Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  FLEX - Ավագ դպրոցի աշակերտների համար ԱՄՆ-ում ուսանելու հնարավորություն  

  ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Վրաստանի, Ղասախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուկրաինայի միջնակարգ դպրոցների աշակերտների համար է:

 Ծրագիրը աշակերտներին տալիս է լրիվ կրթաթոշակ մեկ ուսումնական տարի (հուլիս/օգոստոսից մինչև մայիս/հունիս ամիսներ) անցկացնելու ԱՄՆ-ում` ապրելով ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում և հաճախելով ամերիկյան դպրոց: Արդեն հայտնի են FLEX ծրագրի 2017-2018 ուս. տարվա քննությունների օրերը:

 Քննությունները տեղի են ունենալու ստորև նշված մարզերում: Նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա: Դիմորդները պետք է քննությունը հանձնեն ներքևում նշված օրերին՝ ներկայանալով իրենց քննական կենտրոն և բերեն ծննդյան վկայական կամ անձնագիր (բնօրինակ), 3×4 չափի մեկ լուսանկար, սև գրիչ:

 Այցելեք նաև Americancouncils.am կայքը

****

Սեպտեմբերի 15, 11:00, Թալին, Թալինի ավագ դպրոց, Գորկու փ. 13-Թալինի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար

   Սեպտեմբերի 15, 15:00, Արագածավան, Արագածավանի թիվ 2 դպրոց-Արգածավանի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար

Սեպտեմբերի 16, 11:00, Գավառ, Գավառի ավագ դպրոց, Թումանյան փ. 11-Գեղարքունիքի մարզի աշակերտների համար

Սեպտեմբերի 16, 15:00, Հրազդան, թիվ 13 դպրոց, Հրազդան, կենտրոն թաղամաս-Կոտայքի մարզի աշակերտների համար

Սեպտեմբերի 19, 11:00, Արմավիր, Հացիկի թիվ 2 միջնակարգ դպրոց, Հացիկ գյուղ-Արմավիրի մարզի աշակերտների համար

Սեպտեմբերի 20, 11:00, Իջևան, Գալիք կրթարան, Նալբանդյան փ. 1-Իջևանի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար

Սեպտեմբերի 20, 15:00, Դիլիջան, Դիլիջանի ավագ դպրոց, Մյասնիկյան 61-Դիլիջանի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար

Սեպտեմբերի 21, 11:00, Վանաձոր, Վանաձորի Հ. Թումանյանի անվ. պետ. համալսարան, Տիգրան Մեծի 36-Լոռու մարզի աշակերտների համար

Սեպտեմբերի 22, 11:00, Գյումրի, թիվ 20 դպրոց, Թետչերի փ. 1-Շիրակի մարզի աշակերտների համար Սեպտեմբերի 23, 15:00, Հաշմանդամություն ունեցող երեխաների համար, Երևան, Ամերիկյան խորհուրների գրասենյակ,Ամիրյան փ. 4/7

Սեպտեմբերի 26, 11:00, Եղեգնաձոր, Երիտ. կենտրոն, Մոմիկի փ.1-Եղեգնաձորի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար

Սեպտեմբերի 26, 15:00, Վայք, Վայքի ավագ դպրոց, Շահումյան 93-Վայքի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար

Սեպտեմբերի 27, 11:00, Ջերմուկ, Ջերմուկի ավագ դպրոց, Ձախ ափ-Ջերմուկի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար

Սեպտեմբերի 28, 11:00, Սիսիան, թիվ 3 դպրոց, Մյասնիկյան փ. 8-Սիսիանի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար

Սեպտեմբերի 28, 15:00, Գորիս, Կրթության ազգային ինստիտուտ, Գուսան Աշոտի փ. 32-Գորիսի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար

Սեպտեմբերի 29, 11:00, Կապան, Կապանի թիվ 1 դպրոց, Լեռնագործների փ. 1-Կապանի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար

Սեպտեմբերի 30, 11:00, Ագարակ, Ագարակի միջնակարգ դպրոց, Ագարակ-Մեղրիի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար

Հոկտեմբերի 2, Երևան և հարակից մարզեր, 10:00-Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարան, Ալեք Մանուկյան 13, -Երևանի և Արարատի մարզի աշակետրների համար, ինչպես նաև Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի այն աշակերտների համար, ովքեր իրենց մարզում չեն մասնակցել քննությանը:

2017-2018 ուսումնական տարվա համար կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝

սովորում են 9-12* դասարաններում կամ քոլեջի 1-3* կուրսում
հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում,
ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և անգլերենի իմացություն,
համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին,
ծնվել են 1999թ. փետրվարի 15-ից մինչև 2002թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ-ում չեն մնացել 3 ամսից ավել,
Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և բավարարում ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին:
*-12-րդ դասարաններում և 3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության (անկախ տարիքից), ծրագրին դիմել չեն կարող:

______________________________________________________________

Armweeklynews.am [09.09.2016]
FLEX - Ավագ դպրոցի աշակերտների համար ԱՄՆ-ում ուսանելու հնարավորություն
 
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ Հարութ Բրոնոզյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Վարուժան Ավետիսյան  Լևոն Տեր-Պետրոսյան Գարեգին Չուգասզյան Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC Սամվել Բաբայան Հայկ Խանումյան Էդիկ Հովսեփյան Միկա ցեմենտ ԳՐԵԿՈ Բիլդերբերգ Жираф большой - ему видней!
  ԼՐԱՀՈՍ  
Ռամկավար ազատական կուսակցությունը ևս ակտիվորեն մասնակցում է ՏԻՄ ընտրություններին [09.09.2016]
Կառավարությունն օբյեկտիվ պատճառներով չի կարող իրատեսական ծրագրիր ներկայացնել [09.09.2016]
Համակարգի փոփոխություն, թե փոփոխության համակարգ [09.09.2016]
Նոր վարչապետը չի կարող լինել նախկին Կարեն Կարապետյանը [09.09.2016]
Վանաձորի նախընտրական քարոզչության պերճանքն ու թշվառությունը [08.09.2016]
Պատմական պահը եկել է. փակ նամակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին [08.09.2016]
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի վիճակագրությունը [07.09.2016]
Լոռու և Շիրակի մարզի կարտոֆիլագործներն անելանելի վիճակում են [06.09.2016]
ՀՅԴ փակեց Արցախում տարածքներ հանձնելու թեման մինչև 2017 թվականի ամառը [06.09.2016]
Իրանի հարցում Ռուսաստանը շանս չի թողնում Հայաստանին [06.09.2016]
Հակոբ Ավետիքյան – Ֆիդայու դեռ կենսունակ կերպարը մեր մեջ [05.09.2016]
Ռոբերտ Քոչարյանի Սասնա Ծռերի ‘’կոպիտ բարբառը’’ վերաձևակերպեց գրական լեզվով [03.09.2016]
Նախագահ Սարգսյանի մեսիջը ոստիկանապետ Գասպարյանին [02.09.2016]
«Սասնա ծռերի» դատավարությունն իր մեջ ապակայունացման լուրջ ռեսուրս է պարունակում [31.08.2016]