Այն ինչ դաժան ու անօրինական վերաբերմունք ցուցաբերեց Հայաստանի ոստիկանությունը սեփական ժողովրդի հանդեպ վերջին օրերին, երևակայել անգամ հնարավոր չէր: Ասում են Արսինե Խանջյանին թյուրիմացությամբ են ձերբակալել:
Լավ. մարդ Աստծո, եթե Արսինեին չեք ճանաչել, ինչու եք ձերբակալել ապրիլյան պատերազմում զոհված զինվորի տատիկին, դա էլ թյուրիմացություն համարենք:
Սփյուռքը ևս պատասխանատվություն է կրրում իր կրավորական կեցվածքով այն բանի համար, ինչ այսօր կատարվում է Հայաստանում: Միթե Հայաստան պետությունը նաև բոլորիս հայրենիքը չէ:
100 տարի առաջ էլ նույն կերպ ժանդարմները հայ այրերին ու մայրերին փողոցներից տանում էին դեպի անհայտություն:
Լսենք Արսինե Խանջյանի սրտի ու հոգու ցավը հայ ժողովրդի և հայոց պետականության համար
__________________________________________________________________
Armweeklynews.am [29.07.2016]
Սփյուռքն իր կրավորական կեցվածքով ևս պատասխանատվություն է կրում Հայաստանի այս իրավիճակի համար