Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Արդյոք եվրոպական մի չինովնիկի գրասենյակի ընդլայնումը անվտանգության երաշխիք է Արցախի համար  

Հայաստան էր ժամանել Գերմանիայի արտգործնախարար ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նա բանակցություններ է վարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ և ամփոփելով հանդիպումները, հայտարարել է, որ բանակցություններ է վարելու նաև Բաքվում , ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակը մեծացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 6-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում պատրաստակամություն էր հայտնել ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտորդական առաքելության քանակական մեծացումը, եթե Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեն:

Այնուհետ կայացան Սարգսյան-Ալիև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները, ուր կողմերը , Ռուսաստանի միջնորդությամբ , համաձայնեցին քննարկել շփման գծում դիտորդական առաքելության քանակի մեծացման հնարավորությունը, այն 6-ից մինչև 15 մարդ ավելացնելու միտումով; Գերմանիան ստանձնել է հոգալ այդ հավելյալ աշխատակիցների աշխատավարձերը և աշխատանքային ծախսերը: Սակայն դեռևս հստակ չէ, թե ինչ լրացուցիչ լիազորություններ կունենան Անջեյ Կասպրչիկի գրասենյակի նորեկները և արդյոք կունենան երբևէ:

Մենք այնտեղ ենք, ուր էինք ապրիլյան պատերազմից առաջ և հարյուրից ավելի զոհերի և ՛՛անմշակ 800 հա՛՛ տարածքի կորստից հետո. ընդամենը եվրոպական մի չինովնիկի գրասենյակի ծառայողներ կավելանան, ովքեր ոչ մի դերակատարում չեն կարող ունենալ շփման գծում կայուն հրադադար և շարունակական խաղաղություն ապահովելու գործում:

6-ն ինչ արեցին, թե 15-ն ինչ անեն:

Անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ բանակցություններ կվարի միայն Արցախին Ադրբեջանի կազմում ինքնավարություն տալու վերաբերյալ, և այն էլ փուլային տարբերակով խնդրի կարգավորումից հետո;

Շտայնմայերի հետ հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հայտարարել է, որ հայկական կողմը Արցախի ինքնավարության հարցը երբևէ չի քննարկել և չի էլ քննարկի:

Պատրաստվենք 800հա հեկտարը ետ բերելու և ՛՛ասիմետրիկ աճող վարունգով՛՛ մշակելու նպատակով, որ այլևս ոչ ոք չասի, որ այդ տարածքն անմշակ է: Վարունգն ի ցույց կդրվի:



Armweeklynews [30.06.2016]
______________________________________________________________
Արդյոք եվրոպական մի չինովնիկի գրասենյակի ընդլայնումը անվտանգության երաշխիք է Արցախի համար
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ Հովիկ Աբրահամյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Gültaş Kimya Muslim population Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC Սամվել Բաբայան Հայկ Խանումյան Էդիկ Հովսեփյան Միկա ցեմենտ ԳՐԵԿՈ Բիլդերբերգ Жираф большой - ему видней!
armweeklynews
  ԼՐԱՀՈՍ  
Հայաստա՞ն, թե՝ Ադրբեջան. Ռուսաստանի հետ Էլեկտրաէներգիայի փոխանակման Իրանի խաղերը [30.06.2016]
Սեպտեմբերին Ռուսաստանը կսկսի լայնամասշտաբ հարձակում Սիրիայում [29.06.2016]
Հայ-թուրքական արձանագրությունները արտաշիրիմումի կարիք ունեն [28.06.2016]
Հռոմի պապի հետ 1588 տարի անց Աստված կրկին այցելեց հեթանոսացած Հայաստան [24.06.2016]
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ [24.06.2016]
Եթե Սանկտ Պետերբուրգյան հանդիպումը հաջորդեր Brexit-ին [24.06.2016]
Օրենսդիրը վերածվեց մանկապարտեզի , դաստիարակն էլ մերկ է [24.06.2016]
Ինչու են փակվել 10 հազար ձեռնարկություններ Հայաստանում, կասի ՊԵԿ-ը [23.06.2016]
Թուրքիայի բանակը ադրբեջանական բանակի կողքին է՝ ուղերձ ՀՀ-ին [23.06.2016]
Կապիտան Ուրֆանյանի անմահ յոթնյակի վանաձորցի հերոս Տիգրանը [21.06.2016]
Սանկտ Պետերբուրգում կողմերը ժամանակ շահեցին նոր պատերազմի համար [21.06.2016]
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը [18.06.2016]
Քվեարկությանը մասնակցելու իրավունք , եթե հանձնել ես 10 մատներիդ մատնահետքերը [18.06.2016]
Նոր փորձություն Հայաստանի բյուջեի համար , հիմա էլ Copy-paste արեք [17.06.2016]