Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Կոռուպցիոն մետամորֆոզներ. սպառողներին մատակարարվող գազի գինն իջնելու է 9.3 դրամով  

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն սակագների վերանայման հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ուր առաջարկվում էր բնակիչներին մատակարարվող 1 խոր.մ. գազի գինը նվազեցնել 9.3 դրամով, կամ նախկին 156 դրամի փոխարեն գանձել 146.7 դրամ: ՀԾԿՀ-ն համաձայնել է առաջարկին և պատրաստվում է սահմանված կարգով և ժամկետում այն հաստատել:

Իրականում բնակիչներին մատակարարվող գազի սակագինը կարելի էր էլ ավելի նվազեցնել, եթե լիներ քաղաքական կամք կամ վարչապետը նախօրոք չասեր ՛՛հնարավոր է իջեցնել 10 դրամի սահմաններում՛՛:

Միայն այն հանգամանքը, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տարվա ընթացքում պլանավորում է , որ սպառողին մատակարարվող գազի միավորի արժեքը կամ ՝ ինքնարժեքը, կազմելու է 86.9 դրամ, սակայն վաճառելու է 146.7 դրամով, արդեն իսկ խոսուն է:

Հասկանալի է, որ ժողովրդին պարզապես խաբում են և չենք խուսափում այս բնորոշող բառը կիրառելուց : Այսպիսի տարբերության արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ստանալու է 9.37 մլրդ դրամ շահույթ:

Միթե սա շահույթ հետապնդող և շահութաբեր կազմակերպության շահերի հանդեպ հանձնաժողովի կոռուպցիոն ռիսկեր պարունակող վերաբերմունք չէ:

Սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձանժողովը միայն դրանով չի սահմանափակվում:

Կանխազգալով, որ վաղ թե ուշ հանրությունը բարձրացնելու է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հարցը, նախապես բարձրացնում է 134 փոքր ՀԷԿ-երից գնվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ միջինացված 3.2 դրամով, կամ, եթե սեզոնային գնման գների միջինացում անենք, ապա սակագինը 25.3 դրամից բարձրացնում է մինչև 28.5 դրամ:

Եվ սա արվում է առանց որևէ հիմնավորման : Ներքին ՛՛խոհանոց է՛՛, ինչպես վերաբերվել են , այնքան էլ ստանում են:

Միթե սա հատուկ, ընդգծված վերաբերմունք չէ իշխանության վերին օղակներում նստած և ՛՛ձեռքի հետ էլ՛՛ փոքր ՀԷԿ-երի բիզնես անող էլիտայի նկատմամբ: Եթե չկա հիմնավորում և սակագները որոշվում են ըստ ՛՛վերաբերմունքի՛՛, ապա դրան ինչպես անվանես, եթե ոչ՝ կոռուպցիա:


____________________________________
Armweeklynews [23.05.2016]
Կոռուպցիոն մետամորֆոզներ. սպառողներին մատակարարվող գազի գինն իջնելու է 9.3 դրամով
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  
Գարօ Փայլանը սարսափեցրեց Ռուսաստանի ՛՛սարսափին՛՛ [26.05.2016]
Էրդողանն ընդդեմ Գյուլենի՝ Տեխասի դատարաններում. պայքար թուրքական երկու հզոր ուժերի միջև [25.05.2016]
Չինացիների երևակայությունը սահման չունի.անհավատալի հայտնագործություն [25.05.2016]
2016-ի սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը ժամանելու է Հայաստան [25.05.2016]
Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, շնորհավորում ենք [25.05.2016]
Ուշադրություն, Գերմանիայում մայիսի 28-ին թուրքերը և ազերիները մեծ ցույց են անելու [25.05.2016]
1915 թվականը քննարկել են առանց սահմանների և առանց հայ ու թուրք պատմաբանների [24.05.2016]
Քննչական կոմիտեն «Բեգլարյանի թիկնապահների» գործի մասին [24.05.2016]
2016 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը Ազգային ժողովը ծախսել է 605 լ բենզին՝ օրական [24.05.2016]
2016 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը Ազգային ժողովը ծախսել է 605 լ բենզին՝ օրական [24.05.2016]
Սերժ Սարգսյանին. ով պետք է պատասխան տա զենքի ստացումն 8 ամիս ուշացնելու համար [24.05.2016]