Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Սեպտեմբերին Ռուսաստանը կսկսի լայնամասշտաբ հարձակում Սիրիայում  

Աշնանը Ռուսաստանը կսկսի լայնամասշտաբ հարձակում Սիրիայում

Անկասկած……

Ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, որոնք վկայում են այդ ժամկետի մասին

Ռուսաստանը փորձում է Սիրիայում աշնանը պլանավորած ռազմական գործողությունների ընթացքում ապահովել Թուրքիայի ՛՛զսպված՛՛ պահվածքը, ինչի վկայությունն են երկու երկրների ջանքերը, բարելավել հարաբերությունները ռուսական ռազմական ինքնաթիռը կործանելու համար Էրդողանի ՛՛ներողությունից՛՛ հետո:

Հունիսի 7-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահի և Իսրայելի վարչապետի բանակցություններից հետո Իսրայելը ևս ՛՛չեզոքություն՛՛ կպահպանի:

Սակայն ամենակարևորը, որը պլանավորում է Ռուսաստանն իրականացնել աշնանը՝ մինչև լայնամասշտաբ հարձակումը, դա ռուսական ռազմածովային ուժերի ամենահզոր ավիակիր ՛՛Ադմիրալ Նախիմովի՛՛ մշտական ներկայությունն է Միջերկրական ծովում, Սիրիայի ափերի մոտ, ինչն աննախադեպ երևույթ է Ռուսաստանի ռազմածովային ուժերի պատմության մեջ: Սովորաբար, երբ սպառվում է ավիակրի ներուժը, այն վերադառնում է մշտական խարսխակայան , որպեսզի լրացնի ներուժը և կրկին մեկնի հերթապահության վայր:

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հենվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ ներկայումս ՛՛Ադմիրալ Նախիմով՛՛ ավիակիրը գտնվում է փորձնական երթում Բարենցի ծովում և իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ ավիակիրը աշնանը Միջերկրական ծովում մշտական հերթապահություն իրականացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ ավիակիրը կարող է կրել 26 գերժամանակակից ռազմական ինքնաթիռներ և 24 ուղղաթիռներ: Եթե ավիակիր ՛՛Ադմիրալ Նախիմովը՛՛ մշտական հերթապահություն իրականացնի Սիրիայի ափերին, ապա Ռուսաստանի օդուժը կրկնապատկվում է Լաթակիայի ռազմական բազայի հետ համադրումով:

Իսկ նման ներուժի կուտակումը և այն էլ՝ երկարաժամկետ, վկայում է, որ աշնանը սպասվում են լայնամասշտաբ ռազմական գործողություններ Սիրիայում:



Armweeklynews [29.06.2016]
______________________________________________________________
Սեպտեմբերին Ռուսաստանը կսկսի լայնամասշտաբ հարձակում Սիրիայում
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Հովիկ Աբրահամյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Gültaş Kimya Muslim population Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC Սամվել Բաբայան Հայկ Խանումյան Էդիկ Հովսեփյան Միկա ցեմենտ ԳՐԵԿՈ Բիլդերբերգ Жираф большой - ему видней!
armweeklynews
  ԼՐԱՀՈՍ  
Հայ-թուրքական արձանագրությունները արտաշիրիմումի կարիք ունեն [28.06.2016]
Հռոմի պապի հետ 1588 տարի անց Աստված կրկին այցելեց հեթանոսացած Հայաստան [24.06.2016]
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ [24.06.2016]
Եթե Սանկտ Պետերբուրգյան հանդիպումը հաջորդեր Brexit-ին [24.06.2016]
Օրենսդիրը վերածվեց մանկապարտեզի , դաստիարակն էլ մերկ է [24.06.2016]
Ինչու են փակվել 10 հազար ձեռնարկություններ Հայաստանում, կասի ՊԵԿ-ը [23.06.2016]
Թուրքիայի բանակը ադրբեջանական բանակի կողքին է՝ ուղերձ ՀՀ-ին [23.06.2016]
Կապիտան Ուրֆանյանի անմահ յոթնյակի վանաձորցի հերոս Տիգրանը [21.06.2016]
Սանկտ Պետերբուրգում կողմերը ժամանակ շահեցին նոր պատերազմի համար [21.06.2016]
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը [18.06.2016]
Քվեարկությանը մասնակցելու իրավունք , եթե հանձնել ես 10 մատներիդ մատնահետքերը [18.06.2016]
Նոր փորձություն Հայաստանի բյուջեի համար , հիմա էլ Copy-paste արեք [17.06.2016]
Հայաստանը ևս նեոհեթանոսների նման մարդասպան տնտեսություն ու կառավարման համակարգ է ստեղծել [11.06.2016]