Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  ՀՀ նախագահն ազնիվ չէ իր ժողովրդի հետ, հարցը միայն 800 հա ՛՛խոպանը՛՛ չէ  

Միայն նախագահ լինելը բավարար չէ, պետք է նաև առաջնորդ լինել

Կարելի է ասել, որ ՀՀ նախագահի համար ռազմավարական նշանակություն չունեցող 800հա տարածքի կորուստը, որի արդյունքում Թալիշ գյուղը դարձել է ոչ անվտանգ բնակության համար, նոր ոգևորության առիթ է հանդիսացել Իլհամ Ալիևի համար:

Ադրբեջանի նախագահը . ելույթ ունենալով իր երկիրը հանրապետություն հռչակելու 98-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված ընդունելությանը, կրկին հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի ՛՛ադրբեջանական հողերում երկրորդ հայկական պետության ստեղծումը՛՛:

Իհարկե, հիմա մեր պալատական քաղաքագետները կարող են ասել, որ Ալիևը միշտ էլ հայտարարել է այդ մասին և դա ներքին ընկալման համար է:

Այս անգամ այդպես չէ: Այս անգամ սա պատերազմի շարունակության հայտարարություն էր, քանի որ առկա է նաև 800 հա նոր պլացդարմ, որը մխրճվել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի ուղղությամբ:

Ապրիլյան չորսօրյա պատերազմից, հարյուրից ավելի զոհեր տալուց հետո ՛՛մեր՛՛ կողմից ենթադրվում էր, որ Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանում այլևս նման ելույթներ չեն հնչի, առվել ևս , որ իբր թե հունիսին հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում:

Ալիևի նման ելույթները ապրիլյան պատերազմից առաջ էլ լուրջ չէր ընդունվում Հայաստանի իշխանությունների կողմից: Պարզվեց , որ պարբերական սպառնալիքներն ի վերջո տեղափոխվում են գործնական հարթություն:

Ինչու ենք ասում, որ ՀՀ նախագահն ազնիվ չէ իր ժողովրդի հետ:

Միայն նախագահ լինելը բավարար չէ, պետք է նաև առաջնորդ լինել: Այսօր մենք նախագահի կարիք չունենք, առաջնորդի կարիք ունենք: Չկա առաջնորդը: Կամ չի ուզում առաջնորդ լինել կամ՝ չի կարողանում:

ՀՀ նախագահն ասում է Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Իսկ ու՞մ կազմում կարող է լինել:Հայաստանի՞: Իսկ կարո՞ղ է լինել անկախ պետություն:

Ալիևն ասում է, որ չի թույլ տա երկրորդ հայկական պետության գոյությունը: Իսկ հնարավո՞ր է մեկ պետություն ՝ Արցախը Հայաստանի կազմում:

Սա ինչ սպառնալից ու վտանգավոր բառախաղ է: Ի վերջո, ինչի շուրջ է բանակցում մեր նախագահը տխրահռչակ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ:

________________________________________________________________________
Armweeklynews [27.05.2016]
ՀՀ նախագահն ազնիվ չէ իր ժողովրդի հետ, հարցը միայն 800 հա ՛՛խոպանը՛՛ չէ
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  
Օբաման հեռանալուց առաջ կբացի մարդկության մեծագույն գաղտնիքը [27.05.2016]
Հայտնաբերվել է հույն փիլիսոփա Արիստոտելի գերեզմանը [27.05.2016]
Գալուստ Սահակյանին, 800 հա-ի ՛՛խնդիրների փոխանակումը ՛՛ - ինչն ենք ինչի հետ փոխանակել [26.05.2016]
Հայաստանում աղքատությունը չի նվազել , թող նախարարը վերանայի իր թվերը [26.05.2016]
Նոր Սահմանադրությամբ Սիրիան արաբական երկիր չի կոչվի [26.05.2016]
Գարօ Փայլանը սարսափեցրեց Ռուսաստանի ՛՛սարսափին՛՛ [26.05.2016]
Էրդողանն ընդդեմ Գյուլենի՝ Տեխասի դատարաններում. պայքար թուրքական երկու հզոր ուժերի միջև [25.05.2016]
Չինացիների երևակայությունը սահման չունի.անհավատալի հայտնագործություն [25.05.2016]
2016-ի սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը ժամանելու է Հայաստան [25.05.2016]
Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, շնորհավորում ենք [25.05.2016]
Ուշադրություն, Գերմանիայում մայիսի 28-ին թուրքերը և ազերիները մեծ ցույց են անելու [25.05.2016]
1915 թվականը քննարկել են առանց սահմանների և առանց հայ ու թուրք պատմաբանների [24.05.2016]