Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Տիգրանակերտի հայկական եկեղեցիները նույնպես կվերանորոգվեն 12 մլն դոլարով  

Այս տարվա գարնանը Թուրքիայի հարավ-արևելքում սկսված, այսպես կոչված ‘’հակաահաբեկչական ‘’ գործողությունների ժամանակ ռազմական բախումներ էին նաև 1915 թվականից քրդաբնակ Տիգրանակերտ քաղաքում:

Քրդերի ըմբոստությունը ճնշելու ընթացքում վնասներ կրեցին նաև Սուր թաղամասի հայկական եկեղեցիները:


Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի 25-ին Թուրքիայի կառավարությունը պետականացրել էր Տիգրանակերտի Սուր թաղամասում գտնվող 6300 կառույց և տարածք, այդ թվում նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին: Մինչ այդ Սուրբ Կիրակոս եկեղեցին պատկանում էր նույնանուն հիմնադրամին: Սա, երևի, վերջին հարյուր տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ գործող հայկական եկեղեցին պետականցվում է:

Հավանական ենք համարում, որ Թուրքիայի գործող օրենքով պետական միջոցներ կարող են ուղղվել միայն պետական սեփականություն հանդիսացող շինությունների վերանորոգմանը:

 Ինչպես տեղեկացնում է թուրքական Անադոլու գործակալությունը, Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը սկսել է Սուր թաղամասի մշակութային և կրոնական շինությունների վերանորոգման աշխատանքները, որոնք կտևեն շուրջ երկու տարի; Թուրքիայի պետական բյուջեից այս նպատակով հատկացվել է շուրջ 12 մլն դոլար:

Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգումից հետո կունենա նախկին տեսքը:

Հույս ունենանք, որ կոռուպցիոն ախտով տառապող Թուրքիայի պետական համակարգն ամեն դեպքում հատկացված գումարներն ամբողջովին չի փոշիացնի և հնարավոր կլինի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել:

Հույս ունենանք նաև, որ վերանորոգումից հետո Սուրբ Կիրակոս եկեղեցին կրկին կապապետականացվի և կվերադարձվի համանուն հիմնադրամին:



_________________________________________________________

Armweeklynews.am [11.12.2016]
Տիգրանակերտի հայկական եկեղեցիները նույնպես կվերանորոգվեն 12 մլն դոլարով
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Vekilime Dokunma  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher  Լևոն Տեր-Պետրոսյան  ԵԱՀԿ  Վանաձոր Քիմպրոմ Bandar Abbas ConIFA Լիբանան  Շանթ   Նաիրա Զոհրաբյան  Maybrit Illner  ermeni soykırımı  Vanadzor Technology Center - VTC  
  ԼՐԱՀՈՍ  
Դեկտեմբերի 3-ը` Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր [11.12.2016]
ՀՅԴ Վանաձորի կոմիտեի հայտարարությունը Վանաձորի ավագանու հետընտրական իրավիճակի վերաբերյալ [09.12.2016]
Մաքսային նոր օրենսգրքի ընդունումը կլինի ընդամենը ՛՛լեզվի վաժանք՛՛ [09.12.2016]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ [09.12.2016]
Կքննարկվի բանկերի հնարավոր աշխատանքը շաբաթ, կիրակի և տոնական օրերին [08.12.2016]
ԱԱԾ. Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է քաղաքապետարանի պաշտոնյա [08.12.2016]
Իսկ եթե Թուրքիան որոշի դրամով գնել 1915-21 թթ մեր սրբությունների սեփականության իրավունքը [07.12.2016]
Աղետի գոտի. 550 ընտանիք դեռևս անօթևան է [06.12.2016]
Սփյուռքը 2 մլն եվրոյով կմասնակցի ՔՀ ձևավորմանը [06.12.2016]
«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի հոգեհանգստի արարողությանը ոչ ոք չի ուզում մասնակցել [05.12.2016]
500 եվրոանոց թղթապանակների մասին. արտաքին անվստահությունը վտանգում է պետականությունը [03.12.2016]