Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  «Շանթ-2015» զորավարժությունները կրել էին ձևական բնույթ, եկավ 2016 ապրիլը  

2015 թվականի սեպտեմբերի 3-6-ը անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությունները նպատակաուղղված էին պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային մասնակցության մակարդակի ստուգմանը:

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Սերժ Սարգսյանը նույնիսկ հրավիրել և վարել է Ազգային անվտանգության խորհդի և ՀՀ կառավարության արտակարգ պայմանական նիստ: Երկու նիստերում էլ ՀՀ նախագահը գոհունակություն է արտահայտել «Շանթ-2015» զորվարժություններից և ասել, որ դրանք հասել են իրենց նպատակին;

Եվ ահա , նման աննախադեպ զորվարժություններից հետո, տեղի են ունենում 2016 թվականի ապրիլի 1-ից 4-ը իրապես լայնածավալ պատերազմական գործողություններ, որի արդյունքում ունեցանք 100-ից ավելի զոհեր և տարածքային զգալի կորուստ՝ 800 հա:

Տարածքային կորուստը դեռ ոչինչ , այն գիտակցումի, որ Արցախի Թալիշ գյուղն այսուհետ բնակության համար խիստ վտանգավոր է և հայտնի չէ, թե արդյոք երբ բնակիչները կվերդառանան իրենց տները:

Իհարկե, երկրի Զինված ուժերի Գերագույն հրամանատարը բարոյական իրավունք չուներ անգամ 1 քառ. մ. տարածքի կորուստն արդարացներ տարբեր ՛՛մտավարժանքներով՛՛:

Իսկ ժողովրդից ներում հայցելու ավանդույթն ինչի՞ համար է:

Դառնանք «Շանթ-2015» զորավարժություններին: Պնդում ենք, որ այն կրել է ձևական բնույթ: Եթե ձևական բնույթ չկրեր, ապա 2016 թվականի ապրիլի 2-ին գոնե մեկ պետական կառույց զորավարժությունների սցենարի հիման վրա գիշերային տագնապով աշխատանքի վայրում կլիներ:

2016-ի ապրիլին չի եղել որևէ քայլ, որևէ հրաման , որևէ շարժ, որը հիմնված լիներ «Շանթ-2015» զորավարժությունների ընթացքում մշակված սցենարների վրա:

Եթե եղել է, պատրաստ ենք հրապարակավ ներողություն խնդրել: Բայց պնդում ենք, որ չի եղել:

Ոչ մի պետական կառույց ապրիլի 2-ին ոչ մի հրահանգ չի ստացել և չի իմացել իր անելիքը:

________________________________________________________________________
Armweeklynews [29.05.2016]
«Շանթ-2015» զորավարժությունները կրել էին ձևական բնույթ, եկավ 2016 ապրիլը

© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Հովիկ Աբրահամյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Poetry Competition Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Gültaş Kimya Muslim population Константин Затулин Bandar Abbas ConIFA  Լիբանան Շանթ
  ԼՐԱՀՈՍ  
Լիբանան. եթե իտալացիները ՛՛մեղք՛՛ չունեն, ուրեմն հայ սպաներն էլ անմեղ են [30.05.2016]
Անապայի Հայկաձոր գյուղում օծվել է Սրբ Գևորգ նորակառույց եկեղեցին [29.05.2016]
Դավիթ Ավանեսյանը պարտության մատնեց Շեյն Մոզլիին [25.05.2016]
Պուտինը նստեց Բյուզանդական կայսրի գահին, խորհրդանշական մեսիջ Թուրքիային [28.05.2016]
Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Աբխազիայում կխաղա Քրդստանի հավաքականի հետ [28.05.2016]
ՀՀ նախագահն ազնիվ չէ իր ժողովրդի հետ, հարցը միայն 800 հա ՛՛խոպանը՛՛ չէ [27.05.2016]
Ամեն հայաստանցի բանկերին պարտք է շուրջ 637 դոլար [27.05.2016]
Օբաման հեռանալուց առաջ կբացի մարդկության մեծագույն գաղտնիքը [27.05.2016]
Հայտնաբերվել է հույն փիլիսոփա Արիստոտելի գերեզմանը [27.05.2016]
Գալուստ Սահակյանին, 800 հա-ի ՛՛խնդիրների փոխանակումը ՛՛ - ինչն ենք ինչի հետ փոխանակել [26.05.2016]
Հայաստանում աղքատությունը չի նվազել , թող նախարարը վերանայի իր թվերը [26.05.2016]
Նոր Սահմանադրությամբ Սիրիան արաբական երկիր չի կոչվի [26.05.2016]
Գարօ Փայլանը սարսափեցրեց Ռուսաստանի ՛՛սարսափին՛՛ [26.05.2016]