Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Եզդիներն անիծում են Սայքս-Պիկոյի համաձայնագիրը և վճռական են պետություն ստեղծել  

2016 թվականին լրացավ տխրահռչակ համաձայնագրի 100 ամյակը, որը մինչ օրս Մերձավոր Արևելքում պատերազմներ և հակամարտություններ է ծնում:

Եզդիների կրոնական խորհրդի ներկայացուցիչ Քարիմ Սուլեյմանը հայտարարել է, որ Սայքս-Պիկոյի համաձայնագրի հետևանքով 100 տարի է եզդի ժողովուրդը ենթարկվում է հալածանքների:

Սուլեյմանին կրկին հիշեցրել է , որ այդ ընթացքում եզդիները և այլ ազգային ու կրոնական փոքրամասնություններ ենթարկվել ու ենթարկվում են ցեղասպանության Իրաքի տարածքում:

Սայքս-Պիկոյի համաձյանագիրը Մերձավոր Արևելքը բաժանել է պետությունների, առանց հաշվի առնելու ազգերի պատմական կապերն ու ինքնությունը, ասել է Սուլեյմանը:

Նա կոչ է արել եզդիներին միավորվել և ստեղծել սեփական պետականություն, քանի որ եկել է դրա ժամանակը և դա է լինելու ազգի հետագա գոյատևման միակ երաշխիքը:

Սայքս–Պիկոյի համաձայնագիր, գաղտնի համաձայնագիր, որը կնքվել է 1916 թ. մայիսի 16-ին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների, առաջին հերթին՝ արաբական նահանգների բաժանման մասին: Համաձայնագրի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ անգլիացի Մարկ Սայքսը և ֆրանսիացի Ժորժ Պիկոն (այստեղից էլ ‘’Սայքս-Պիկո’’ անվանումը): Գաղտնի ստորագրել են Անգլիայի արտգործնախարար է. Գրեյն ու Ֆրանսիայի դեսպան Պ. Կամբոնը Լոնդոնում 1916-ի մայիսին:
_______________________________________
Armweeklynews [22.05.2016]
Եզդիներն անիծում են Սայքս-Պիկոյի համաձայնագիրը և վճռական են պետություն ստեղծել
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
armweeklynews
  ԼՐԱՀՈՍ  

ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի 100-րդ օրն էլ մոտեցավ, արդյունքը `- 800 մեքենա, + 2 նախարարություն [22.05.2016]

Հռոմի պապ: հարուստների կողմից աղքատների շահագործումն արնախմություն է [21.05.2016]

Հայուհի լեռնագնացն առաջին անգամ բարձրացել է Էվերեստի (Ջոմոլունգմա) գագաթը [21.05.2016]

15 օրից Գարօ Փայլանի և ևս 148 այլոց ձերբակալության հրամանի տակ միայն ստորագրություն է պակասում [21.05.2016]

Հզոր երկիրը հզոր, բարեկազմ և հիասքանչ պարով ԱԳՆ մամլո խոսնակ պետք է ունենա[21.05.2016]

Սփյուռքն ամբողջովին անտեսվեց Սահմանադրությունում և ԸՕ-ում , ոչ ոք չընդվզեց [21.05.2016]

Պուտինը 264 հա գրավյալ տարածքի մասին. մենք հող չենք տալիս և չենք վաճառում [21.05.2016]

Գերմանիան կնախընտրի ապաշխարհել, թե պահպանել մենթորությունը Թուրքիայի նկատմամբ [19.05.2016]

Թուրք պատմաբանների մուտքը ռուսական արխիվ փակվեց [19.05.2016]

Գառների համառ լռությունը . հիմա մենք ցեղասպանության զոհ ենք, թե ցեղասպան ազգ [19.05.2016]

Պատերազմ, թե՝ խաղաղություն. այս անգամ մենք չենք որոշողը [18.05.2016]

400 մլն դոլարի հերոինը և Ս 238 ուրանը. էլ ինչի ենք Ռուսաստանից վարկ վերցնում [18.05.2016]