Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Մեկ շաբաթից Վերին Լարսից հետո սկսվելու է Ամենավերին Լարսի գործողությունը  

Վերին Լարսից հետո սկսվելու է Ամենավերին Լարսի գործողությունը

Հունիսի 23-ին Վերին Լարս անցակետից 2 կմ հարավ հորդառատ անձրևներից վարարած Թերեք գետը 100 տոկոսով փոխեց հունը և շուրջ 0.5 կմ ավտոճանապարհ փլուզվեց ու մնաց հողածածկի տակ: Փլուզումը համընկավ Հայաստանում ծիրանի բերքահավաքի հետ և ինչպես տեղեկացնում են Վրաստանի և Հայաստանի իրավասու մարմինները, վերականգնման աշխատանքները կավարտվեն երկու շաբաթից: Այսինքն, այն ժամանակ, երբ կավարտվի ծիրանի բերքահավաքը:

Եթե Հայաստանի իշխանություննները կարծում են , որ երկու շաբաթից Ռուսաստանի մրգի և բանջարեղենի մեծածախ առևտրի կետերը ՛՛սրտաբաց՛՛ սպասելու են, թե երբ են մրգով բեռնված հայկական բեռնատարները հայտնվելու ռուսական ընդունման կետերում, ապա ավելի քան միամիտ են:

Երկու շաբաթից Վերին Լարս անցակետի փակման ՛՛հատուկ գործողությանը՛՛ հաջորդելու է ՛՛Ամենավերին Լարս՛՛ գործողությունը, երբ թուրքական էժան միրգն ու բանաջարեղենը միանգամից լցվելու է ռուսական մեծածախ առևտրի կետեր և հայկական ապրանքները գնային տեսակետից մրցունակ չեն լինելու:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah Daily պարբերականը , Ռուսաստանի նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսային խոսակցությունից հետո Ռուսաստանի նախագահը հանձնարարել է կառավարությանը երկու շաբաթվա ընթացքում վերացնել բոլոր տեսակի արգելքները թուրքական ապրանքների ռուսական շուկա մուտքի համար:

Սակայն երկու շաբաթը վատատեսական կանխատեսում է նման գործընթացի համար, եթե գործ ունենք ռուս և թուրք գործարարների հետ, ովքեր տարիներ շարունակ մշակված գործընկերության փորձ ունեն:

Ռուսական մրգի և բանջարեղենի շուկայում գերիշխող դիրք ունեցող Auchan և Metro Cash & Carry ընկերությունների ղեկավարները հայտարարել են, որ իրենք արդեն պատրաստ են մեկ շաբաթից ընդունել թուրքական միրգն ու բանջարեղենը:

Թուրքիան կրկին փորձելու է ետ նվաճել իր դիրքերը ռուսական մրգի և բանջարեղենի շուկայում , կիրառելով դոպինգային գնային քաղաքականություն:

Այս քաղաքականությունն անուղղակի կիրառվելու է ընդդեմ Հայաստանի արտադրողների : Սա արդեն ՛՛Ամենավերին Լարս՛՛ անցակետի փակումն է լինելու արդեն Մոսկվայի և այլ խոշոր քաղաքների մեծածախ առևտրի կենտրոններում:

Մեկ –մեկ նստում և լրջորեն խորհում եմ. արդյոք Հայաստանի իշխանություններն այդքան միամիտ են, որ չեն նկատում ինչ է կատարվում իրենց շուրջը: Չեմ կարծում: Եթե այդքան միամիտ լինեին, այլ բնորոշում չեմ ուզում օգտագործել, ապա ինչպես են կարողանում ժամ-առ ժամ հարստություն կուտակել մի երկրում, ուր ազգաբնակչության կեսից ավելին աղքատության շեմին է:

Էդիկ Հովսեփյան



Armweeklynews [02.07.2016]
______________________________________________________________
Մեկ շաբաթից Վերին Լարսից հետո սկսվելու է Ամենավերին Լարսի գործողությունը
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ Հովիկ Աբրահամյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Gültaş Kimya Վերին Լարս Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC Սամվել Բաբայան Հայկ Խանումյան Էդիկ Հովսեփյան Միկա ցեմենտ ԳՐԵԿՈ Բիլդերբերգ Жираф большой - ему видней!
armweeklynews
  ԼՐԱՀՈՍ  
Ովքեր էին ռուս-թուրքական հաշտեցման միջնորդները. Ալիև, Նազարբաև, Նաթանյահու [02.07.2016]
1915-ին Թուրքիայում ով և ինչպես է հարստացել ՝ Քոչ, Սաբանջը, Չուկուրովա [02.07.2016]
Վլադիմիր Պուտինը և Թայյիպ Էրդողանը կհանդիպեն Չինաստանում հուլիսի 5-ին [01.07.2016]
Արդյոք եվրոպական մի չինովնիկի գրասենյակի ընդլայնումը անվտանգության երաշխիք է Արցախի համար [30.06.2016]
Հայաստա՞ն, թե՝ Ադրբեջան. Ռուսաստանի հետ Էլեկտրաէներգիայի փոխանակման Իրանի խաղերը [30.06.2016]
Սեպտեմբերին Ռուսաստանը կսկսի լայնամասշտաբ հարձակում Սիրիայում [29.06.2016]
Հայ-թուրքական արձանագրությունները արտաշիրիմումի կարիք ունեն [28.06.2016]
Հռոմի պապի հետ 1588 տարի անց Աստված կրկին այցելեց հեթանոսացած Հայաստան [24.06.2016]
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ [24.06.2016]
Եթե Սանկտ Պետերբուրգյան հանդիպումը հաջորդեր Brexit-ին [24.06.2016]
Օրենսդիրը վերածվեց մանկապարտեզի , դաստիարակն էլ մերկ է [24.06.2016]
Ինչու են փակվել 10 հազար ձեռնարկություններ Հայաստանում, կասի ՊԵԿ-ը [23.06.2016]
Թուրքիայի բանակը ադրբեջանական բանակի կողքին է՝ ուղերձ ՀՀ-ին [23.06.2016]
Կապիտան Ուրֆանյանի անմահ յոթնյակի վանաձորցի հերոս Տիգրանը [21.06.2016]