Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Հայաստան-Ռուսաստան .ընկերներին փողի հետ չեն փոխանակում  

ՌԴ Դաշնային Խորհրդում ասել է ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Այսօր Մոսկվայում մեկնարկել է ՀՀ Աժ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը։ Նիստի օրակարգային առաջին հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն էր, որի ընթացքում հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցածն ու ռուս գործընկերների առաջ բարձրացրել մի շարք խնդիրներ։

Պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները՝ զինվորների եւ խաղաղ բնակիչների սպանություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակավայրերի վրա հարձակումները, ինչպես նաեւ՝ անդրադարձել է Ադրբեջանին Ռուսաստանի կողմից ծանր զինատեսակների վաճառքին.

«Ադրբեջանի կողմից պլանավորած բլից-կրիգը տապալվեց, չնայած ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանը օգտագործեց իր ողջ հարձակվողական ռազմական արեսնալը, որը ձեռք էր բերվել նաեւ Ռուսաստանից։

Այսօր իմ երկրում կա լրջագույն մի հարց, որի վերաբերյալ մենք ուղղակի պարտավոր ենք այստեղ խոսել բաց եւ անկեղծ։ Դա Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն է, զենք, որը Ալիեւը օգտագործեց ապրիլյան պատերազմում՝ սպանելով զինվորների եւ խաղաղ բնակիչների։ Ինձ համար հասկանալի չեն ռուս մեր որոշ գործընկերների բացատրությունները, թե Ադրբեջանը, միեւնույն է, կարող էր նույն այդ զենքը ձեռք բերել եթե ոչ Ռուսաստանից, ապա Իսրայելից, Թուրքիայից, կամ մեկ այլ երկրից։ Չեմ կարծում, որ այս պնդումը դիմանում է որեւէ լուրջ քննադատության։

Նախ, ռուսական ժամանակակից զենքը, որը վաճառվում է Ադրբեջանին, դա վաճառում է բացառապես Ռուսաստանը, եւ այն օպտիմալ է թե՜ որակի եւ թե՜ գնային առումով։ Այդ զենքի այլ երկրի արտադության անալոգները կա՜մ մի քանի անգամ ավելի թանկ են, կամ մի քանի անգամ ավելի թույլ են իրենց ազդեցությամբ, եւ դա փաստ է։ Հատկապես, որ մի շարք արեւմտյան երկրներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Ադրբեջանին հարձակվողական նշանակության զենք չեն վաճառում։

Դժվար է ընդունել այն միտքը, որ ոմանց համար բիզնեսը շատ ավելին է, քան ռազմավարական գործընկերությունը, եւ եթե անգամ սպանում են մարդկանց, դա ընդամենը բիզնես է, եւ ոչ մի անձնական բան։

Կներեք, միգուցե դա պրագմատիկ, սակայն անհասկանալի տրամաբանություն է։ Պրագմատիկ, որովհետեւ իրականում շատերն են այդպես վարվում։ Անհասկանալի, որովհետեւ ընկերներին փողի հետ փոխանակել չի կարելի»,- իր ելույթում ասել է Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ մամուլի ծառայություն

_________________________________________________________________
Armweeklynews [02.06.2016]
Հայաստան-Ռուսաստան .ընկերներին փողի հետ չեն փոխանակում
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Հովիկ Աբրահամյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Poetry Competition Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Gültaş Kimya Muslim population Константин Затулин Bandar Abbas ConIFA  Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան
  ԼՐԱՀՈՍ  
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը [02.06.2016]
Հատուկ Հայաստանի ԱԱԾ-ի համար. կրակի հետ եք խաղում, տղաներ [02.06.2016]
Եթե կարող եք 30կմ/ժամ արագությամբ երթևեկեք Երևանի կենտրոնում [02.06.2016]
Սերժ Սարգսյան . մենք Էրդողանին չենք վստահում [01.06.2016]
Հայոց ցեղասպանության հարցը Եվրոպական քաղաքականության ՛՛պարապ վախտվա խաղալիք՛՛ [01.06.2016]
Էրդողանի տեսադաշտում է հայտնվել ''Միս Թուրքիա 2006'' տիտղոսը կրող Մերվե Բյույուքսարաչը [31.05.2016]
Սերժ Սարգսյան . Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով [31.05.2016]
Հայտնաբերվել է հույն փիլիսոփա Արիստոտելի գերեզմանը [31.05.2016]
Դոնալդ Տրամպի այցը Ֆրեզնո. հայերը զուսպ էին, իսպանախոսները բողոքում էին [31.05.2016]
800հա տարածքը և Եվրամիության կողմից խոստացված 170 մլն եվրոն [30.05.2016]
Նոր Սահմանադրությամբ Սիրիան արաբական երկիր չի կոչվի [31.05.2016]
«Շանթ-2015» զորավարժությունները կրել էին ձևական բնույթ [30.05.2016]