Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի հոգեհանգստի արարողությանը ոչ ոք չի ուզում մասնակցել  

Տևական ժամանակ է, ինչ Վանաձորի երբեմնի արդյունաբերական հսկայի՝ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի աճուրդի հանված գույքը չի վաճառվում,գրում է «Ժողովուրդ» օրաթերթը :

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել (Հեղ. Սյունե Համբարձումյան), որ 2016 թ. դեկտեմբերի 13-ին կանցկացվի «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ին պատկանող գույքերի կրկնաճուրդը՝ բաց դասական եղանակով՝ խմբավորված լոտերով: Տեղեկացվում է նաև , որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա փետրվարի 15-ի վճռով «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ն սնանկ էր ճանաչվել. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ընդդեմ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի հայց էր ներկայացրել՝ պահանջելով ընկերությանը սնանկ ճանաչել:

Ընկերությունը 216 աշխատողի աշխատավարձ է պարտք:

Նշվում է, որ «Վանաձոր Քիմպրոմ»-ի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում տեղ են գտել նաեւ «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն եւ «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ն: Ընկերությունը «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն»-ին պարտք է ավելի քան 10 մլրդ 840 մլն 538 հազար դրամ, իսկ «Միջազգային բիզնես կենտրոն»-ին՝ ավելի քան 1 մլրդ 87 մլն դոլար: Ի դեպ, նոյեմբերի 22-ին «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի գույքի աճուրդը կայացել է մասնակի:

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է նաև, որ դեկտեմբերի 13-ին կայանալիք աճուրդին վաճառքի են հանվելու ընկերության օգտագործված ու հնամաշ գույքը՝ թվով 3609 հատ:

Հերթական արդյունաբերական ողբերգությունն է սպասվում Վանաձորում

Մեր կողմից հավելենք, որ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկությունը հավասարազոր է այդ երբեմնի քիմիական հսկայի մահվան դատավճռին, որը կայացվել է նախորդ կառավարության օրոք և ոչ առանց հեռահար նպատակների:

Իսկ արդեն, այս կառավարության օրոք, սկսվել է «հանգուցյալի հուղարկավորությունը»:

Դրան, ինչպես հիմնավոր կասկածներ ունեն վանաձորցիները, հաջորդելու է «հանգուցյալի» թողած ժառանգության մասնատումը և վաճառքը տարբեր անհատների կողմից՝ շենքեր, մետաղյա կոնստրուկցիաներ, հողատարածքներ և այլն: Նման գործընթացների դառը փորձ կա Վանաձորում: Մի շարք հսկա գործարաններից այսօր մնացել են անմշակ տարածքներ և նախկին շենքերի հիմքեր, քանի որ անգամ շենքերն ապամոնտաժվել ու մաս-մաս վաճառվել են:

Նույն ճակատագիրը սպասվում է նաև «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ին, քանի որ նոր կառավարությունը որոշել է «ձեռքերը լվանալ» այդ գործարանից:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 22-ին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, անդրադառնալով «Նաիրիտ»-ի և «Վանաձոր-Քիմպրոմ»-ի վերագործարկման հնարավորություններին, ասել էր հետևյալը. « Նաիրիտ գործարանի, Վանաձոր-Քիմպրոմի հետ կապված, տեսականորեն հավանականություն կա՞, որ այդ ձեռնարկությունները կաշխատեն՝ գուցե այո: Այսօր առարկայական առաջարկ ունե՞նք՝ ոչ, պետությունը պե՞տք է զբաղվի այդ բիզնեսով՝ ոչ, եթե նման առաջարկություն լինի մենք մանրամասն կուսումնասիրե՞նք՝ այո»:

Սա նաև ազդանշան էր, որ կարող են արդեն «դիակապտության» անցնել, նրանք, ովքեր աչք ունեն գործարանի շենքերի, մետաղական կոնստրուկցիաների և հողատարածքների նկատմամբ:

Հերթական արդյունաբերական ողբերգությունն է սպասվում Վանաձորում, ինչպես դա եղավ տասնյակ այլ ձեռնարկությունների հետ:


Խմբագրական


_________________________________________________________

Armweeklynews.am [04.12.2016]
«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի հոգեհանգստի արարողությանը ոչ ոք չի ուզում մասնակցել
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Vekilime Dokunma  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher  Լևոն Տեր-Պետրոսյան  Վերին Լարս  Վանաձոր Քիմպրոմ Bandar Abbas ConIFA Լիբանան  Շանթ   Նաիրա Զոհրաբյան  Maybrit Illner  ermeni soykırımı  Vanadzor Technology Center - VTC  
  ԼՐԱՀՈՍ  
500 եվրոանոց թղթապանակների մասին. արտաքին անվստահությունը վտանգում է պետականությունը [03.12.2016]
Դեկտեմբերի 3-ը` Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր [03.12.2016]
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի երեք կարևոր խոստումներն աշխարհի համար [02.12.2016]
Արդար դատերու քաջարի պաշտպանի եւ ներշնչող հրապարակախօսի իր կենդանի ոգին [30.11.2016]
Իրան պետությունը մեր բարեկամն է, սակայն այնտեղ բոլորը չէ, որ համամիտ են [30.11.2016]
Փոշիացվում է հայության քաղաքական ներուժը [29.11.2016]
ՀՀ նախագահը որոշել է ապաքաղաքականացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը [27.11.2016]
Միքայել Վարդանյանը 130 մլն դրամ է նվիրաբերել Արցախին, կրկնակի ավելին, քան 2015 թ-ին [27.11.2016]
ՈՉ ԵՒՍ Է ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ ԵՒ ԳԱՂԱՓԱՐԱՊԱՇՏ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԴՈԿՏ. ՆՈՒՊԱՐ ՊԷՐՊԷՐԵԱՆ [25.11.2016]
Դիվանագիտական աքսեոմա. ավելի լավ է ռուսական արջի ետևից, քան՝ առջևից 23.11.2016]
Հիմա Կարեն Կարապետյան քաղաքական գործչի կերպարն ավելի պահանջված է, քան բարեգործինը [23.11.2016]