Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Բունդեսթագի որոշումը թուրքալեզու Google –ում 10 անգամ գերազանցեց Հռոմի պապի հայտարարությանը  

 Բունդեսթագի կողմից հինգշաբթի` հունիսի 2-ին գրեթե միաձայն ընդունված «1915-1916թթ-ին հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը» վերնագրով բանաձևը դարձել է թուրքական բոլոր մակարդակների մամուլի հիմնական թեման: Անգամ 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի պապի կողմից Վատիկանում 1915 թվականի կոտորածները ցեղասպանություն հայտարարելն այնպիսի արձագանք չգտավ Թուրքիայում, ինչպես Գերմանիայի Բունդեսթագի որոշումը:

Այսօր արդեն Թուրքիայի բնակչության տառաճանաչ կամ հեռուստատեսություն դիտող բնակչության 99.9 տոկոսը գիտի ինչ է ցեղասպանությունը և ում են մեղադրում հայերի ցեղասպանության համար:

Եթե Google –ում փնտրում տանք թուրքերն ՛՛ Papa ermeni soykırımı ՛՛ բառերով (Պապ, հայերի, ցեղասպանություն), ապա փնտրման արդյունքը հունիսի 5-ի դրությամբ կլինի 118 000:

Եթե նույն Google –ում փնտրում տանք ՛՛ Almanya ermeni soykırımı’’ (Գերմանիա, հայերի, ցեղասպանություն), ապա փնտրման արդյուքը կլինի 1080 000:

Փաստորեն, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի որոշումը ցնցել է թուրք հանրությունը ավելին,քան անգամ նախկին վարչապետ Դավութօղլուի հրաժարականը:

Երբ Google –ում փնտրում ես տալիս ՛՛ Davutoğlu istifa etti’’ բառերով (Դավութօղլու, հրաժարական, տվեց) , ապա փնտրման արդյունքն ընդամենը 420 000 է:

Տաթև Աբազյան
Tatev Abazyan


___________________________________________________
Armweeklynews [05.06.2016]
Բունդեսթագի որոշումը թուրքալեզու Google –ում 10 անգամ գերազանցեց Հռոմի պապի հայտարարությանը
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Հովիկ Աբրահամյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Poetry Competition Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Gültaş Kimya Muslim population Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner  ermeni soykırımı
  ԼՐԱՀՈՍ  
Ռուսաստանի Գլխավոր շտաբն անվստահության նոր աղբյուր ԼՂՀ հակամարտությունում [05.06.2016]
Հռոմի պապը գալու է, Սիմոնյան Շավարշը գնալու է [05.06.2016]
Ռուսաստանի Գլխավոր շտաբն անվստահության նոր աղբյուր ԼՂՀ հակամարտությունում [04.06.2016]
Էլ ազգի դավաճան, էլ մանկուրտ, էլ ծպտյալ հայ.. .. բա մենք ինչ ասենք [04.06.2016]
Պայթյուն Վանաձորի հարկայինի մուտքի մոտ . կատարվում է քննություն [04.06.2016]
Ինչպես է թուրքական հետախուզությունն աշխատել Հ Հ նախագահի դեմ մայիսի 30-ին [03.06.2016]
Ինչպես է թուրքական հետախուզությունն աշխատել Հ Հ նախագահի դեմ մայիսի 30-ին [03.06.2016]
Յուրգեն Թրիթթին.՛՛Հիտլերն էլ Էրդողանի նման մեծամասնություն ուներ՛՛ [03.06.2016]
Բուդեսթագում դեմ քվեարկած միակ պատգամավոր. մենք այդքան աղքատ և սեքսուալ չենք [02.06.2016]
«Շանթ-2015» զորավարժությունները կրել էին ձևական բնույթ [02.06.2016]
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը [02.06.2016]