Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Չինաստանը հզոր խաղ է խաղում տարածաշրջանում , մեր դարպասը ՛՛գոլ՛՛ չստանանք  

Հուշաթերթիկ Հայաստանի ԱԳ մանկապարտեզի չափահաս սաների համար

Ռուսաստանից ստանալիք 200 մլն դոլարի վարկի դիմաց զենքի և զինամթերքի ստացման գործընթացը ձգվում է արդեն շուրջ 9 ամիս և վերջը չի երևում: Անկախ նրանից, թե ինչն է պետական գաղտնիք, ինչը՝ ոչ , առայժմ այդ գործարքի ավարտը շոշափելի չէ:

Սակայն միայն Ռուսաստանից ստացվելիք 200 մլն դոլարը բավարար չէ, որպեսզի լիովին կարողանանք պահպանել սպառազինությունների մակարդակով հավասարակշռությունը Ադրբեջանի հետ: Հատկապես խնդիրներ են առաջանալու նոր զինատեսակների առումով, որոնք արտադրում է Իսրայելը և դրա պոտենցիալ գնորդն է Ադրբեջանը:

Թեև Իսրայելի պաշտպանության նոր նախարար Ավիդգոր Լիբերմանը պաշտոնավարման անցնելուց հետո մի շարք հայտարարություններ էր արել այն մասին , որ պահպանելու են ռազմական համագործակցության մակարդակը Ադրբեջանի հետ, սակայն ամեն ինչ չէ, որ կարող է ընթանալ Լիբերմանի և Ալիևի ցանկություններով:

Իսրայելում այլ պետությունների հետ ռազմական համագործակցության և նոր զինատեսակների վաճառքի համար որոշիչ ձայն ունի ռազմաարդյունաբերական բիզնես- էլիտան: Ինչպես որոշի, այնպես էլ կլինի:

2016 թվականի սեպտեմբերի 24-ից 26-ը Թել Ավիվում տեղի կունենա տնտեսական համաժողով, որին կմասնակցեն շուրջ 1500 չինական ներդրումներ իրականացնող ընկերություններ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում , այդ թվում նաև՝ ռազմական, 500 իսրայելական ընկերություններ: Չինաստանը և Իրսայելը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր Free Trade Agreement, ինչի շնորհիվ երկու երկրների միջև առևտրի ծավալները 1992 թվականի 50 մլն դոլարից հասել են 11 մլրդ դոլարի՝ 2015 թվականին:

Իսրայելական ԴԵԲԿԱ կայքը նշում է, որ աշնանը կայանալիք չին-իսրայելական բիզնես համաժողովում չինացիների հիմնական հետաքրքրությունները կլինեն ռազմական ոլորտում իսրայելական բարձր տեխնոլոգիաները և կողմերը կարող են կնքել կամ նախնական համաձայնության գալ բազմամիլիարդ գործարքների շուրջ:

Ավելին, Չինաստանը կարող է լիովին փակել Իսրայելի ռազմաարդյունաբերական ոլորտի շահույթներ ստանալու ՛՛ախորժակը՛՛ և հզորությունների 100 տոկոսանոց օգտագործումը:

Այս պարագայում Իսրայելի ռազմաարդյունաբերության ոլորտի համար Ադրբեջանի շուկայի կարևորությունը նվազում է, քանի որ Իսրայելը կարող է անհամեմատ ավելի մեծ շահույթներ ստանալ Չինաստանի ուղղությունից և խուսափել ռազմական հակամարտության կողմ երկրին զինատեսակներ մատակարարել, քանի որ դա կարող է առաջացնել այդ հակամարտությունում կենսական շահեր ունեցող այլ հզոր պետությունների հակազդեցությունը, օրինակ ՝ Ռուսաստանի:

Այս հանգամանքը պետք է հաշվի առնել և փորձել Ռուսաստանի ու Չինաստանի միջոցով չեզոքացնել Իսրայելի կողմից Ադրբեջանին նոր զինատեսակների վաճառքի հնարավորությունը, քանի որ չինական ռազմական շուկան իր ծավալով անհամեմատելի է Ադրբեջանի կարիքների և հնարավորությունների հետ:

Իսրայելը, վերջերս Մոսկվայում կայացած Պուտին-Նաթանյահու հանդիպումից հետո, շատ ուշադիր է տարածաշրջանում Ռուսաստանի շահերի նկատմամբ: Այսուհետ նույնը կլինի նաև Չինաստանի պարագայում:

Երբեմն հմուտ արտաքին դիվանագիտության վարելու առումով ՛՛ размер действительно не имеет значения’’:


Էդիկ Հովսեփյան
_______________________________________________________________
Armweeklynews [14.06.2016]
Չինաստանը հզոր խաղ է խաղում տարածաշրջանում , մեր դարպասը ՛՛գոլ՛՛ չստանանք
Edik Hovsepyan
Էդիկ Հովսեփյան
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Հովիկ Աբրահամյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Poetry Competition Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Gültaş Kimya Muslim population Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC Սամվել Բաբայան Հայկ Խանումյան Էդիկ Հովսեփյան Միկա ցեմենտ ԳՐԵԿՈ Բիլդերբերգ Жираф большой - ему видней!
armweeklynews
  ԼՐԱՀՈՍ  
Նախկինում՝ բանակցություն, Վիեննայում՝ հանդիպում, Մոսկվայում՝ շփումներ [14.06.2016]
Օղակը սեղմվում է. բայց ու՞մ վզին, անհատների՞, թե `երկրի [13.06.2016]
Ռուսաստանը և ԱՄՆ-ը չեն կարողանում համաձայնեցնել Սիրիայի նոր Սահմանադրության դրույթները [13.06.2016]
Իհարկե պաշտպանության նախարարը մեղք չունի, բա մեղքի զգացում է՞լ չունի [13.06.2016]
Համաշխարհային բանկը հաշվի չի առել հայկական վարունգի ասիմետրիկ աճի ֆենոմենը [13.06.2016]
Մոսկվայում Թուրքիայի դեսպան է նշանակվել Սեյրան Օհանյանի հետ բանակցած դիվանագետը [12.06.2016]
Ավագանիների քանակը կբավարարի բոլոր ամբիցիոզներին, քաղաքապետի պաշտոնը ` ոչ [12.06.2016]
Գերմանիայում վրացի գողերն ի չիք դարձրին ԵՄ առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար [11.06.2016]
Եվրոպայից հարձակում Չեխիայի նախագահի վրա Հայաստան այցից հետո [11.06.2016]
Էրդողանը Մուհամեդ Ալիի հոգեհանգստին չի մասնակցել հրեա ռաբբիի պատճառով [11.06.2016]