Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Արեն Յուրիի Բաբլումյանը՝ Տարվա Բժիշկ-ուրոլոգ, իսկ "Արմենիա" ՀԲԿ-ի ՈՒԿ-ն՝ Տարվա Բուժհիմնարկ  

  Ամենևին մարզային էգոիզմ չհամարվի այն իրողությունը, որ լոռեցիները հպարտություն են զգում իրենց այն հայրենակիցներով , ովքեր մեծ հաջողությունների են հասել իրենց մասնագիտական ոլորտում և հայտնի դարձել հանրապետությունում և հանրապետությունից դուրս:

 Այս շաբաթ նշանակալից մի իրադարձություն տեղի ունեցավ մայրաքաղաքում:

 Հուլիսի 11-ին Ա. Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած «Տարվա բժիշկ-ուրոլոգ և տարվա բուժհիմնարկ – Հուսո Աստղ-2016» ամենամյա անվանակոչման արարողությանը "Արմենիա" ՀԲԿ-ի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, «Տղամարդու Առողջություն» ՀԿ-ի նախագահ, Երևան քաղաքի գլխավոր ուրոլոգ, ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ Արեն Բաբլումյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա ուրոլոգ» անվանակոչմանը: Վանաձորի և Ստեփանավանի ավագ սերունդը լավ հիշողություններ ունի Բաբլումյանների գերդաստանի մասին:

 Արեն Յուրիի Բաբլումյանը սերում է բժշկական հանրությունում քաջածանոթ Բաբլումյանների բժշկական ընտանիքից: Հայրը և հորեղբայրը հայտնի բժիշկներ և առողջապահության կազմակերպիչներ են, որոնց անմիջական ջանքերի շնորհիվ մեր հանրապետությունում ` Լոռվա մարզում, կազմակերպվել է բարձրակարգ բժշկական օգնություն և սպասարկում, որի արդյունքում փրկվել են բազմաթիվ կյանքեր: Այս մթնոլորտում Արեն Բաբլումյանի մեջ սերմանվել են անսահման սեր, հարգանք, կարեկցանք, նվիրվածություն հանդեպ շրջապատը և ընդհանրապես մարդը, որն ինչ խոսք, ամենակարևոր հատկանիշներն են ամենամարդասիրական մասնագիտության՝ բժշկի համար:

 Համալսարանն ավարտելուց հետո հետդիպլոմային կրթության հարցում որոշեց հետևել և շարունակել հոր՝ հայտնի ուրոլոգ բ.գ.թ. Յուրի Բաբլումյանի մասնագիտական ուղին: Ավարտելով կլինիկական օրդինատուրան, ընդունվեց ասպիրանտուրա, որի ավարտին փայլուն կերպով պաշտպանեց թեկնածուական թեզը:

 2006թ–ից դարձավ «Արմենիա» ՀԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, այնուհետև 2008թ.-ից կլինիկայի ղեկավար, որն այսօր էլ համարվում է հանրապետությունում ամենաառաջատար ուրոլոգիական կլինիկաներից մեկը:

 Այս տարիների ընթացքում փայլուն կերպով արտահայտվեցին նրա թե կազմակերպչական, թե բժշկական հատկանիշները: Նրա սեփական ջանքերի շնորհիվ, արդեն իսկ առկա նյութատեխնիկական բազայի վրա ներդրվեցին նորագույն բժշկական մեթոդներ, որոնց արդյունքում բուժական մոտեցումներին հաղորդվեց միջազգային չափորոշիչներին բնորոշ նոր շունչ:

 Անընդհատ պրպտուն միտքը, ավելիին հասնելու ձգտումը, թե բուժական, թե գիտաուսումնական ոլորտներում Արեն Յուրիի Բաբլումյանի բնավորության ամենակարևորագույն հատկանիշներից է: Ասածի խոսուն վկան են այս տարիների ընթացքում ավելի քան 47 գիտական հոդվածները ու արդեն իսկ պաշտպանության եզրագծին հասած դոկտորական աշխատանքը, որը կատարվել է ԵՊԲՀ-ի ուրոլոգիայի և անդրոլոգիայի և ՌԴ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆունդամենտալ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոններում:
 Հանդիսանալով նաև ԵՊԲՀ-ի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դոցենտ, անմիջական մասնակցություն ունի մատաղ սերնդի ինչպես բուհական, այնպես էլ հետբուհական կրթական պրոցեսներին: Ինչի շնորհիվ էլ մի շարք ուսանողներ հետևելով նրան որոշում են կայացնում ընտրելու ուրոլոգի դժվարին ու պատասխանատու մասնագիտությունը: Այս տարիների ընթացքում նրա անմիջական ջանքերի շնորհիվ ուրոլոգի մասնագիտական որակավորում են ստացել և հանրապետության ուրոլոգների բանակը համալրել են առավել քան 30 սկսնակ մասնագետներ:

Արեն Յուրիի Բաբլումյանը բժշկական և գիտամանկավարժական զբաղվածությանը զուգահեռ հասցնում է զբաղվել նաև հասարարական գործունեությամբ: 2008թ.-ից հանդիսանում է «Տղամարդու Առողջություն» ՀԿ-ի նախագահ, որը կազմակերպել և իրականացրել է մի քանի բարձր հնչեղության միջազգային կոնֆերանսներ, որտեղ ավելի մանրամասն են վերհանվել և լուսաբանվել տղամարդու առողջության վերաբերյալ բազմաթիվ միջդիսցիպլինար հիմնախնդիրներ: Այս տարիների ընթացքում Արեն Բաբլումյանի ջանքերի շնորհիվ սերտ համագործակցություն սկսվեց միջազգային` ՌԴ-ն, Վրաստանի, Ուզբեկիստանի, Ղազախստանի և այլ համանուն կազմակերպությունների միջև: Նա իր ակտիվ մասնակցությունն ունի նաև ՀՀ Ուրոլոգների Ասոցացիայի աշխատանքներին երկար տարիներ լինելով վարչության անդամ՝ հանդիսանալով մի քանի տարեկան միջազգային ժողովների նախագահ կամ համանախագահ:

Այս ամենը հաշվի առնելով 2014թ.-ին Երևանի քաղաքապետարանը նրան վստահեց Երևան քաղաքի գլխավոր ուրոլոգի դժվարին և պատասխանատու պաշտոնը:

Վերը նշվածին զուգահեռ նրա մշտական բնութագիրն առավել ամբողջական է դառնում տեսնելով ընտանիքում նրա հոգատարությունը որպես զավակ, հայր և ամուսին: Անսահման սերն ու նվիրվածությունը իր մասնագիտությանը (հաճախ է սիրում ասել, որ աշխարհի ամենալավ մասնագիտությունը ուրոլոգի մասնագիտությունն է), ինչն առավել քան տրամաբանական է դարձնում Արեն Բաբլումյանին շնորհելու տարվա լավագույն բժիշկ-ուրոլոգ նոմինացիան, որը կպարտավորեցնի նրան չսահմանափակվել ձեռք բերածով և ունենալ նորանոր հաջողություններ:

Շնորհավորում ենք Արեն Բաբլումյանին և "Արմենիա" ՀԲԿ-ի ուրոլոգիական կլինիկայի ողջ կոլեկտիվին մասնագիտական այս պատվաբեր գնահատանքի կապակցությամբ:

Էդիկ Հովսեփյան


Armweeklynews [13.07.2016]
______________________________________________________________
Արեն Յուրիի Բաբլումյանը՝ Տարվա Բժիշկ-ուրոլոգ, իսկ "Արմենիա" ՀԲԿ-ի ՈՒԿ-ն՝ Տարվա Բուժհիմնարկ
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ Հարութ Բրոնոզյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Լևոն Տեր-Պետրոսյան Վերին Լարս Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC Սամվել Բաբայան Հայկ Խանումյան Էդիկ Հովսեփյան Միկա ցեմենտ ԳՐԵԿՈ Բիլդերբերգ Жираф большой - ему видней!
Արեն Բաբլումյան
  ԼՐԱՀՈՍ  
Անսպասելի շրջադարձ . ովքեր են Հայաստանում իրական ընդդիմադիրները [11.07.2016]
Վերջապես Սերժ Սարգսյանը խոսեց. տարածքներ ինքնորոշման իրավունքի դիմաց [09.07.2016]
Հայ Դոն Քիշոտները կան, հողմնաղացներն են շատ արագ պտտվում [07.07.2016]
Նրանք քիչ են, բայց նրանց վիկինգ են ասում .լսեք Իսլանդիայի հավաքականի հիթը [05.07.2016]
Ամնեզիայի արդյունք. չեն նկատել , որ Սահմանադրության 86-րդ, 87-րդ և 156-դ հոդվածներն ուժի մեջ են [05.06.2016]
101 տարի շարունակվում է ցեղասպանությունը և սա ամենևին «զոհի բարդույթ» չէ [04.07.2016]
Ինչպես տասը իրավաբանով ՛՛գցեցին՛՛ մի ողջ երկրի ու ազգի [04.07.2016]
Սեպտեմբեր ամիսը որոշիչ է լինելու Արցախյան գոյամարտում [03.07.2016]
Վերին Լարսից հետո սկսվելու է Ամենավերին Լարսի գործողությունը [02.07.2016]
Ովքեր էին ռուս-թուրքական հաշտեցման միջնորդները. Ալիև, Նազարբաև, Նաթանյահու [02.07.2016]
1915-ին Թուրքիայում ով և ինչպես է հարստացել ՝ Քոչ, Սաբանջը, Չուկուրովա [02.07.2016]
Վլադիմիր Պուտինը և Թայյիպ Էրդողանը կհանդիպեն Չինաստանում հուլիսի 5-ին [01.07.2016]
Արդյոք եվրոպական մի չինովնիկի գրասենյակի ընդլայնումը անվտանգության երաշխիք է Արցախի համար [30.06.2016]
Հայաստա՞ն, թե՝ Ադրբեջան. Ռուսաստանի հետ Էլեկտրաէներգիայի փոխանակման Իրանի խաղերը [30.06.2016]
Սեպտեմբերին Ռուսաստանը կսկսի լայնամասշտաբ հարձակում Սիրիայում [29.06.2016]