Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Ամնեզիայի արդյունք. չեն նկատել , որ Սահմանադրության 86-րդ, 87-րդ և 156-դ հոդվածներն ուժի մեջ են  

  Այսօր Սահմանադրության օրն է և տոնը վերածվել է մտահոգությունների օրվա:

 Գուցե թե ոմանց համար դեռևս տոնական օր է, մինչդեռ երկրի ճակատագրով մտահոգ շատ ու շատ մարդկանց համար այն ավելի շուտ մոտորումների օր է, քանի որ ունենք նոր Սահմանադրություն, չունենք նոր մտածելակերպ:

 ՀՀ կառավարությունը , ենթադրում ենք՝ քաղաքական ամնեզիայի պատճառով, չի նկատել, որ ուժի մեջ են Սահմանադրության երեք կարևոր հոդվածները, որոնք պահանջում էին հստակ գործողություններ կառավարության կողմից:

 Խոսքն ինչի մասին է.

 Սահմանադրության 86-րդ հոդվածը 16 կետով [1] հստակ և սպառիչ թվարկում է տնտեսական, սոցիալական և մաշկութային ոլորտներում պետության հիմնական նպատակները և գործառույթները :

 Ընդ որում, այնտեղ կան և ՛՛աջակցություն՛՛ բառեր, և ուղղակի պարտադրանքներ:

 Սա նշանակում է, որ կառավարությունը պարտավոր էր դեռևս հունվարին վերանայել իր 2016 թվականի գործունեության և 2016-2018 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերը:

 Դրանից հետո կառավարության ներկայացմամբ պետք է փոփոխություններ ու վերաբաշխումներ կատարվեին ՀՀ պետական բյուջեում և Սահմանադրության 86-րդ հոդվածով նախատեսված գործառույթները համարվեին առաջնահերթ և ապահովվեին անհրաժեշտ ֆինանսական միջոցներով:

 Երկուսն էլ չեն կատարվել:

 Սահմանադրության 87 և 156 հոդվածները միանշանակ պահանջում են կառավարությունից Ազգային ժողովի առջև տարեկան զեկույցի մեջ տեղեկատվություն ներկայացնել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակների իրագործման վերաբերյալ:

 Ինչ է ներկայացնելու կառավարությունը, եթե Սահմանադրության ուժի մեջ մտած հոդվածներով նախատեսված գործողություններ չի իրականացնել: Թե ասելու է՝ սպասենք հաջորդ խորհրդարանին և հաջորդ կառավարությանը, իսկ հիմա ՛՛յոլա՛՛ գնանք նախկին ծրագրերով:
[1] ************

Հոդված 86. Պետության քաղաքականության հիմնական նպատակները
Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`

1) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը.
2) բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը.
3) բնակարանային շինարարության խթանումը.
4) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը.
5) ծնելիության և բազմազավակության խթանումը.
6) երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
7) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.
8) հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.
9) սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը.
10) տարածքային համաչափ զարգացումը.
11) ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը.
12) քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդության մասնակցության խթանումը.
13) անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը.
14) հիմնարար և կիրառական գիտության զարգացումը.
15) ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի
ազատ հաղորդակցմանը նպաստելը.
16) բարեգործության խթանումը` մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատու-
թյունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով:

Հոդված 87. Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները:
2. Կառավարությունը Սահմանադրության 156-րդ հոդվածով նախատեսված զեկույցի շրջանակներում տեղեկատվություն է ներկայացնում Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակների իրագործման վերաբերյալ:

Խմբագրական



Armweeklynews [05.07.2016]
______________________________________________________________
Ամնեզիայի արդյունք. չեն նկատել , որ Սահմանադրության 86-րդ, 87-րդ և 156-դ հոդվածներն ուժի մեջ են
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ Հովիկ Աբրահամյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Սարդարապատ Վերին Լարս Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC Սամվել Բաբայան Հայկ Խանումյան Էդիկ Հովսեփյան Միկա ցեմենտ ԳՐԵԿՈ Բիլդերբերգ Жираф большой - ему видней!
armweeklynews
  ԼՐԱՀՈՍ  
101 տարի շարունակվում է ցեղասպանությունը և սա ամենևին «զոհի բարդույթ» չէ [04.07.2016]
Ինչպես տասը իրավաբանով ՛՛գցեցին՛՛ մի ողջ երկրի ու ազգի [04.07.2016]
Սեպտեմբեր ամիսը որոշիչ է լինելու Արցախյան գոյամարտում [03.07.2016]
Վերին Լարսից հետո սկսվելու է Ամենավերին Լարսի գործողությունը [02.07.2016]
Ովքեր էին ռուս-թուրքական հաշտեցման միջնորդները. Ալիև, Նազարբաև, Նաթանյահու [02.07.2016]
1915-ին Թուրքիայում ով և ինչպես է հարստացել ՝ Քոչ, Սաբանջը, Չուկուրովա [02.07.2016]
Վլադիմիր Պուտինը և Թայյիպ Էրդողանը կհանդիպեն Չինաստանում հուլիսի 5-ին [01.07.2016]
Արդյոք եվրոպական մի չինովնիկի գրասենյակի ընդլայնումը անվտանգության երաշխիք է Արցախի համար [30.06.2016]
Հայաստա՞ն, թե՝ Ադրբեջան. Ռուսաստանի հետ Էլեկտրաէներգիայի փոխանակման Իրանի խաղերը [30.06.2016]
Սեպտեմբերին Ռուսաստանը կսկսի լայնամասշտաբ հարձակում Սիրիայում [29.06.2016]
Հայ-թուրքական արձանագրությունները արտաշիրիմումի կարիք ունեն [28.06.2016]
Հռոմի պապի հետ 1588 տարի անց Աստված կրկին այցելեց հեթանոսացած Հայաստան [24.06.2016]
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ [24.06.2016]
Եթե Սանկտ Պետերբուրգյան հանդիպումը հաջորդեր Brexit-ին [24.06.2016]