Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Սփյուռքն ամբողջովին անտեսվեց Սահմանադրությունում և ԸՕ-ում , ոչ ոք չընդվզեց  

Միթե՞ այսպես կարելի է ազգային պետականություն կառուցել:

Աշխարհասփյուռ հայության ,Հայաստանի ու Արցախի շահերն ու խնդիրներն այնպես են շաղկապված, որ 21-րդ դարում հնարավոր չէ ազգային պետականություն կառուցել , առանց այդ պետականության մեջ Սփյուռքի ներկայացուցիչների անմիջական մասնակցության:

Ապրիլյան պատերազմում առաջին քայլերից մեկը, որ արեց Արցախի ղեկավարությունը, դա կոչով դիմելն էր համայն հայությանը ` սատար կանգնել Արցախի ժողովրդին: Եվ Սփյուռքը սատար կանգնեց: Աննախադեպ աջակցություն ստացավ Արցախը և նյութական , և բարոյական , և դիվանագիտական բնույթ ունեցող գործողություններով:

Թող ամենևին վիրավորական չհնչի ասելիքս, սակայն, երբ ասում ենք Սփյուռքի մասնակցություն հայոց պետականության կառուցմանը , չգիտես ինչու որոշումներ կայացնողները հասկանում են կամ նյութական աջակցություն կամ էլ` ներդրումներ տնտեսության մեջ: Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ էր արել սփյուռքահայությանը յուրաքանչյուր կարող հայի կողմից 1000 դոլար դնել հայկական բանկերում: «Թող մեզ չտան, թող բանկերում հաշիվ բացեն», ասել էր Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի արձագանքն այս հայտարարությանը, համենայն դեպս, դրական էր:

Հիմա փաստերով Սփյուռքի անտեսման վերաբերյալ.

Նոր Սահմանադրության 89-րդ հոդվածով Ազգային ժողովում տեղ է հատկացվում ազգային փոքրամասնություններին.’’ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին’’:

Ընտրական նոր օրենսգրքի նախագծով երաշխավորված տեղեր են հատկացվելու առավել խոշոր 4 ազգային փոքրամասնություններին: Այսինքն, չորս պատգամավոր պարտադիր պետք է լինեն ազգային փոքրամասնություններից:

Դեմ չենք ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայությանը խորհրդարանում:

Հարց է առաջանում , իսկ Սփյու՞ռքը:

Եթե նոր Սահմանադրություն և նոր Ընտրական օրենսգիրք մշակողներն արդարանան, որ Սփյուռքի ավանդական կուսակցությունները ներկայացված են նաև Հայաստանի քաղաքական դաշտում և կարող են համապետական ընտրությունների ժամանակ մրցակցային պայմաններում փորձել պատգամավորական տեղեր ստանալ, հիշեցնեմ , որ Սփյուռքում կուսակցական պատկանելություն ունեն մեր հարենակիցների 0.5 տոկոսը միայն: Մնացյալը կամ համակիրներ են, կամ էլ` ոչ պարբերաբար են մասնակցում կուսակցությունների նախաձեռնություններին:

Մի առիթով, իշխանությանը մոտ կանգնած քաղաքագետների կողմից ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի դրական կողմերից մեկը համարվեց այն, որ Սփյուռքի մասնակցությունն էլ կլինի ապահովված ՀՅԴ կուսակցական խողովակներով:

Հիշեցնենք, որ Սփյուռքը միայն ՀՅԴ քաղաքական ուժը չի ներկայացնում:

Այն , որ Սահմանադրությամբ և Ընտրական նոր օրենսգրքով Սփյուռքին որևէ ձևով հանրավորություն չի տրվում իր կուսակցական և ոչ կուսակցական ներկայացուցիչների միջոցով մասնակից լինել երկրի կառավարմանը, դա դեռ խնդրի մի երեսն է` ինչպես մետաղադրամը;

Բանն այն է, որ Սահմանադրության 86-րդ հոդվածում սպառիչ թվարկված են պետության քաղաքականության հիմնական նպատակները` 16 կետով: Եվ այդ թվարկման մեջ չկա գոնե մեկ նպատակ, որն առնչվում է Սփյուռքին: Սա զարմանալի իրականություն է;

Միթե՞ հայրենի կառավարությունը որևէ պարտադիր իրականացման նպատակ չունի Սփյուռքի հետ կապված:

Սա դեռ ամբողջը չէ անտեսման առումով:

Նոր Սահմանադրության 87-րդ հոդվածը նախատեսում է, որ պետական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները, իսկ կառավարությունը պարտավոր է այդ նպատակների իրագործման վերաբերյալ զեկույց ներկայացնել խորհրդարանին:

Ամփոփենք. նոր սահմանդրությամբ Հայաստանի կառավարությունը գործնականում որևէ նպատակային պարտավորություններ չունի Սփյուռքի նկատմամբ և կարող է իր տարեկան զեկույցում ամենևին չանդրադառնալ այդ խնդրին;

Հարց եմ ուղղում մեր երկրի առաջին դեմքերին. միթե՞ այսպես կարելի է ազգային պետականություն կառուցել:

Էդիկ Հովսեփյան

__________________________________________
Armweeklynews [21.05.2016]
Սփյուռքն ամբողջովին անտեսվեց Սահմանադրությունում և ԸՕ-ում , ոչ ոք չընդվզեց
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Edik Hovsepian
  ԼՐԱՀՈՍ  

Պուտինը 264 հա գրավյալ տարածքի մասին. մենք հող չենք տալիս և չենք վաճառում [21.05.2016]

Գերմանիան կնախընտրի ապաշխարհել, թե պահպանել մենթորությունը Թուրքիայի նկատմամբ [19.05.2016]

Թուրք պատմաբանների մուտքը ռուսական արխիվ փակվեց [19.05.2016]

Գառների համառ լռությունը . հիմա մենք ցեղասպանության զոհ ենք, թե ցեղասպան ազգ [19.05.2016]

Պատերազմ, թե՝ խաղաղություն. այս անգամ մենք չենք որոշողը [18.05.2016]

400 մլն դոլարի հերոինը և Ս 238 ուրանը. էլ ինչի ենք Ռուսաստանից վարկ վերցնում [18.05.2016]

Ով առաջինը հրապարակ նետեց բանակցությունների փոխարեն հանդիպում տերմինը [18.05.2016]

Ճգնաժամը տնտեսության մեջ չէ, ճգնաժամը կառավարողների հոգեբանության մեջ է [18.05.2016]

ԱԱԾ-ի պետ Գեորգի Կուտոյանը նույնպես ՛՛հունի՛՛ մեջ կընկնի, ձև չկա[17.05.2016]

Հայաստան-Իրան մաքսային տնտեսական սահմանն անցնում է Աստրախանով [18.05.2016]

Ճգնաժամը տնտեսության մեջ չէ, ճգնաժամը կառավարողների հոգեբանության մեջ է [18.05.2016]

Վերահսկիչ պալատ. բռնության ենթարկված կանանց գույքագրված ծառայություններ լավ չեն մատուցվել [17.05.2016]