Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Սերժ Սարգսյանին. ով պետք է պատասխան տա զենքի ստացումն 8 ամիս ուշացնելու համար  

Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվել էր ՛՛ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին՛՛ հայ-ռուսական համաձայնագիրը, ըստ որի, Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա գումարը վճարելով 10 տարիների ընթացքում: Համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովում վավերացվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսի 2-ին՝ 98 կողմ (1 դեմ, 0 ձեռնպահ) ձայներով:

Հասկանում ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի նման երկրներում , անկախ նրանից, թե ինչ պայմանագրեր են ստորագրվել, միշտ անհրաժեշտ է լինում առաջին դեմքերի ՛՛դաբրոն՛՛:

2015 թվականի սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը և հենց այդ հանդիպման ժամանակ էլ հայտարարվել էր , որ Ռուսաստանը 200 մլն դոլարի վարկ է տրամադրելու Հայաստանին զենք և զինամթերք գնելու համար:

Անցել է ութ ամիս: Ապրիլյան չորսօրյա պատերազմին էլ մեր բանակը դիմակայեց առանց Ռուսաստանից խոստացված զինատեսակների:

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովում , պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ հայկական կողմն աշխատանքներ է տանում զենք ձեռք բերելու համար Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում փաստաթղթային աշխատանքներն ավարտելու ուղղությամբ:

Կփորձենք արագ տեղափոխել Հայաստան. Սեյրան Օհանյանը` ռուսական զենքի մասին «Մենք աշխատանքներ տանում ենք, պայմանագրերի որոշ մասն արդեն իսկ կնքված է, խմբերն աշխատում են, համապատասխան համագործակցություն ձևավորված է, աշխատում ենք արագացված տեմպերով: Այդ միջոցների որոշ մասը պատրաստ վիճակում են, կփորձենք արագ տեղափոխել Հայաստան», -ասել է Սեյրան Օհանյանը:

Անցել է ութ ամիս, դեռ փաստաթղթային մասի վրա են աշխատում մերոնք, իսկ պաշտպանության նախարարի հայտարարությունից պարզ չէ, թե որ զինատեսակներն են պատրաստի վիճակում:

Ի վերջո, մեկն ու մեկը այս երկրում պետք է պատասխան տա զենքի ստացման ուշացման համար, թե բավարարվեցինք ՛՛քավության նոխազով՛՛ և ազատեցինք ընդամենը մեկ գեներալի:

Հիշեցնենք , որ վարկային համաձայնագիրը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ռուսական աղբյուրները, նախատեսում է, որ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք, «Игла-С» զենիթային հրթիռային համակարգեր և դրա հրթիռներ, «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, «ТОС-1А» ծանր կրականետ համակարգեր` «ТЗМ-Т» տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, «9М113М» հրթիռներ, «РПГ-26» ականանետեր, «B-429Е» պայթուցիչներ, «СВД» դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Тигр» զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:


__________________________________
Armweeklynews [24.05.2016]
Սերժ Սարգսյանին. ով պետք է պատասխան տա զենքի ստացումն 8 ամիս ուշացնելու համար
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  

Սերժ Սարգսյանին. ով պետք է պատասխան տա զենքի ստացումն 8 ամիս ուշացնելու համար [24.05.2016]

Logical Arrays : Ինչու նախագահն ազատեց ԶՈՒ սպառազինությունների պետին [23.05.2016]

Երբ գրապանահատությանն ասում են սխալանք. բենզինը թանկացավ, իսկ լիցքը պակասեց [23.05.2016]

Կոռուպցիոն մետամորֆոզներ.սպառողներին մատակարարվող գազի գինն իջնելու է 9.3 դրամով [23.05.2016]

Ստիպված ենք նաև դիմակայել Բաքվին Իսրայելի ռազմական նոր աջակցությանը [23.05.2016]

2006-2016 Վրաստանում ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության 24 դեպք է գրանցվել, 3-ում են հայեր [22.05.2016]

Մասնակցեք - Գերմանիայում և Թուրքիայում ստորագրահավաք ի պաշտպանություն Գարօ Փայլանի և ընկերների [22.05.2016]

Եզդիներն անիծում են Սայքս-Պիկոյի համաձայնագիրը և վճռական են պետություն ստեղծել [22.05.2016]

ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի 100-րդ օրն էլ մոտեցավ, արդյունքը `- 800 մեքենա, + 2 նախարարություն [22.05.2016]

Հռոմի պապ: հարուստների կողմից աղքատների շահագործումն արնախմություն է [21.05.2016]

Հայուհի լեռնագնացն առաջին անգամ բարձրացել է Էվերեստի (Ջոմոլունգմա) գագաթը [21.05.2016]

15 օրից Գարօ Փայլանի և ևս 148 այլոց ձերբակալության հրամանի տակ միայն ստորագրություն է պակասում [21.05.2016]