Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Հայ Դոն Քիշոտները կան, հողմնաղացներն են շատ արագ պտտվում  

 Հայ Դոն Քիշոտները կան, հողմնաղացներն են շատ արագ պտտվում

 20-րդ դարում հայ ժողովուրդը երկու մասսայական (արտա)գաղթ և երկու մասսայական ներգաղթ է ունեցել:

 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում երիտթուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից հետո 1.5 մլն-ից ավելի հայեր զոհ գնացին, իսկ հարյուր հազարավոր հայեր բռնագաղթվեցին , սփռվելով աշխարհով մեկ: Սա մասսայական բռնագաղթ էր անցյալ դարասկզբին:

 1918 թվականի մայիսի 28-ին հիմնադրվեց Առաջին հանրապետությունը և սկսվեց առաջին մասսայական ներգաղթը Հայոց նոր պետականության սահմաններից ներս: Ներգաղթում էին, ոչ միայն Արևմտյան Հայաստանից եղեռնատես ու մազապուրծ փրկված հայ ընտանիքները, այլ նաև տարբեր երկրներից գիտնականներ, տնտեսագետներ, արվեստագետներ, ճարտարապետներ, ինժեներներ, որպեսզի իրենց գիտելիքն ու կարողությունը բերեն նորաստեղծ հանրապետության կառուցմանը: 1918-ին Արևմտյան Հայաստանից և Անդրկովկասի տարբեր շրջաններից Արևելյան Հայաստան է տեղափոխվել շուրջ 300 հազար հայ:

 Առաջին հանրապետությունը գոյություն է ունեցել երկուսուկես տարի: Նրան հաջորդել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որին խորհրդանշական անվանում ենք Երկրորդ հանրապետություն:

 Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Երկրորդ հանրապետության առաջին տարիներին էլ մասսայական ներգաղթը շարունակվում էր մինչև անցյալ դարի 30-ականները:

 Երկրորդ մասսայական ներգաղթը 1946-48 թվականներին էր, որի ընթացքում աշխարհի շուրջ տասնհինգ երկրներից մոտ 90 հազար մարդ ներգաղթեց Խորհրդային Հայաստան: Սակայն արդեն անցյալ դարի 70-ական թվականներից սկսած 1946-48 թվականներին ներգաղթած սփյուռքահայերի ժառանգներն աստիճանաբար նորից արտագաղթեցին դեպի ԱՄՆ, Կանադա, Եվրոպա:

 Սա դեռևս մասսայական արտագաղթ չէր, քանի որ այն էական ազդեցություն չէր ունենում Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների վրա:

 Երկրորդ մասսայական արտագաղթը սկսվել է 1992 թվականին և շարունակվում է մինչ օրս: 1992 թվականին Հայաստանի բնակչությունը կազմում էր 3 մլն 663 հազար մարդ : Արդեն 2016-ի հունվարի 1-ին այն կազմում էր 2 մլն 998 հազար մարդ:

 Եթե հաշվի առնենք նաև բնական աճը, ապա ճշմարտությանը բավականին մոտ տվյալներով 1992-ից մինչև 2016 թվականը Հայաստանից արտագաղթել է շուրջ 1 մլն 200 հազար մարդ: Ժողովրդագրական այսպիսի տվյալներով մենք չենք կարող գոյատևել մի տարածաշրջանում, ուր հարևանների , մասնավորապես՝ Թուրքիայի և Իրանի բնակչությունն աճում է տարեկան 1 մլն մարդով: Հայրենասեր, հեռատես և ազգային շահը խորապես գիտակցող անհատները հասկացել են, որ եթե այսօր չկազմակերպվի մասսայական ներգաղթ դեպի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ , ապա վտանգված է ոչ միայն Հայոց պետականության, այլ նաև հայ ազգի գոյությունը տարածաշրջանում: Մենք նման անհատներին անվանում ենք հոգով ասպետներ՝ Դոն Քիշոտներ, թեև գիտակցում ենք, որ հողմնաղացներն ավելի արագ են պտտվում, քան՝ երբևէ :

Այդպիսի ասպետներից է նաև ամերիկահայ Հարութ Բրոնոզյանը, ով իր ուսերի վրա է վերցրել ծանր ու ազգանվեր գործ՝ կազմակերպել երրորդ ներգաղթը Սփյուռքից դեպի Հայաստան ՝ արդեն 21-րդ դարում:

Խոստովանենք, որ դա առաջին հերթին Սփյուռքի ավանդական կուսակցությունների և Հայաստան պետության պատասխանատուների գործն է: Բայց հիշենք, որ մեր շուրջը կան նաև ազգանվեր ասպետներ , ովքեր այլ երևակայություն ունեն և գնում են իրենց երևակայության հետևից:

Դիտենք Հարութ Բրոնոզյանի հարցազրույցներից մեկը , ուր նա ներկայացնում է (թող ների մեզ պարոն Բրոնոզյանը նման համեմատության համար) իր Դոն Քիշոտյան պատմությունը:

Թող լսեն նաև հողմնաղացները, որոնք պտտվում են անիմաստ և անօգուտ:


Իրինա Սարիբեկյան


Armweeklynews [05.07.2016]
______________________________________________________________
Հայ Դոն Քիշոտները կան, հողմնաղացներն են շատ արագ պտտվում
Իրինա Սարիբեկյան
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ Հարութ Բրոնոզյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Սարդարապատ Վերին Լարս Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC Սամվել Բաբայան Հայկ Խանումյան Էդիկ Հովսեփյան Միկա ցեմենտ ԳՐԵԿՈ Բիլդերբերգ Жираф большой - ему видней!
Հարութ Բրոնոզյան
  ԼՐԱՀՈՍ  
Նրանք քիչ են, բայց նրանց վիկինգ են ասում .լսեք Իսլանդիայի հավաքականի հիթը [05.07.2016]
Ամնեզիայի արդյունք. չեն նկատել , որ Սահմանադրության 86-րդ, 87-րդ և 156-դ հոդվածներն ուժի մեջ են [05.06.2016]
101 տարի շարունակվում է ցեղասպանությունը և սա ամենևին «զոհի բարդույթ» չէ [04.07.2016]
Ինչպես տասը իրավաբանով ՛՛գցեցին՛՛ մի ողջ երկրի ու ազգի [04.07.2016]
Սեպտեմբեր ամիսը որոշիչ է լինելու Արցախյան գոյամարտում [03.07.2016]
Վերին Լարսից հետո սկսվելու է Ամենավերին Լարսի գործողությունը [02.07.2016]
Ովքեր էին ռուս-թուրքական հաշտեցման միջնորդները. Ալիև, Նազարբաև, Նաթանյահու [02.07.2016]
1915-ին Թուրքիայում ով և ինչպես է հարստացել ՝ Քոչ, Սաբանջը, Չուկուրովա [02.07.2016]
Վլադիմիր Պուտինը և Թայյիպ Էրդողանը կհանդիպեն Չինաստանում հուլիսի 5-ին [01.07.2016]
Արդյոք եվրոպական մի չինովնիկի գրասենյակի ընդլայնումը անվտանգության երաշխիք է Արցախի համար [30.06.2016]
Հայաստա՞ն, թե՝ Ադրբեջան. Ռուսաստանի հետ Էլեկտրաէներգիայի փոխանակման Իրանի խաղերը [30.06.2016]
Սեպտեմբերին Ռուսաստանը կսկսի լայնամասշտաբ հարձակում Սիրիայում [29.06.2016]
Հայ-թուրքական արձանագրությունները արտաշիրիմումի կարիք ունեն [28.06.2016]
Հռոմի պապի հետ 1588 տարի անց Աստված կրկին այցելեց հեթանոսացած Հայաստան [24.06.2016]