Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Logical Arrays : Ինչու նախագահն ազատեց ԶՈՒ սպառազինությունների պետին  

Հասկանալու համար թե ինչու ՀՀ նախագահն այսօր ազատեց Զինված ուժերի սպառազինության պետ- վարչության պետ Մելսիկ Չիլինգարյանին անհրաժեշտ կլինի կառուցել ծրագրավորողների մոտ կիրառվող տրամաբանական շարք, որն ի վերջ նվազելու է մինչև արդյունք:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մայիսի 23-ին աշխատանքից ազատվել է Զինված ուժերի սպառազինության պետ- վարչության պետ Մելսիկ Չիլինգարյանը:

Քանի որ Զինված ուժերին վերաբերող տեղեկությունները համարվում են գաղտնի միայն ՛՛շարքային՛՛ հանրության համար , հետևաբար օգտագործենք տրամաբանական շարք, որը, ինչպես ծրագրավորողների մոտ է, ՛՛նեղանում՛՛ է մինչև միավոր վերջնական արդյունք.

Տրամաբանական շարք

• Երբ ապրիլյան չորսօրյա պատերազմից և ՛՛անմշակ՛՛ 800 հա տարածքի կորստից հետո ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանն ազատեց ՊՆ երեք պաշտոնյաների՝ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին, հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, սպառազինության պետ- վարչության պետ Մելսիկ Չիլինգարյանը պաշտոնավարում էր:

• Երբ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան և 200 մլն դոլար ռուսական վարկով գնվելիք սպառազինությունների հարցը քննարկեց ՀՀ վարչապետի հետ, Մելսիկ Չիլինգարյանը դեռ պաշտոնավարում էր

• Երբ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Մելսիկ Չիլինգարյանը դեռ պաշտոնավարում էր:

• Երբ Դմիտրի Մեդվեդևի ինքնաթիռն արդեն լքում էր Հայաստանի օդային տարածքը, Մելսիկ Չիլինգարյանի ազատման հրամանի նախագիծն արդեն պատրաստ էր:


__________________________________
Armweeklynews [23.05.2016]
Logical Arrays : Ինչու նախագահն ազատեց ԶՈՒ սպառազինությունների պետին
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
armweeklynews
  ԼՐԱՀՈՍ  

Երբ գրպանահատությանն ասում են սխալանք. բենզինը թանկացավ, իսկ լիցքը պակասեց [23.05.2016]

Կոռուպցիոն մետամորֆոզներ.սպառողներին մատակարարվող գազի գինն իջնելու է 9.3 դրամով [23.05.2016]

Ստիպված ենք նաև դիմակայել Բաքվին Իսրայելի ռազմական նոր աջակցությանը [23.05.2016]

2006-2016 Վրաստանում ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության 24 դեպք է գրանցվել, 3-ում են հայեր [22.05.2016]

Մասնակցեք - Գերմանիայում և Թուրքիայում ստորագրահավաք ի պաշտպանություն Գարօ Փայլանի և ընկերների [22.05.2016]

Եզդիներն անիծում են Սայքս-Պիկոյի համաձայնագիրը և վճռական են պետություն ստեղծել [22.05.2016]

ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի 100-րդ օրն էլ մոտեցավ, արդյունքը `- 800 մեքենա, + 2 նախարարություն [22.05.2016]

Հռոմի պապ: հարուստների կողմից աղքատների շահագործումն արնախմություն է [21.05.2016]

Հայուհի լեռնագնացն առաջին անգամ բարձրացել է Էվերեստի (Ջոմոլունգմա) գագաթը [21.05.2016]

15 օրից Գարօ Փայլանի և ևս 148 այլոց ձերբակալության հրամանի տակ միայն ստորագրություն է պակասում [21.05.2016]

Հզոր երկիրը հզոր, բարեկազմ և հիասքանչ պարով ԱԳՆ մամլո խոսնակ պետք է ունենա[21.05.2016]

Սփյուռքն ամբողջովին անտեսվեց Սահմանադրությունում և ԸՕ-ում , ոչ ոք չընդվզեց [21.05.2016]