Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  1915-ին Թուրքիայում ով և ինչպես է հարստացել ՝ Քոչ, Սաբանջը, Չուկուրովա  

1915-ին Թուրքիայում ով և ինչպես է հարստացել ՝ Քոչ, Սաբանջը, Չուկուրովա

914-21թթ հունական և 1915-21թթ Հայոց Եղեռնի հետ միաժամանակ Անատոլիական թուրք հայտնի ընտանիքները հայերի, հույների, ասորիների թողած սեփականությունը, պետության խրախուսմամբ, ձեռք գցեցին և հեշտ ճանապարհով հարստություն կուտակեցին:

1921-ից հետո Թուրքիայի հանրապետությունը չուներ պետական շրջանառու միջոցներ և չնչին գներով վաճառքի հանեց հայերի թողած անշարժ և շարժական գույքը՝ փորձելով այդ ճանապարհով ստեղծել թուրքական ազգային բուրժուազիա:

Վեհբի Քոչը իր անվամբ առաջին գրասենյակը բացելով՝ Ստամբուլից Անկարա, սկսեց ապրանք տեղափոխել և վաճառել: Հետագայում Ֆորդի ու Ստանդարտ Օյլ պես ընկերությունների ներկայացուցիչը հանդիսացավ՝ զուգահեռաբար Հաջը Օմեր Սաբանջըի հետ միասին բամբակի առևտրով զբաղվելով:

Մինչ օրս Անկարայի հնաբնակները գիտեն, որ Վեհբի Քոչի հայրը, Քոչզադե Հաջը Մուստաֆան Անկարայից բռնագաղթած և ցեղասպանության ենթարկված հայերի մանրածախ առևտրի կետերն իրենց ապրանքներով երկու տարի աշխատացնելուց հետո, 1917 թվականին այն հանձնեց իր 16-ամյա որդուն: Այդ ամենից հետո միայն , 1928 թվականին, Վեհբի Քոչը դարձավ ամերիկյան Ֆորդ և Ստանդարտ Օյլ ընկերությունների ներկայացուցիչը Թուրքիայում:

Մեկ այլ հանրահայտ ընկերության՝ Յաշար հոլդինգի հիմնադիր Դուրմուշ Յաշարը, 1927 թվականին Հռոդոսից Իզմիր գալով, շարունակել է արդեն իսկ գործող ներկի և առաքման ապրանքների առևտուրը, նույնպես ձեռք գցելով հույների սեփականությունը:

Չուկուրովա ընկերության հիմնադիրներ Էլիյեշիլ և Կարամեհմեթ ընտանիքները, ովքեր Տարսոն նահանգում խոշոր հողատերեր էին՝ ցեղասպանության ընթացքում տարբեր ճանապարհներով բռնագրավեցին կամ հետագայում պետությունից չնչին գումարներով տիրացան հայերին պատկանող հողատարածքներին:

Չուկուրովա ընկերությունը 1925 թվականին առգրավեց նաև 1887 թվականին հույն ընտանիքների կողմից հիմնված մանրաթելի ֆաբրիկան՝ կարճ ժամանակում վերածելով արդյունաբերական մեծ գործարանի:

Ադանայում, 1921 թվականի ֆրանսիական զորքերի և Հայկական Լեգեոնի դուրս բերումից անմիջապես հետո, ազգությամբ հայ Արիստիդիս Սիմոնողլուին պատկանող կտորի ֆաբրիկան առգրավվեց Կայսերիի պատգամավոր Նուհ Նաջի Յազգանի հարազատներից /Կադիր Հասանի հայրը/ Նուրի Հասի և այլ երկու գործընկերների կողմից և վերափոխվեց Միլլի Մենսուջաթ ֆաբրիկայի:

20-րդ դարի 40-ականներին Թուրքիայի իշխանությունը մասնավոր հատվածի զարգացման ամենամեծ խոչընդոտներից էր համարվում այլազգիների, մասնավորապես՝ հրեաների, մենաշնորհային դերը առևտրում:

1942 թվականին ընդունված նոր հարկային օրենսդրությամբ թողարկված հարկային արժեթղթերը հիմք հանդիսացան հրեաների տարահանության: Հրեական ընկերությունների կապիտալը վերաբաշխվեց իշխանությանը մոտ կանգնած Ստամբուլում գործող թուրքական ընկերությունների միջև:

Հարկերը վճարելու խնդրի առջև կանգնած փոքրամասնությունների ունեցվածքի մեծ մասը առգրավվեց, կամ էլ հենց անձամբ իրենց կողմից վաճառքի հանվեց շատ ցածր գներով ու թուրքերի ձեռքն անցավ:

Մի խոսքով, հարկային արժեթղթերի պարտադրմամբ քրիստոնյաների և այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունների ողջ կապիտալը մուսուլման-թուրք գործարարներին փոխանցվեց:

Այսօր Թուրքիայում հանրահայտ Քոչ ,Սաբանջը, Չուկուրովա, Յաշար և այլ ընկերությունների (Koç, Sabancı, Eczacıbaşı, Sapmaz, Tekfen, Bodur, Boyner, Yaşar, Özakat, Özsaruhan) նախնական կապիտալը ստեղծվել է 1915 թվականի Եղեռնին զոհ գնացած հայերի, ինչպես նաև այլ ազգային փոքրամասնությունների ունեցվածքի բռնագրավումից: Հնարավոր է, որ այսօր կամ վաղը որոշ հայկական ընկերություններ լուրջ գործարքներ ունեն կամ ունենան վերոհիշյալ ընկերությունների հետ:

Կապիտալի աշխարհ է, շահույթի հետապնդման մոլուցք: Հասկանալի է:

Բայց ամեն դեպքում հիշենք, որ թուրքական այդ հզոր ընկերությունների կապիտալի արմատները սնվել են Եղեռնի զոհերի արյունով:


Տաթև Աբազյան

Armweeklynews [01.07.2016]
______________________________________________________________
1915-ին Թուրքիայում ով և ինչպես է հարստացել ՝ Քոչ, Սաբանջը, Չուկուրովա
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ Հովիկ Աբրահամյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Gültaş Kimya Muslim population Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC Սամվել Բաբայան Հայկ Խանումյան Էդիկ Հովսեփյան Միկա ցեմենտ ԳՐԵԿՈ Բիլդերբերգ Жираф большой - ему видней!
armweeklynews
  ԼՐԱՀՈՍ  
Վլադիմիր Պուտինը և Թայյիպ Էրդողանը կհանդիպեն Չինաստանում հուլիսի 5-ին [01.07.2016]
Արդյոք եվրոպական մի չինովնիկի գրասենյակի ընդլայնումը անվտանգության երաշխիք է Արցախի համար [30.06.2016]
Հայաստա՞ն, թե՝ Ադրբեջան. Ռուսաստանի հետ Էլեկտրաէներգիայի փոխանակման Իրանի խաղերը [30.06.2016]
Սեպտեմբերին Ռուսաստանը կսկսի լայնամասշտաբ հարձակում Սիրիայում [29.06.2016]
Հայ-թուրքական արձանագրությունները արտաշիրիմումի կարիք ունեն [28.06.2016]
Հռոմի պապի հետ 1588 տարի անց Աստված կրկին այցելեց հեթանոսացած Հայաստան [24.06.2016]
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ [24.06.2016]
Եթե Սանկտ Պետերբուրգյան հանդիպումը հաջորդեր Brexit-ին [24.06.2016]
Օրենսդիրը վերածվեց մանկապարտեզի , դաստիարակն էլ մերկ է [24.06.2016]
Ինչու են փակվել 10 հազար ձեռնարկություններ Հայաստանում, կասի ՊԵԿ-ը [23.06.2016]
Թուրքիայի բանակը ադրբեջանական բանակի կողքին է՝ ուղերձ ՀՀ-ին [23.06.2016]
Կապիտան Ուրֆանյանի անմահ յոթնյակի վանաձորցի հերոս Տիգրանը [21.06.2016]
Սանկտ Պետերբուրգում կողմերը ժամանակ շահեցին նոր պատերազմի համար [21.06.2016]
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը [18.06.2016]