Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Քննչական կոմիտեն «Բեգլարյանի թիկնապահների» գործի մասին  

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, ուր ասվում է.

՛՛ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար։ Ստացվել է տուժողներից մեկի՝ Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ նրան պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած 6 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 4 անձի՝ Ա.Կարախանյանին, Ս.Վարդանյանին, Վ.Սարգսյանին և Հ.Շմոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով մայիսի 21-ին ձերբակալվել է Վ.Մկրտչյանը: Որոշում կայացվել ևս մեկ անձի՝ Ա.Կարախանյանին, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, 6-ից 4-ը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն են՛:


_______________________________________________________________________________
Panorama.am / Armweeklynews [24.05.2016]
Քննչական կոմիտեն «Բեգլարյանի թիկնապահների» գործի մասին
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  

2016 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը Ազգային ժողովը ծախսել է 605 լ բենզին՝ օրական [24.05.2016]

2016 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը Ազգային ժողովը ծախսել է 605 լ բենզին՝ օրական [24.05.2016]

Սերժ Սարգսյանին. ով պետք է պատասխան տա զենքի ստացումն 8 ամիս ուշացնելու համար [24.05.2016]

Logical Arrays : Ինչու նախագահն ազատեց ԶՈՒ սպառազինությունների պետին [23.05.2016]

Երբ գրապանահատությանն ասում են սխալանք. բենզինը թանկացավ, իսկ լիցքը պակասեց [23.05.2016]

Կոռուպցիոն մետամորֆոզներ.սպառողներին մատակարարվող գազի գինն իջնելու է 9.3 դրամով [23.05.2016]

Ստիպված ենք նաև դիմակայել Բաքվին Իսրայելի ռազմական նոր աջակցությանը [23.05.2016]

2006-2016 Վրաստանում ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության 24 դեպք է գրանցվել, 3-ում են հայեր [22.05.2016]

Մասնակցեք - Գերմանիայում և Թուրքիայում ստորագրահավաք ի պաշտպանություն Գարօ Փայլանի և ընկերների [22.05.2016]

Եզդիներն անիծում են Սայքս-Պիկոյի համաձայնագիրը և վճռական են պետություն ստեղծել [22.05.2016]