Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Վերջապես Սերժ Սարգսյանը խոսեց. տարածքներ ինքնորոշման իրավունքի դիմաց  

 Սերժ Սարգսյանը խոսեց. տարածքներ ինքնորոշման իրավունքի դիմաց

 ՀՀ նախագահը հստակեցրեց, թե ինչ է քննարկել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:

 Գագաթնաժողովի մասնակիցների առջև Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, այն ավարտելով մեկ կարևոր նախադասությամբ , որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: ՛՛ Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը՛՛, -ասել է Սերժ Սարգսյանը:

 Փաստորեն, գաղտնազերծվեց բանակցությունների հիմքում դրված առաջարկությունների հիմնական դրույթը: Հայաստանը համաձայնել է փոխել ստատուս քվոն, իսկ այս պարագայում դա նշանակում է տարածքների հանձնում, եթե Ադրբեջանը համաձայնի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը:

 Եվ պատկերացրեք, մինչ օրս Ադրբեջանը չի համաձայնում ճանաչել այդ իրավունքը:

Իհարկե ՛՛ստատուս քվոյի փոխոխություն ՛՛ ասվածն առաձգական հասկացություն է:

Այսօր, իհարկե, դժվար է կանխագուշակելը, թե մինչև ո՞ւր և քանի՞ հազար քառ. կմ կարող է ձգվել այդ ՛՛փոփոխությունը՛՛:

Արդյո՞ք Հայաստանի ժողովուրդը կամ Սփյուռքը համաձայն է նման դիրքորոշմանը , առավել ևս , որ նման փոխզիջման հրապարակայնացմանը վկա է նաև կոալիցիա կազմած Հայ Յեղափոխական դաշնակցությունը, ով անցյալում պահանջում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը նման դիրքորոշման համար:

Ձեռնպահ մնանք մեկնաբանություններից և հստակեցնենք: Եթե Լեռնային Ղարաբաղի իշխանությունը և ժողովուրդը միանշանակ ընդունելի է համարում այս դիրքորոշումը, ապա դա ընդունելի պետք է համարվի նաև Հայաստանի և Սփյուռքի համար: Եթե՝ ոչ, ուրեմն ՀՀ նախագահը պետք է ժամ առաջ հրաժարական տա կամ էլ առկախի իր մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցություններին, մինչև 2017 թվականի մայիսի վերջը:

Եվս մեկ նկատառում. Հայաստանի կողմից հայտարարված դիրքորոշումը ոչ թե փոխզիջում է, այլ՝ զիջում , այնքան ժամանակ, քանի դեռ հակառակ կողմը չի ընդունել դա:

Էդիկ Հովսեփյան



Armweeklynews [09.07.2016]
______________________________________________________________
Վերջապես Սերժ Սարգսյանը խոսեց. տարածքներ ինքնորոշման իրավունքի դիմաց
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ Հարութ Բրոնոզյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Լևոն Տեր-Պետրոսյան Վերին Լարս Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC Սամվել Բաբայան Հայկ Խանումյան Էդիկ Հովսեփյան Միկա ցեմենտ ԳՐԵԿՈ Բիլդերբերգ Жираф большой - ему видней!
  ԼՐԱՀՈՍ  
Հայ Դոն Քիշոտները կան, հողմնաղացներն են շատ արագ պտտվում [24.06.2016]
Նրանք քիչ են, բայց նրանց վիկինգ են ասում .լսեք Իսլանդիայի հավաքականի հիթը [05.07.2016]
Ամնեզիայի արդյունք. չեն նկատել , որ Սահմանադրության 86-րդ, 87-րդ և 156-դ հոդվածներն ուժի մեջ են [05.06.2016]
101 տարի շարունակվում է ցեղասպանությունը և սա ամենևին «զոհի բարդույթ» չէ [04.07.2016]
Ինչպես տասը իրավաբանով ՛՛գցեցին՛՛ մի ողջ երկրի ու ազգի [04.07.2016]
Սեպտեմբեր ամիսը որոշիչ է լինելու Արցախյան գոյամարտում [03.07.2016]
Վերին Լարսից հետո սկսվելու է Ամենավերին Լարսի գործողությունը [02.07.2016]
Ովքեր էին ռուս-թուրքական հաշտեցման միջնորդները. Ալիև, Նազարբաև, Նաթանյահու [02.07.2016]
1915-ին Թուրքիայում ով և ինչպես է հարստացել ՝ Քոչ, Սաբանջը, Չուկուրովա [02.07.2016]
Վլադիմիր Պուտինը և Թայյիպ Էրդողանը կհանդիպեն Չինաստանում հուլիսի 5-ին [01.07.2016]
Արդյոք եվրոպական մի չինովնիկի գրասենյակի ընդլայնումը անվտանգության երաշխիք է Արցախի համար [30.06.2016]
Հայաստա՞ն, թե՝ Ադրբեջան. Ռուսաստանի հետ Էլեկտրաէներգիայի փոխանակման Իրանի խաղերը [30.06.2016]
Սեպտեմբերին Ռուսաստանը կսկսի լայնամասշտաբ հարձակում Սիրիայում [29.06.2016]
Հայ-թուրքական արձանագրությունները արտաշիրիմումի կարիք ունեն [28.06.2016]
Հռոմի պապի հետ 1588 տարի անց Աստված կրկին այցելեց հեթանոսացած Հայաստան [24.06.2016]