների իրականացման նպատակով հիմնել և ղեկավարել է “ Անատոլիայի գերմանական կոմիտե”-ն:

Կոմիտեի կազմում են եղել նաև գերմանացի սպա Գոլցը և սպայակույտի բարեփոխումների պատվիրակության ղեկավար Իմհոր փաշան:

Ըստ թուրքական աղբյուրների (Yenistibarat Dergisi`) ահա, թե ինչ է ասել Իմհոր փաշան Կարաբեքիր փաշային ռազմական խորհրդակացություններից մեկի ժամանակ.” Անատոլիայի տարածքները կարող են տեղավորել 60-ից 70 մլն մարդ: Սակայն այստեղ միայն 15 մլն մարդ է ապրում:Թուրքերը տարածքների զարգացման և ճիշտ օգտագործման ձևը չիմացող ազգ են:Անատոլիան լիովին վերաբնակեցման կարիք ունեցող տարածք է”:

Սակայն թուրքական աղբյուրները Իմհոր փաշայի այս խոսքերից միտումնավոր կրճատում են ընդամենը երեք բառ: Իրականում Իմհոր փաշայի լրիվ խոսքը հնչում է հետևյալ կերպ. ” Անատոլիայի տարածքները կարող են տեղավորել 60-ից 70 մլն մարդ: Սակայն այստեղ միայն 15 մլն մարդ է ապրում: Թուրքերը տարածքների զարգացման և ճիշտ օգտագործման ձևը չիմացող ազգ են:Անատոլիան լիովին վերաբնակեցման կարիք ունեցող տարածք և իհարկե` առանց հայերի”:

Սակայն գերմանական հրեշավոր պլանները իրականացան մասամբ:

Հայերը բնաջնջվեցին, Գերմանիան պարտություն կրեց առաջին համաշխարհային պատերազմում, ոչ մի գերմանացի ընտանիք չվերաբնակեցվեց . փոխարենը քուրդ ազգաբնակչությունը բազմանալով տարածվեց ազատված տարածքներոմ:

Այժմ , ինչպես և նկատել էր Իմհոր փաշան, Անատոլիայում ապրում է շուրջ 75 մլն մարդ և մի քանի հազար հայեր:

Գերմանիան հավասարապես մեղսակից է 1915 թ , ցեղասպանության իրականացման գործում, ով որպես քաղաղակիրթ երկիր գիտակցում է և ընդունում նախորդ սերունդների կողմից կատարված հանցագործությունը:

Այժմ Գերմանիան քայլեր է ձեռնարկում Ցեղասպանության ճանաչման գործում, և ինչպես նշում է azatutyun.am կայքը՝ Հայաստանում գտնվող Գերմանիայի Ձախերի կուսակցության անդամ, Համբուրգ նահանգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլզերի համոզմամբ, Բունդեսթագում հունիսի 2-ին քվեարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը ամենայն հավանականությամբ, կընդունվի, սակայն բովանդակային առումով թույլ կլինի:

Նրա կարծիքով այս բանաձևը այնքան էլ ամբողջական չէ, ինչպես Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը: Իսկ Գերմանիան այդ որոշման մեջ շատ չի խոսի իր պատասխանատվության մասին։ Նրանք պատրաստվում են ավելի մեղմ բանաձև ընդունել, որպեսզի չնեղացնեն Թուրքիային։ Բանաձևը կընդունվի, սակայն այն շատ ուժեղ չի լինի։

Պատգամավորը հավելել է , որ Գերմանիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաև ընդունել իր պատմական մեղսակցությունը։

Ինչպես դատարանում, երբ մեղավորն ընդունում է իր մեղքը, դիտվում է որպես մեղմացուցիչ հանգամանք, այնպես էլ ամեն հայի հոգում հուսանք այնքան ուժ կգտնվի, որ հաշվի կառնի Գերմանիայի՝ իր մեղսունակությունը ճանաչելու փաստը:

__________________________________________
Armweeklynews [19.05.2016]
Գերմանիան կնախընտրի ապաշխարհել, թե պահպանել մենթորությունը Թուրքիայի նկատմամբ
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  

Թուրք պատմաբանների մուտքը ռուսական արխիվ փակվեց [19.05.2016]

Գառների համառ լռությունը . հիմա մենք ցեղասպանության զոհ ենք, թե ցեղասպան ազգ [19.05.2016]

Պատերազմ, թե՝ խաղաղություն. այս անգամ մենք չենք որոշողը [18.05.2016]

400 մլն դոլարի հերոինը և Ս 238 ուրանը. էլ ինչի ենք Ռուսաստանից վարկ վերցնում [18.05.2016]

Ով առաջինը հրապարակ նետեց բանակցությունների փոխարեն հանդիպում տերմինը [18.05.2016]

Ճգնաժամը տնտեսության մեջ չէ, ճգնաժամը կառավարողների հոգեբանության մեջ է [18.05.2016]

ԱԱԾ-ի պետ Գեորգի Կուտոյանը նույնպես ՛՛հունի՛՛ մեջ կընկնի, ձև չկա[17.05.2016]

Հայաստան-Իրան մաքսային տնտեսական սահմանն անցնում է Աստրախանով [18.05.2016]

Ճգնաժամը տնտեսության մեջ չէ, ճգնաժամը կառավարողների հոգեբանության մեջ է [18.05.2016]

Վերահսկիչ պալատ. բռնության ենթարկված կանանց գույքագրված ծառայություններ լավ չեն մատուցվել [17.05.2016]

Քիմ Քարդաշյանի բարեմասնությունները որակել են ամեն կերպ, սակայն վտանգավոր՝ առաջին անգամ [17.05.2016]

Սերժ Սարգսյանը դեմ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգի փոփոխության կտրուկ քայլերին [17.05.2016]