Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Հայտնաբերվել է հույն փիլիսոփա Արիստոտելի գերեզմանը  

Հույն հնագետ Կոստաս Սիսմանիդիսը Հունաստանի Սալոնիկի քաղաքում տեղի ունեցած պատմաբանների և հնագետների ՛՛Արիստոտել 2400 ամյակ՛՛ գիտաժողովում հայտարարել է, որ իր արշավախումբը հայտնաբերել է անտիկ աշխարհի փիլիսոփա Արիստոտելի գերեզմանը Հալկիդիկի թերակղզու Ստագիրա շրջանում, Սալոնիկից 73 կմ հեռավորության վրա:

Ստագիրա շրջանի Լիոթոփի ծովափնյա շրջանում 5 հա տարածքի վրա 1996 թվականից այս կողմ իրականացվող պեղումների արդյունքում գտածոներ են հայտնաբերվել, որոնք անուղղակի հաստատում են, որ այդտեղ թաղված է եղել փիլիսոփա Արիստոտելը:

Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384 թ. մարտի 7-ին Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմախի ընտանիքում։ 17 տարեկան հասակում՝ մ.թ.ա. 366 թ., նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի հիմնադրած ակադեմիան, որտեղ ուսանում է մինչև իր ուսուցչի՝ Պլատոնի մահը մ.թ.ա. 347 թ.։

Մ.թ.ա. 343 թ-ին Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս երկրորդի հրավերով Արիստոտելը տեղափոխվել է մայրաքաղաք Պելլա և զբաղվել թագաժառանգ Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակությամբ։

_________________________________________________________________________
Armweeklynews [27.05.2016]
Հայտնաբերվել է հույն փիլիսոփա Արիստոտելի գերեզմանը
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  
Գալուստ Սահակյանին, 800 հա-ի ՛՛խնդիրների փոխանակումը ՛՛ - ինչն ենք ինչի հետ փոխանակել [26.05.2016]
Հայաստանում աղքատությունը չի նվազել , թող նախարարը վերանայի իր թվերը [26.05.2016]
Նոր Սահմանադրությամբ Սիրիան արաբական երկիր չի կոչվի [26.05.2016]
Գարօ Փայլանը սարսափեցրեց Ռուսաստանի ՛՛սարսափին՛՛ [26.05.2016]
Էրդողանն ընդդեմ Գյուլենի՝ Տեխասի դատարաններում. պայքար թուրքական երկու հզոր ուժերի միջև [25.05.2016]
Չինացիների երևակայությունը սահման չունի.անհավատալի հայտնագործություն [25.05.2016]
2016-ի սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը ժամանելու է Հայաստան [25.05.2016]
Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, շնորհավորում ենք [25.05.2016]
Ուշադրություն, Գերմանիայում մայիսի 28-ին թուրքերը և ազերիները մեծ ցույց են անելու [25.05.2016]
1915 թվականը քննարկել են առանց սահմանների և առանց հայ ու թուրք պատմաբանների [24.05.2016]
Քննչական կոմիտեն «Բեգլարյանի թիկնապահների» գործի մասին [24.05.2016]