Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Ամեն հայաստանցի բանկերին պարտք է շուրջ 637 դոլար  

Ամեն հայաստանցի բանկերին մոտ 307.000 դրամ է պարտք

2015 թվականին գործազրկության մակարդակը Հայաստանում աճել է մինչև 18.5%՝ նախորդ տարվա 17.6%-ի փոխարեն: Գործազրկության աճն ուղեկցվել է արտերկրից ստացվող դրամական փոխանցումների կրճատմամբ, ինչն անդրադարձել է տնային տնտեսությունների եկամուտների մակարդակի վրա:

Այս մասին է նշվում Կենտրոնական բանկի 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունում: ԿԲ կանխատեսմամբ, 2016 թվականին գործազրկության մակարդակը կմնա գրեթե անփոփոխ, իսկ աշխատավարձի աճը կլինի համեմատաբար ցածր (3.6%):

Գործազրկության աճը և տրանսֆերտների կրճատումը ազդել են տնային տնտեսություններին տրամադրվող վարկերի ծավալների վրա: Դիտարկվող ժամանակահատվածում բանկերի կողմից տրամադրված վարկերի մակարդակը նվազել է 4%-ով, իսկ վարկային կազմակերպությունների և գրավատների նկատմամբ պարտավորություններն ավելացել են համապատասխանաբար 2.7% ու 3.1%-ով:

Վարկային հաստատությունների նկատմամբ ռեզիդենտ տնային տնտեսությունների ընդհանուր պարտավորությունները նվազել են 3.0%-ով և կազմել 920 մլրդ դրամ (մոտ 307 հազար դրամ՝ մեկ բնակչի շնչով):

Սպառողական վարկերի մասով գրանցվել է 5.6% նվազում՝ պայմանավորված քարտային վարկերի, ավտովարկերի և այլ սպառողական վարկերի կրճատմամբ: Ոսկու գրավով և կենցաղային, համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերն ավելացել են համապատասխանաբար 4.2%-ով և 11%-ով: Սպառողական վարկավորման կառուցվածքում շարունակում են գերակշռող մասնաբաժին ունենալ քարտային և ոսկու գրավով վարկերը: Sպառողական վարկավորումը խոչընդոտող հիմնական գործոններ են մնում տնային տնտեսությունների եկամուտների կրճատումը:

Panarmenian.net

________________________________________________________________________
Armweeklynews [27.05.2016]
Ամեն հայաստանցի բանկերին պարտք է շուրջ 637 դոլար
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  
Օբաման հեռանալուց առաջ կբացի մարդկության մեծագույն գաղտնիքը [27.05.2016]
Հայտնաբերվել է հույն փիլիսոփա Արիստոտելի գերեզմանը [27.05.2016]
Գալուստ Սահակյանին, 800 հա-ի ՛՛խնդիրների փոխանակումը ՛՛ - ինչն ենք ինչի հետ փոխանակել [26.05.2016]
Հայաստանում աղքատությունը չի նվազել , թող նախարարը վերանայի իր թվերը [26.05.2016]
Նոր Սահմանադրությամբ Սիրիան արաբական երկիր չի կոչվի [26.05.2016]
Գարօ Փայլանը սարսափեցրեց Ռուսաստանի ՛՛սարսափին՛՛ [26.05.2016]
Էրդողանն ընդդեմ Գյուլենի՝ Տեխասի դատարաններում. պայքար թուրքական երկու հզոր ուժերի միջև [25.05.2016]
Չինացիների երևակայությունը սահման չունի.անհավատալի հայտնագործություն [25.05.2016]
2016-ի սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը ժամանելու է Հայաստան [25.05.2016]
Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, շնորհավորում ենք [25.05.2016]
Ուշադրություն, Գերմանիայում մայիսի 28-ին թուրքերը և ազերիները մեծ ցույց են անելու [25.05.2016]
1915 թվականը քննարկել են առանց սահմանների և առանց հայ ու թուրք պատմաբանների [24.05.2016]