|
1915 թվականը քննարկել են առանց սահմանների և առանց հայ ու թուրք պատմաբանների
|
Բժիշկներ, լրագրողներ առանց սահմանների, հիմա էլ պատմաբաններ՝ առանց սահմանների
Մայիսի 19-ից 20-ը Ֆինլանդիայի մայրաքաղաքում կազմակերպվել էր ՛՛Պատմաբաններ առանց սահմանների՛՛ կազմակերպության հերթական խորհրդաժողովը, որի թեմատիկան ‘Պատմության օգտագործումը և շահարկումը հակամարտությունների ժամանակ՛՛ խորագրի տակ էր: Մասնակիցների սահմանափակում չկար, պարզապես սահմանվել էր մուտքի վճար ՝100 եվրո, մնացյալ ծախսերը հոգում էր հրավիրող կողմը՝ Ֆինլանդիայի արտգործնախարարությունը և կազմակերպության աշխատակազմը:
Խորհրդաժողովում աշխատանքային հարթակներից մեկում քննարկվել են նաև Օսմանյան կայսրությունում 1915 թվականի հայերի կոտորածները :
1915 թվականի հայերի կոտորածների մասին աշխատանքային հարթակում զեկուցել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Մարգարեթ ՄաքՄիլանը:
Այս իրադարձությունը հետաքրքիր է նրանով, որ աշխարհում ցանցային տարածում ունեցող ՛՛Բժիշկներ առանց սահմանների. ՛՛, ՛՛Լրագրողներ առանց սահմանների՛՛ կառույցների շարքը համալրում է ևս մեկ անսահման ցանց՝ ՛՛պատմաբաններ առանց սահմանների՛՛:
Երկրորդ հետաքրքիր պահն այն է, որ մասնակիցների մեջ չհաջողվեց գտնել ոչ թուրք, ոչ էլ հայ պատմաբանների անուններ:
Փաստորեն 1915 թվականի հյաոց ցեղասպանության հարցը քննարկել են առանց սահմանների և առանց հայ ու թուրք պատմաբանների:
Տարօրինակ համադրություն է.. առանց սահմանների .. և առանց ժառանգորդ պատմաբանների:
_______________________________________________________________________________
Armweeklynews [24.05.2016]
1915 թվականը քննարկել են առանց սահմանների և առանց հայ ու թուրք պատմաբանների