Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Հայուհի լեռնագնացն առաջին անգամ բարձրացել է Էվերեստի (Ջոմոլունգմա) գագաթը  

Մայիսի 20-ին Նեպալի ժամանակով 08:00-ին առաջին անգամ հայուհին նվաճել է Էվերեստը: Գագաթը նվաճել է Իրենա Խարազովան, հայտնում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան:

Խարազովան վերելքը կատարել է ռուսաստանցի լեռնագնացների թիմի կազմում, որի ղեկավարն է Ալեքսանդրա Աբրամովան, որն արդեն 7-րդ անգամ է բարձրանում էվերեստի գագաթը:

«Դժվարին գիշեր էր սպասվում, առանց թթվածնի ու լրացուցիչ պարկերի` այդ գիշեր բոլոր վրաններն արդեն զբաղված էին երկրորդ խմբի անդամներով: Ժամը մեկ արթնանում էի` հաշվելով, թե որքան է մնացել մինչև վերելքը: Վաղ առավոտյան արդեն ոտքի վրա էի, մինչև նախաճաշն արդեն պատրաստ էի և ոտքերս իրենք էին կարծես առաջ գնում, չնայած բոլոր դժվարություններին»,-գրել է ֆեյսբուքյան իր էջում Խարազովան վերելքի 23-րդ օրը:

Ըստ նրա, վերելքը Էվերեստի գագաթ չի կարող համեմատվել նախորդ արշավներից ոչ մեկի հետ` ոչ տևողությամբ, ոչ հոգեբանական լարվածությամբ, ոչ էլ ֆիզիկական:

Էվերեստը (Ջոմոլունգմա) ծովի մակարդակից (բայց ոչ երկրագնդի կենտրոնից) հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մ։ Հանդիսանում է Հիմալայան Լեռնաշղթայի մասը Բարձր Ասիայում, տեղակայված է Նեպալի և Տիբեթի (ՉԺՀ) միջև։ 2006 թվականի դրությամբ գրանցված է 3,050 լեռնաբարձրացում 2,062 անձանց կողմից և 203 մահ՝ լեռան վրա։ 2015-ին ամենահայտնի լեռան նվաճումը չեղարկվեց ձնահյուսի պատճառով, որի հետևանքով լեռան ստորոտում 19 մարդ զոհվեց: 2014-ին շերպա ազգության 16 ուղեկցորդ զոհվեց նախապատրաստական անցումների ժամանակ:

Panarmenian.net
________________________________________
Armweeklynews [21.05.2016]
Հայուհի լեռնագնացն առաջին անգամ բարձրացել է Էվերեստի (Ջոմոլունգմա) գագաթը
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
մենք ու մերոնք
  ԼՐԱՀՈՍ  

15 օրից Գարօ Փայլանի և ևս 148 այլոց ձերբակալության հրամանի տակ միայն ստորագրություն է պակասում [18.05.2016]

Հզոր երկիրը հզոր, բարեկազմ և հիասքանչ պարով ԱԳՆ մամլո խոսնակ պետք է ունենա[21.05.2016]

Սփյուռքն ամբողջովին անտեսվեց Սահմանադրությունում և ԸՕ-ում , ոչ ոք չընդվզեց [21.05.2016]

Պուտինը 264 հա գրավյալ տարածքի մասին. մենք հող չենք տալիս և չենք վաճառում [21.05.2016]

Գերմանիան կնախընտրի ապաշխարհել, թե պահպանել մենթորությունը Թուրքիայի նկատմամբ [19.05.2016]

Թուրք պատմաբանների մուտքը ռուսական արխիվ փակվեց [19.05.2016]

Գառների համառ լռությունը . հիմա մենք ցեղասպանության զոհ ենք, թե ցեղասպան ազգ [19.05.2016]

Պատերազմ, թե՝ խաղաղություն. այս անգամ մենք չենք որոշողը [18.05.2016]

400 մլն դոլարի հերոինը և Ս 238 ուրանը. էլ ինչի ենք Ռուսաստանից վարկ վերցնում [18.05.2016]

Ով առաջինը հրապարակ նետեց բանակցությունների փոխարեն հանդիպում տերմինը [18.05.2016]

Ճգնաժամը տնտեսության մեջ չէ, ճգնաժամը կառավարողների հոգեբանության մեջ է [18.05.2016]

ԱԱԾ-ի պետ Գեորգի Կուտոյանը նույնպես ՛՛հունի՛՛ մեջ կընկնի, ձև չկա[17.05.2016]