Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  15 օրից Գարօ Փայլանի և ևս 148 այլոց ձերբակալության հրամանի տակ միայն ստորագրություն է պակասում  

Թուրքիան ընթանում է անհայտ մի ուղղությամբ, որի հետևանքները կարող են կործանարար լինել այդ երկրի ամբողջականության համար, քանի որ առկա է ոչ միայն քրդական քաղաքական ընդվզման նոր ալիք, այլ նաև զինվորական հեղաշրջման վտանգ:

Թուրքիայի Մեծ Մեջլիսում պատգամավորների անձեռնմխելիության Սահմանադրական արգելքը և համապատասխան փոփոխությունների ներառումը հաղթահարվեց 367 կողմ ձայնով, ինչը նշանակում է , որ սահմանադրության մեջ փոփոխություն կատարվեց առանց հանրաքվեի:

Ի՞նչ է լինելու հետո:

Ինչպես տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը, առնվազն 148 պատգամավորների տեսականորեն և գործնականում ձերբակալման վտանգ է սպառնում:

Այդ պատգամավորների վերաբերյալ, տեղեկացնում է հեռուստաընկերությունը, Թուրքիայի վարչապետի աշխատակազմում և արդարադատության նախարարությունում 787 գործ է կազմվել և կան պատգամավորներ, որոնք մի քանի դրվագներով են մեղադրվելու անհրաժեշտության դեպքում: Գործերում կա 216 ահաբեչության մասնակցության կամ հրահրման մեղադրանքեր, 201`իշխանությանը վիրավորանք հասցնելու, 55` հանցանքը և հանցագործին հրապարակավ արդարացնելու և գովերգելու, 24-ը` ժողովրդի մեջ թշնամանքի և ազգային խտրականության քարոչության համար:

Այդ գործերում առկա են իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից (AKP) ` 29 պատգամավորի անուն ազգանուն, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունից (CHP)` 55, քրդական ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից (HDP) `53, Ազգային ժողովրդական կուսակցությունից (MHP) ` 10, և մեկ անկախ պատգամավոր:

Քրդական ժողովրդական կուսակցության ձերբակալման վտանգի տակ է նաև հայազգի Գարօ Փայլանը: Գարօ Փայլանը, բացի ահաբեկչության հրահրման կամ մասնակցության մեղադրանքի, մնացյալ մեղադրանքներով կարող է ձերբակալվել:

Մեծ Մեջլիսում հավանության ստացած այս սահմանադրական փոփոխությունը, ըստ կարգի, 15 օրվա ընթացքում պետք է ստորագրվի նախագահ Էրդողանի կողմից , հրապարակվի Resmi Gazete-ում և դրանից հետո գործերն ուղարկվեն դատարաններ:

15 օր ունենք ի նպաստ Գարօ Փայլանի ոչ իրավական անձեռնմխելիության միջազգային աջակցության համար, սակայն վստահ ենք, որ նա կգերադասի այնտեղ լինել, որտեղ իր քուրդ ընկերներն են:

_________________________________________
Armweeklynews [21.05.2016]
15 օրից Գարօ Փայլանի և ևս 148 այլոց ձերբակալության հրամանի տակ միայն ստորագրություն է պակասում
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Garo Paylan
  ԼՐԱՀՈՍ  

Հզոր երկիրը հզոր, բարեկազմ և հիասքանչ պարով ԱԳՆ մամլո խոսնակ պետք է ունենա[21.05.2016]

Սփյուռքն ամբողջովին անտեսվեց Սահմանադրությունում և ԸՕ-ում , ոչ ոք չընդվզեց [21.05.2016]

Պուտինը 264 հա գրավյալ տարածքի մասին. մենք հող չենք տալիս և չենք վաճառում [21.05.2016]

Գերմանիան կնախընտրի ապաշխարհել, թե պահպանել մենթորությունը Թուրքիայի նկատմամբ [19.05.2016]

Թուրք պատմաբանների մուտքը ռուսական արխիվ փակվեց [19.05.2016]

Գառների համառ լռությունը . հիմա մենք ցեղասպանության զոհ ենք, թե ցեղասպան ազգ [19.05.2016]

Պատերազմ, թե՝ խաղաղություն. այս անգամ մենք չենք որոշողը [18.05.2016]

400 մլն դոլարի հերոինը և Ս 238 ուրանը. էլ ինչի ենք Ռուսաստանից վարկ վերցնում [18.05.2016]

Ով առաջինը հրապարակ նետեց բանակցությունների փոխարեն հանդիպում տերմինը [18.05.2016]

Ճգնաժամը տնտեսության մեջ չէ, ճգնաժամը կառավարողների հոգեբանության մեջ է [18.05.2016]

ԱԱԾ-ի պետ Գեորգի Կուտոյանը նույնպես ՛՛հունի՛՛ մեջ կընկնի, ձև չկա[17.05.2016]

Հայաստան-Իրան մաքսային տնտեսական սահմանն անցնում է Աստրախանով [18.05.2016]