Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Օրենսդիրը վերածվեց մանկապարտեզի , դաստիարակն էլ մերկ է  

Երեկ լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձել է հարկային նոր օրենսգրքին, որն առաջին ընթերցմամբ ընդունել էր ԱԺ-ն: Նա հայտարարել է, որ հիմնովին փոփոխվելու է այն, քանի որ բուռն քննադատության է արժանացել թե' ընդդիմության, թե' իշխանության ներկայացուցիչների կողմից :

Պատգամավորը տեղեկացրել է, որ միայն քննարկումների արդյունքում բարձրացվել է 200 առաջարկություն, ՀՀԿ-ի կողմից` 100 առաջարկություն: Որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ և մինչև հուլիսի 19-ը քննարկումներ ծավալել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, գտնել ընդհանուր եզրեր, քննարկման դնել բոլոր առաջարկությունները:

Սա անլուրջ և մանկամիտ մոտեցում է երկրի օրենսդիր մարմնի պատերից ներս: Եթե հարկային նոր օրենսգիրքն ուներ բավականին մեծ թերություններ , կարելի է ասել՝ անմշակ էր, էլ ինչու Ազգային ժողովն այն հապճեպ ընդունեց առաջին ընթերցմամբ:

Ի վերջո սա երկրի օրենսդիր մարմին է, թե՝ մանկապարտեզ: Ավելի շուտ հիշեցնում է մանկապարտեզ, ուր դաստիրակը մերկ է և շեղում է սաների ուշադրությունը, նրանք էլ չմտածված քայլերի են գնում:

Երևի Ազգային ժողովում մոռացել են, որ նոր Սահմանադրություն է ընդունվել և երկրի ողջ իշխանությունը տրվելու է պատգամավորներին:

Միթե հնարավոր է նման անլուրջ մոտեցումներով քաղաքացիներին վստահություն ներշնչել , որ երկրում իշխանությունը գտնվելու է պատասխանատու անձանց ձեռքերում, առավել ևս , որ ներկայիս խորհրդարանի հիմնական քաղաքական ուժերը և համարյա թե նույն դեմքերով կհայտնվեն խորհրդարանում 2017 թվականի ընտրություններից հետո:

Ողբամ վիճակդ Հայոց երկիր , եթե նման ընտրյալներ ունես….


______________________________________________________________
Armweeklynews [24.06.2016]
Օրենսդիրը վերածվեց մանկապարտեզի , դաստիարակն էլ մերկ է
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Հովիկ Աբրահամյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Poetry Competition Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Gültaş Kimya Muslim population Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC Սամվել Բաբայան Հայկ Խանումյան Էդիկ Հովսեփյան Միկա ցեմենտ ԳՐԵԿՈ Բիլդերբերգ Жираф большой - ему видней!
armweeklynews
  ԼՐԱՀՈՍ  

Ինչու են փակվել 10 հազար ձեռնարկություններ Հայաստանում, կասի ՊԵԿ-ը [23.06.2016]

Թուրքիայի բանակը ադրբեջանական բանակի կողքին է՝ ուղերձ ՀՀ-ին [23.06.2016]

Կապիտան Ուրֆանյանի անմահ յոթնյակի վանաձորցի հերոս Տիգրանը [21.06.2016]

Սանկտ Պետերբուրգում կողմերը ժամանակ շահեցին նոր պատերազմի համար [21.06.2016]
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը [18.06.2016]
Քվեարկությանը մասնակցելու իրավունք , եթե հանձնել ես 10 մատներիդ մատնահետքերը [18.06.2016]
Նոր փորձություն Հայաստանի բյուջեի համար , հիմա էլ Copy-paste արեք [17.06.2016]
Հայաստանը ևս նեոհեթանոսների նման մարդասպան տնտեսություն ու կառավարման համակարգ է ստեղծել [11.06.2016]
Ամեն համապետական նշանակության գործի ետևում ՛՛դոլարի ականջներն են երևում՛՛ [16.06.2016]
Լուկաշենկո. վերցնում ենք ու գները բարձարցնում ենք, դա կարող է նաև հիմարն անել [16.06.2016]
Չինաստանը հզոր խաղ է խաղում տարածաշրջանում , մեր դարպասը ՛՛գոլ՛՛ չստանանք [15.06.2016]