Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Վանաձորը զրկվեց քիմիայից , փոխարենը ստացավ ՏՏ ոլորտի հեռանկար  

Վանաձորի ՛՛Քիմպրոմ՛՛ ընկերության ապագան մշուշոտ է այնքանով, որ նրա գործարկման հավանականությունը համարյա թե զրոյական է, և արդեն դժվար թե այդ արդյունաբերական միավորը որևէ դերակատարում ունենա քաղաքի զարգացման հեռանկարում:

Վանաձորցիները շարունակական փնտրտուքի մեջ են և փորձում են հայրենի քաղաքի տեղը որոշել , բնորոշել 21 դարի Հայաստանում և կասեցնել երիտասարդ ՛՛ուղեղների հոսքը՛՛ դեպի մայրաքաղաք և ավելի հեռուներ:

‘’Վանաձորցիների միություն ՛՛ ՀԿ-ին առընթեր ստեղծված Վանաձորի զարգացման խորհրդի և Ավագանու անդամ Արմեն Մատինյանի նախաձեռնությամբ Վանաձորի համայնքապետարանի (Հիշեցնենք, որ 2016 թվականից Վանաձորի ավագանու և համայնքի ղեկավարի նստավայրի պաշտոնական անվանումը Համայնքապետարան է ) նիստերի դահլիճում հունիսի 5-ին տեղի ունեցավ քաղաքի զարգացման հեռանկարներին վերաբերող հերթական քննարկումը:

Այս անգամ այն նվիրված էր տեղեկատվական տխնոլոգիաների ոլորտին: Քննարկումն անցկացվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ղեկավարների, ավագանու անդամների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցների , անհատ ձեռներեցների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ:

Հիմնական հարցը Վանաձորում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հնարավորություններն ու ներուժն էին:

ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 13-ի N 227-Ա որոշման համաձայն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) ստանձնեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ) գլխավոր օպերատորի պարտականությունները և արդեն 2016 թվականին ամբողջովին պատրաստ կլինի կենտրոնի մասնաշենքը, թեև արդեն իսկ իրականացվում են ուսուցման և երիտասարդների նոր գաղափարների գեներացման ծառայություններ:

Ներկաների Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության և առաքելության վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց կենտրոնի գործարարության զարգացման ղեկավար Պատվական Հախինյանը:

Քննարկումները կարևոր էին մի քանի առումներով:

Նախ, մեկ անգամ ևս հանրությունը տեղեկացավ, որ Վանաձորը ևս հավակնում է դառնալ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի և ունենալ ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:

Պատվական Հախինյանի տեղեկացմամբ, արդեն մի քանի ընկերություններ հայտ են ներկայացրել կենտրոնում իրեց գործունեություն իրականացնելու համար:

Հետո էլ, քննարկման մասնակիցները ներկայացրին մի քանի գործնական առաջարկներ, որոնք թույլ կտան ընդլայնել կենտրոնի կապը քաղաքի տարբեր պետական և մասնավոր կառույցների հետ:

Հետաքրքիր էր նաև կենտրոնի ուսուցման ծրագրերի մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները : Օրինակ , Լոռու մարզային գրադարանի համակարգչային բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը դրական և շատ օգտակար գնահատեց կենտրոնի կողմից իրականացվող ուսումնական ծրագիրը, սակայն առաջարկեց ընդլայնել գիտելիքների կիրառման գործնական մասը:

Որպեսզի մեր քաղաքը ևս դառնա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն, անհրաժեշտ են երեք նախապայմաններ.

Տաղանդավոր և ուսման ծարավ երիտասարդություն, նոր գաղափարներ, և այդ գաղափարները կիրառելու հարթակ՝ ստարտափ (Start-up Stage ):

Համաձայնենք , որ այսօր մենք ունենք երեք նախապայմաններն էլ:

Այս առիթով ցանկանում եմ նոր գաղափարներով տոգորված երիտասարդներին, ովքեր համարձակվել են ոտք դնել Start-up –ի աշխարհ, ներկայացնել աշխարհահռչակ մեր հայրենակից, ԱՄՆ-ի հանրահայտ Flagship Ventures ընկերության գլխավոր մենեջեր Նուբար Աֆեյանի հիմնական խորհուրդը սկսնակ երիտասարդներին. ՛՛Մտածեք միայն նպատակի մասին , այլ ոչ թե կենտրոնացեք դրան հասնելու ճանապարհի վրա և միշտ եղեք զառանցական (Paranoid) լավատես՛՛:


Իրինա Սարիբեկյան
___________________________________________________
Armweeklynews [06.06.2016]
Վանաձորը զրկվեց քիմիայից , փոխարենը ստացավ ՏՏ ոլորտի հեռանկար
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Հովիկ Աբրահամյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Poetry Competition Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Gültaş Kimya Muslim population Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner  ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC
armweeklynews
  ԼՐԱՀՈՍ  
Բունդեսթագի որոշումը թուրքալեզու Google –ում 10 անգամ գերազանցեց Հռոմի պապի հայտարարությանը [05.06.2016]
Ռուսաստանի Գլխավոր շտաբն անվստահության նոր աղբյուր ԼՂՀ հակամարտությունում [05.06.2016]
Հռոմի պապը գալու է, Սիմոնյան Շավարշը գնալու է [05.06.2016]
Ռուսաստանի Գլխավոր շտաբն անվստահության նոր աղբյուր ԼՂՀ հակամարտությունում [04.06.2016]
Էլ ազգի դավաճան, էլ մանկուրտ, էլ ծպտյալ հայ.. .. բա մենք ինչ ասենք [04.06.2016]
Պայթյուն Վանաձորի հարկայինի մուտքի մոտ . կատարվում է քննություն [04.06.2016]
Ինչպես է թուրքական հետախուզությունն աշխատել Հ Հ նախագահի դեմ մայիսի 30-ին [03.06.2016]
Ինչպես է թուրքական հետախուզությունն աշխատել Հ Հ նախագահի դեմ մայիսի 30-ին [03.06.2016]
Յուրգեն Թրիթթին.՛՛Հիտլերն էլ Էրդողանի նման մեծամասնություն ուներ՛՛ [03.06.2016]
Բուդեսթագում դեմ քվեարկած միակ պատգամավոր. մենք այդքան աղքատ և սեքսուալ չենք [02.06.2016]
«Շանթ-2015» զորավարժությունները կրել էին ձևական բնույթ [02.06.2016]