Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Երբ գրպանահատությանն ասում են սխալանք. բենզինը թանկացավ, իսկ լիցքը պակասեց  

Երեկվանից մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 1 լ –ը 380 դրամով՝ 10 դրամ ավելի: Ոչ մի նախապայման չկա, որ բենզինը թանկանար:

Ինչպես ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն է բազմիցս հրապարակավ զեկուցել ՀՀ վարչապետին, բենզինի ինքնարժեքի մեջ նավթի գներն այնքան չնչին են, որ դրանց տատանումները չեն կարող ազդել սպառողական գնի վրա:

Նավթի համաշխարհային գների լուրջ տատանումներ էլ չեն եղել:

Դրամ-դոլար հարաբերությունն էլ կայուն է և անգամ վերջին մեկ ամսում դրամն արժեվորվել է դոլարի նկատմամբ:

Ենթադրում ենք, որ այդ 10 դրամը ինչ-որ տեղից ինչ-որ մեկը լրացուցիչ պահանջել է ՛՛մուծվել՛՛, բենզին ներկրողներն էլ, ինչպես միշտ, որոշել են դա անել սպառողի հաշվին:

Եթե պարոն Շաբոյանը տեղյակ է, թե ով է այդ ՛՛10 դրամանոցը՛՛, անձ է, թե՝ տնտեսական անխուսափելիություն, ավելի լավ է ժամ առաջ հայտնի հանրությանը:

Եթե որևէ պատասխանատու պետական մարմին, թեկուզ՝ Շաբոյանը, կարողանա հիմնավորել, թե ինչու մայիսի 22-ին բենզինը թանկացավ, ապա ստիպված կլինենք հետևել անմեղության կանխավարկածին և խուսափել մտածելուց, որ լրացուցիչ ստվերային ՛՛հարկ՛՛ են հավաքում 2017 թվականին համապետական ընտրությունների համար:

Մյուս կողմից մայիսի 22-ից սկսած, բենզալցակայաններում սկսել են ոչ թե 1-ից 1.5 լ պակաս լիցքավորել, այլ 2-ից 2.5 լիտր, եթե 20 լ լիցքավորես: Սրան անվանում են սխալանք. թեև բացահայտ գողություն է, ավելին՝ գրպանահատություն:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը պետք է որ պարբերաբար ստուգեր բենզալցակայանները, թե արդյոք գրպանահատների կամ, ինչպես իրենք են անվանում՝ բաշխիչ պոմպասյուների, ցուցմունքները թույլատրելի սխալանքի տիրույթում են, թե ոչ:

Առավել ևս , որ նոր նախարար է նշանակվել, այն էլ՝ դաշնակցական:

Ինչպես նախորդների, այնպես էլ Արծվիկ Մինասյանի օրոք էլ են բենզալցակայաններում գրպանահատություն անում:


__________________________________
Armweeklynews [23.05.2016]
Երբ գրպանահատությանն ասում են սխալանք. բենզինը թանկացավ, իսկ լիցքը պակասեց
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
armweeklynews
  ԼՐԱՀՈՍ  

Կոռուպցիոն մետամորֆոզներ.սպառողներին մատակարարվող գազի գինն իջնելու է 9.3 դրամով [23.05.2016]

Ստիպված ենք նաև դիմակայել Բաքվին Իսրայելի ռազմական նոր աջակցությանը [23.05.2016]

2006-2016 Վրաստանում ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության 24 դեպք է գրանցվել, 3-ում են հայեր [22.05.2016]

Մասնակցեք - Գերմանիայում և Թուրքիայում ստորագրահավաք ի պաշտպանություն Գարօ Փայլանի և ընկերների [22.05.2016]

Եզդիներն անիծում են Սայքս-Պիկոյի համաձայնագիրը և վճռական են պետություն ստեղծել [22.05.2016]

ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի 100-րդ օրն էլ մոտեցավ, արդյունքը `- 800 մեքենա, + 2 նախարարություն [22.05.2016]

Հռոմի պապ: հարուստների կողմից աղքատների շահագործումն արնախմություն է [21.05.2016]

Հայուհի լեռնագնացն առաջին անգամ բարձրացել է Էվերեստի (Ջոմոլունգմա) գագաթը [21.05.2016]

15 օրից Գարօ Փայլանի և ևս 148 այլոց ձերբակալության հրամանի տակ միայն ստորագրություն է պակասում [21.05.2016]

Հզոր երկիրը հզոր, բարեկազմ և հիասքանչ պարով ԱԳՆ մամլո խոսնակ պետք է ունենա[21.05.2016]

Սփյուռքն ամբողջովին անտեսվեց Սահմանադրությունում և ԸՕ-ում , ոչ ոք չընդվզեց [21.05.2016]

Պուտինը 264 հա գրավյալ տարածքի մասին. մենք հող չենք տալիս և չենք վաճառում [21.05.2016]