Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Վանաձորի նախընտրական քարոզչության պերճանքն ու թշվառությունը  

  2016 թվականի Վանաձորի ավագանու ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ նախընտրական քարոզչությունը կուսակցություններն ու նրանց ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածուները սկսել են ամիսներ առաջ և Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետը՝ սեպտեմբերի 9-ը, ընդամենը օրացույցային թվի է վերածվել:

 Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 8 կուսակցություններ ՝ ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ, Լուսավոր Հայաստան, Համախմբում, Հայկական վերածնունդ, Քաղաքացիական պայմանագիր և Հայ Ազգային կոնգրես կուսակցությունները: Ավագանու 33 անդամության համար կուսակցությունները առաջադրել են 321 ավագանու թեկնածուներ:

 Այս քանակի կուսակցությունների և ավագանու անդամության թեկնածուների մասնակցային հայտը վկայում է, որ Վանաձորի ավագանու ընտրությունները ծայրահեղ քաղաքականացված են: Գուցե մինչև ընտրությունների օրը որևէ կուսակցություն հստակ կներկայացնի, թե որոնք են Վանաձորի առաջնահերթ խնդիրները և ինչպես են դրանք լուծվելու, գուցե… :

 Սակայն մինչ օրս բոլոր կուսակցությունները խուսափել են գնահատել Վանաձոր քաղաքի իրական սոցիալ-տնտեսական իրավիճակը և դրա լուծման հեռանկարները, քանի որ այն այնքան բարդ է, որ պոպուլիստական մոտեցումն էլ չի կարող օգնել: Բանն այն է, որ 1988 թվականի երկրաշարժից առաջ Վանաձորը , որպես բնակելի տարածք, զբաղեցնում էր շուրջ 18 հազար հա տարածք և այնտեղ բնակվում էին շուրջ 160 հազար բնակիչները: 2016 թվականին արդեն Վանաձորը զբաղեցնում է շուրջ 26 հազար հա տարածք և ունի 65-70 հազար բնակչություն , որից միայն 21 հազարը թոշակառուներ են:

 Եթե 1988 թվականին Վանաձորն ուներ շուրջ 140 կմ երկարությամբ ասֆալտապատ փողոցներ, ապա 2016 թվականին այդ փողոցների երկարությունը հասել է 180 կմ-ի և այդ փողոցների 90 տոկոսը հիմնանորոգման չի ենթարկվել 25 տարի շարունակ:

 Հետևաբար, բնակչության թվի առնվազն 2.5 անգամ նվազմանը զուգահեռ քաղաքի բնակելի տարածքը և ենթակառույցները աճել են 1/3-ով: Նման պայմաններում Վանաձորը կորցրել է սեփական ներուժով ինքնազարգացման հնարավորությունը: Քաղաքի բյուջեն, նաև `պետական աջակցությամբ , վերջին հինգ տարիներին եղել է շուրջ 2.2 մլրդ դրամի սահմաններում և բնակչության նվազման այս պայմաններում այն չի կարող աճ գրանցել ոչ մի պարագայում:

 Այդ գումարի շուրջ 55 տոկոսը տրվում է աշխատավարձ համայնքապետարանի և նրա ենթակայության հիմնարկների աշխատակիցներին: Մնացյալ 1 մլրդ դրամը բավարար չէ ոչ միայն քաղաքի զարգացման , այլ անգամ բնականոն գործունեությունն ապահովելու համար:

 Առանց պետության մեծածավալ և ծրագրային աջակցության Վանաձոր քաղաքը չի կարող պահպանել իր ներկա վիճակը: Իսկ թե որքան է պետության հնարավորությունը և նա ինչպես կարող է աջակցել Վանաձոր (ինչու չէ, նաև՝ Գյումրի քաղաքին), դա արդեն այլ խնդիր է: Հիմա Վանաձորում քաղաքական բոլոր ուժերը, հատկապես ՝ ընդդիմադիրները , ՛՛կոկորդ պատռելով՛՛ փորձում են համոզել բնակչությանը, որ համարյա անապատի վերածված տարածքի մի փոքր հատվածում հնարավոր է բարեկեցիկ օազիս ստեղծել՝ առանց ջրի:

 Հիշեցենք, որ քաղաքի հնարավորությունն ընդամենը 1 մլրդ է և դրանով ՛՛օազիս՛՛ չես կարող ստեղծել: Դա նույնն է, թե մեկ դույլ ջրով փորձես անապատում արմավենի աճեցնել: Ավագանու ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերը միմյանցից copy-paste են արել և կրկնում են այն գաղափարը, որ կարող են արդյունավետ կառավարել քաղաքի տնտեսությունը: Արդունավետ կառավարելու համար գումար է անհրաժեշտ : Իսկ 2.2 մլրդ դրամ բյուջեն, ինչպես էլ կառավարես, միևնույն է, բավարար չէ քաղաքի որևէ խնդրին հիմարար լուծում տալու համար: Տասնապատիկ ավելին է անհրաժեշտ:

   Նախընտրական քարոզը կրոնական քարոզ չէ անդրշիրիմյան դրախտի մասին:

Եվս մեկ Սահմանադրական խնդիր, որը համառորեն շրջանցում են կուսակցությունները , (ելնելով կանխավարկածից, որ ավագանու բոլոր 321 թեկնածուները ծանոթ են նոր Սահմանադրությանը): Սահմանադրության 86-րդ հոդվածը 16 կետով սպառիչ սահմանել է պետության քաղաքականության հիմնարար սկզբունքները, իսկ 87-րդ հոդվածը տեղական ինքնակառավարման մարմիններին պարտավորում է իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում իրագործել պետության հիմնական քաղաքականության սկզբունքները:

Իսկ սկզբունքների մեջ են ներառված բանկչության զբաղվածության խթանումը, բնակարանաշինության , ծնելիության ու բազմազավակության խթանումը և այլ գեղեցիկ ու բարեհունչ նպատակներ:

Ամեն դեպքում առայժմ ոչ մի կուսակցություն չի հիշել նոր Սահմանադրությունը և տեղական ինքնակառավարման մարմինների նոր պարտավորությունները:

Իրինա Սարիբեկյան


______________________________________________________________

Armweeklynews.am [08.09.2016]
Վանաձորի նախընտրական քարոզչության պերճանքն ու թշվառությունը
 
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ Հարութ Բրոնոզյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Վարուժան Ավետիսյան  Լևոն Տեր-Պետրոսյան Գարեգին Չուգասզյան Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC Սամվել Բաբայան Հայկ Խանումյան Էդիկ Հովսեփյան Միկա ցեմենտ ԳՐԵԿՈ Բիլդերբերգ Жираф большой - ему видней!
Իրինա Սարիբեկյասն
  ԼՐԱՀՈՍ  
Պատմական պահը եկել է. փակ նամակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին [08.09.2016]
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի վիճակագրությունը [07.09.2016]
Լոռու և Շիրակի մարզի կարտոֆիլագործներն անելանելի վիճակում են [06.09.2016]
ՀՅԴ փակեց Արցախում տարածքներ հանձնելու թեման մինչև 2017 թվականի ամառը [06.09.2016]
Իրանի հարցում Ռուսաստանը շանս չի թողնում Հայաստանին [06.09.2016]
Հակոբ Ավետիքյան – Ֆիդայու դեռ կենսունակ կերպարը մեր մեջ [05.09.2016]
Ռոբերտ Քոչարյանի Սասնա Ծռերի ‘’կոպիտ բարբառը’’ վերաձևակերպեց գրական լեզվով [03.09.2016]
Նախագահ Սարգսյանի մեսիջը ոստիկանապետ Գասպարյանին [02.09.2016]
«Սասնա ծռերի» դատավարությունն իր մեջ ապակայունացման լուրջ ռեսուրս է պարունակում [31.08.2016]
Ավելին չես ասի. Էդվարդ Սանդոյանից հետո փակենք երկրում տգիտության կառուցած դժոխքի թեման [17.08.2016]
Արդյոք մենք բավարար ներուժ ունենք ոստիկանական բռնապետությունը շարունակելու համար [28.08.2016]
Վանաձորի ավագանու ՀՀԿ թեկնածուների ցուցակը և անձնական տվյալները [28.08.2016]
Սերժ Սարգսյանը վերադարձավ և Ռուսաստանի քաղաքացի ձերբակալեցին ԱՄՆ-ի համար [27.08.2016]
Հայ պաշտոնյաները ևս շտապ պետք վերածրագրավորեն իրենց iPhon-ները [27.08.2016]