Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Գարօ Փայլանը սարսափեցրեց Ռուսաստանի ՛՛սարսափին՛՛  

Թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը շահել է դատն ընդդեմ «Գորշ գայլերից» ամենամեծամտի նկատմամբ:

Թուրքիայի Կարս քաղաքի թիվ 3 քրեական առաջին ատյանի դատարանում մայիսի 25-ին ավարտվել է Գարո Փայլանի կողմից՝ դեռևս անցած տարի ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին (Tolga Adıgüzel) , տեղեկացնում է Birgun.net կայքը.

«Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք» արտահայտության համար թուրքական դատարանը «Գաղափարական օջախներ» («Ülkü Ocakları») անվանումով Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին դատապարտել է 7 ամիս 15 օր ազատազրկման և 11.240 թուրքական լիրա դրամական տույժի (շուրջ 3.800 դոլար): Ադըգյուզելի վերոնշյալ սպառնալիքի պատճառ էր դարձել 2015 թվականի հունիսի 21-ին հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի կազմակերպած համերգը:

Թոլգա Ադըգյուզելին կարելի է համարել մեծամիտ և ոչ հավասարակշռված անհատի, ում քաղաքական կարիերան ավարտվեց Գարօ Փայլանի միջամտությամբ:

Բանն այն է, որ Թոլգա Ադըգյուզելն իր ֆեյսբուքյան էջում մայիսի 13-ին գրանցում է կատարել, ուր, անդրադառնալով Մեծ Մեջլիսի ընտրություններին Կարսում Ազգային ժողովրդական կուսակցության հավաքած քվեներին, նաև գրառել է, որ իրենք Ռուսաստանի ՛՛սարսափն՛՛ են (https://www.facebook.com/profile.php?id=717318415):

Հիմա Ռուսաստանի ՛՛սարսափին՛՛ դատական կարգով սարսափեցրեց Գարօ Փայլանը:


___________________________________________________________________________
Armweeklynews [25.05.2016]
Գարօ Փայլանը սարսափեցրեց Ռուսաստանի ՛՛սարսափին՛՛
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  
Էրդողանն ընդդեմ Գյուլենի՝ Տեխասի դատարաններում. պայքար թուրքական երկու հզոր ուժերի միջև [25.05.2016]
Չինացիների երևակայությունը սահման չունի.անհավատալի հայտնագործություն [25.05.2016]
2016-ի սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը ժամանելու է Հայաստան [25.05.2016]
Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, շնորհավորում ենք [25.05.2016]
Ուշադրություն, Գերմանիայում մայիսի 28-ին թուրքերը և ազերիները մեծ ցույց են անելու [25.05.2016]
1915 թվականը քննարկել են առանց սահմանների և առանց հայ ու թուրք պատմաբանների [24.05.2016]
Քննչական կոմիտեն «Բեգլարյանի թիկնապահների» գործի մասին [24.05.2016]
2016 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը Ազգային ժողովը ծախսել է 605 լ բենզին՝ օրական [24.05.2016]
2016 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը Ազգային ժողովը ծախսել է 605 լ բենզին՝ օրական [24.05.2016]
Սերժ Սարգսյանին. ով պետք է պատասխան տա զենքի ստացումն 8 ամիս ուշացնելու համար [24.05.2016]
Logical Arrays : Ինչու նախագահն ազատեց ԶՈՒ սպառազինությունների պետին [23.05.2016]