Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Գալուստ Սահակյանին, 800 հա-ի ՛՛խնդիրների փոխանակումը ՛՛ - ինչն ենք ինչի հետ փոխանակել  

Գալուստ Սահակյանը կրկին լրագրողներին գլուխկոտրուկ առաջարկեց:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ լրագրողներն օրեր առաջ սխալ են հասկացել Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, երբ նա տասնյակ տեսախցիկների առջև ասել էր, թե հայկական կողմի կորցրած 800 հեկտարը «ռազմավարական նշանակություն չունեցող, չմշակվող, ամայի տարածք» է, և խորհուրդ էր տվել «չծանրանալ» կորսված տարածքների խնդրի վրա,- տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ խոսքը 800 հա տարածքի մասին է, որտեղ ներկայումս ադրբեջանցիները հիմնավոր պաշտպանական կառույցներ են ստեղծում և ինչպես ռազմական գործի մասնագետներն են ասում, ՛՛պլացդարմ ՛՛ են պատրաստում:

«Ես կարծում եմ, որ խոսքը սխալ է հասկացվել։ Քաղաքական, մանավանդ պատերազմական իրողությունների մեջ միշտ էլ տարբեր առիթներով խնդիրները փոխանակվում են:

Բնականաբար, հող կորցնելը մեզ համար շատ դժվար բան է, և Բաղդասարյանը հենց այս ասպեկտով էլ խոսել է», - ասաց Սահակյանը։

Հիմա հարց Գալուստ Սահակյանին ՝ այդ ինչը նկատի ունեք՝ ասելով խնդիրները փոխանակվում են:

Երևի նկատի ունեք այն, որ քառօրյա պատերազմը այնքան է ազդել ձեզ վրա, որ չեք տարբերում քաղաքական հարցը ռազմական հարցից, քաղաքական խնդիրները տեղափոխվել են ռազմական դաշտ, իսկ ռազմականը ՝ քաղաքական:

Այ քեզ գլուխկոտրուկ:

_________________________________________________________________________
Armweeklynews [26.05.2016]
Գալուստ Սահակյանին, 800 հա-ի ՛՛խնդիրների փոխանակումը ՛՛ - ինչն ենք ինչի հետ փոխանակել
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  
Հայաստանում աղքատությունը չի նվազել , թող նախարարը վերանայի իր թվերը [26.05.2016]
Նոր Սահմանադրությամբ Սիրիան արաբական երկիր չի կոչվի [26.05.2016]
Գարօ Փայլանը սարսափեցրեց Ռուսաստանի ՛՛սարսափին՛՛ [26.05.2016]
Էրդողանն ընդդեմ Գյուլենի՝ Տեխասի դատարաններում. պայքար թուրքական երկու հզոր ուժերի միջև [25.05.2016]
Չինացիների երևակայությունը սահման չունի.անհավատալի հայտնագործություն [25.05.2016]
2016-ի սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը ժամանելու է Հայաստան [25.05.2016]
Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, շնորհավորում ենք [25.05.2016]
Ուշադրություն, Գերմանիայում մայիսի 28-ին թուրքերը և ազերիները մեծ ցույց են անելու [25.05.2016]
1915 թվականը քննարկել են առանց սահմանների և առանց հայ ու թուրք պատմաբանների [24.05.2016]
Քննչական կոմիտեն «Բեգլարյանի թիկնապահների» գործի մասին [24.05.2016]
2016 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը Ազգային ժողովը ծախսել է 605 լ բենզին՝ օրական [24.05.2016]