Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Հայ-թուրքական արձանագրությունները արտաշիրիմումի կարիք ունեն  

Հայ-թուրքական արձանագրությունները արտաշիրիմումի կարիք ունեն

Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանը, Թուրքիան և Իսրայելը փորձում են նոր առանցք ձևավորել:

Թուրքիայի ու նրա նախագահ Էրդողանի քայլերը վերջին ժամանակաշրջանում ավելի քան անկանխատեսելի են և արագությամբ, և կտրուկ շրջադարձերով: Անհրաժեշտություն է առաջանում ոչ միայն ուշի ուշով հետևել Թուրքիայի, Ռուսաստանի և Իսրայելի հետագա քայլերին , այլ հարմար պահի փոխել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները տարածարջանում:

Հունիսի 7-ին Մոսկվայում կայացած Իսրայելի նախագահ Բենիամին Նաթանյահուի և Ռուսաստանի նախագահ Վլադիր Պուտինի հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարեց , որ ինքն աջակցում է Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը:

Armweeklynews պարբերականը, անդրադառնալով [1] այս հայտարարությանը, նշեց, որ նման մակարդակում նման հայտարարությունը չի կարող անհետևանք մնալ և Իսրայելն էլ իր հերթին պարտավորված է լինելու աջակցել Ռուսաստան- Թուրքիա հարաբերությունների բարելավմանը, ինչը Թել Ավիվը կարող է անել, երբ Նյու Յորքում ավարտվեն բանակցությունները Թուրքիայի հետ:

Նյու Յորքում ընթացող Թուրքիա- Իսրայել բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին և հունիսի 27-ին Իսրայելի նախագահյը հայտարարեց, որ իր երկիրը 20 մլն դոլար կփոխհատուցի ՛՛Մավի Մարմարա՛՛ նավի վրա իսրայելական հատուկ ջոկատայինների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքին և այսուհետ կարգավորված են Թուրքիայի հետ իր երկրի հարաբերությունները: Նույն օրը Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ ուղարկեց Ռուսաստանի նախագահ Պուտնին, ներողություն խնդրելով Սիրիայի օդային տարածքում ռուսական ՍՈՒ-27 ռազմական օդանավը կործանելու համար և ցավակցելով զոհված օդաչուի հարազատներին, պատրաստակամություն հայտնեց փոխհատուցել վնասները, ինչպես նաև հետաքննություն սկսել օդաչուի մահվան մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացի Չելիկի նկատմամբ: Այն, ինչ պահանջում էր Ռուսաստանը Էրդողանից ՝ հարաբերությունները բարելավելու համար:

Հստակ ուրվագծվում է Ռուսաստան, Թուրքիա և Իսրայել նոր առանցքը տարածաշրջանում:

Գերմանիայի Բունդեսթագի Հայոց ցեղասպանության մասին որոշումից առաջ և հետո, Գերմանիա- Թուրքիա , ինչպես նաև՝ Եվրամիություն –Թուրքիա, հարաբերությունների վատացումը ոչ միայն անժամկետ փակեց Թուրքիայի ԵՄ անդամության ճանապարհը , այլ նաև Գերմանիայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մի շարք կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև հանրության մեջ հեղինակություն վայելող անհատներ դատական հայց են ներկայացրին Թուրքիայի նախագահ Էրդողանի և այդ երկրի կառավարության անդամների նկատմամբ, նրանց մեղադրելով մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար, մասնավորպես ՝ քրդական Ջիզրե քաղաքում 178 քրդերի կենդանի այրելու փաստով:

Էրդողանը այլ ելք չունի, բացի Եվրամիությունից խուսանավելու և Իսրայելի հետ միասին դեպի Ռուսաստան կամաց-կամաց տեղաշարժվելը:

Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Մոսկվա-Անկարա- Դամասկոս- Թել Ավիվ նոր առանցքը ձևավորման փուլում է և Ադրբեջանն այդ առանցքի առնվազն երեք կենտրոնների հետ ունի ռազմավարական գործընկերական հարաբերություններ: Մյուս կողմից, Թուրքիան և Իսրայելը նպատակ ունեն և նախկինում էլ պաշտոնապես հայտարարել են, որ ցանկանում են հատուկ ազատ գործունեության իրավունք ստանալ Եվրասիական տնտեսական միության տարածքում:

Եթե առանցք իրապես ձևավորվի , Հայաստանին իրապես պարտադրելու են հաշվի նստել այս նոր առանցքի հետ և կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:

Այս պարագայում հայ-թուրքական արձանագրությունների արտաշիրիմումի անհրաժեշտություն կա և պետք է մեկ անգամ էլ վերանայել, թե որքանով է այն համապատասխանում մեր ազգային շահերին, քանի տխրահռչակ պատմաբանների ենթահանձնաժողովի կարիքն այլևս չկա և աշխարհը, նաև՝ Գերմանիայից հետո, չի վիճարկում 1915 թվականի ցեղասպանություն փաստը նաև պատմական տեսակետից:



Էդիկ Հովսեփյան
Armweeklynews [28.06.2016]
______________________________________________________________
Հայ-թուրքական արձանագրությունները արտաշիրիմումի կարիք ունեն
[1] 1915-16 թթ վերաբերյալ Բունդեսթագի որոշումն այսբերգի նման ստորջրյա հատված էլ ունի
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Հովիկ Աբրահամյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Gültaş Kimya Muslim population Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC Սամվել Բաբայան Հայկ Խանումյան Էդիկ Հովսեփյան Միկա ցեմենտ ԳՐԵԿՈ Բիլդերբերգ Жираф большой - ему видней!
armweeklynews
  ԼՐԱՀՈՍ  
Հռոմի պապի հետ 1588 տարի անց Աստված կրկին այցելեց հեթանոսացած Հայաստան [24.06.2016]
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ [24.06.2016]
Եթե Սանկտ Պետերբուրգյան հանդիպումը հաջորդեր Brexit-ին [24.06.2016]
Օրենսդիրը վերածվեց մանկապարտեզի , դաստիարակն էլ մերկ է [24.06.2016]
Ինչու են փակվել 10 հազար ձեռնարկություններ Հայաստանում, կասի ՊԵԿ-ը [23.06.2016]
Թուրքիայի բանակը ադրբեջանական բանակի կողքին է՝ ուղերձ ՀՀ-ին [23.06.2016]
Կապիտան Ուրֆանյանի անմահ յոթնյակի վանաձորցի հերոս Տիգրանը [21.06.2016]
Սանկտ Պետերբուրգում կողմերը ժամանակ շահեցին նոր պատերազմի համար [21.06.2016]
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը [18.06.2016]
Քվեարկությանը մասնակցելու իրավունք , եթե հանձնել ես 10 մատներիդ մատնահետքերը [18.06.2016]
Նոր փորձություն Հայաստանի բյուջեի համար , հիմա էլ Copy-paste արեք [17.06.2016]
Հայաստանը ևս նեոհեթանոսների նման մարդասպան տնտեսություն ու կառավարման համակարգ է ստեղծել [11.06.2016]