Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Վանաձոր քաղաքը կստանա 20 մլն դոլար  

Հանրապետության 9 քաղաքներում տարածքների հավասարաչափ զարգացման ծրագրեր են սկսվում

Տարածքների հավասարաչափ զարգացման սկզբունքներից ելնելով` ՀՀ 9 քաղաքներում սկսվում են խոշորածավալ ծրագրեր, որոնցից առաջին հինգում արդեն սկիզբը դրվել է: Ջերմուկում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նա տեղեկացրեց, որ դա շուրջ 50 մլն դոլար վարկային ռեսուրս է պարունակում, որը տրամադրվում է Ասիական բանկի կողմից. «Ծրագրի առաջին փուլում ընդգրկված են Վանաձոր քաղաքը՝ 20 մլն դոլարի չափով, Ջերմուկը՝ 10 մլն դոլարի չափով, Դիլիջանը՝ 6 մլն դոլարի չափով, Աշտարակը՝ 4 մլն դոլարի չափով, և Ծաղկաձորը, որը 10 մլն դոլարի չափով վարկային ծրագիր է ստանալու։ Ծրագրին պետք է մասնակից դառնա նաև մասնավոր հատվածը և մենք ենթադրում ենք, որ այդ գումարը առնվազն կկրկնապատկվի»:

Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի իր շարունակությունը և դրա իրականացման երկրորդ փուլում միանալու են ևս չորս քաղաքներ, այդ թվում՝ Գյումրին, իսկ ամբողջական ցանկը կհրապարակվի առաջիկայում. «Նախարարությանը Ռուսաստանի կողմից հատկացվել է 3 մլն դոլար դրամաշնորհային ծրագրով գյուղական տուրիզմի զարգացման համար։ Այն ընդգրկելու է շուրջ 60 գյուղական բնակավայր: Դրանցից մեկն էլ Արփի լճի հարակից տարածքում ամառային և ձմեռային տուրիզմի կենտրոն ստեղծելու ծրագիրն է, իսկ մյուս ցանկը կհրապարակվի առաջիկա երկու ամսվա ընթացքում»:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ զբոսաշրջության զարգացման առաջին ուղղությունը, որի շուրջ շատ ակտիվ շարունակելու են աշխատանքները, ոլորտում առկա ներուժի բացահայտնումն է լինելու, քանի որ բավականաչափ ներուժ կա, սակայն դրա շատ փոքր մասն է այսօր իրացված:

«Մեր տեսլականով, երեք տարի հետո` 2020 թվականին, ՀՀ-ում տարեկան կունենանք մոտ 2մլն 500 հազար զբոսաշրջիկ, իսկ դրա արդյունքը կլինի 2,5 մլրդ դրամ»,-հայտարարել է Կարայանը:



_________________________________________________________

Panorama.am/Armweeklynews.am [13.12.2016]
Վանաձոր քաղաքը կստանա 20 մլն դոլար
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Vekilime Dokunma  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher  Լևոն Տեր-Պետրոսյան  ԵԱՀԿ  Վանաձոր Քիմպրոմ Bandar Abbas ConIFA Լիբանան  Շանթ   Նաիրա Զոհրաբյան  Maybrit Illner  ermeni soykırımı  Vanadzor Technology Center - VTC  
  ԼՐԱՀՈՍ  
Տիգրանակերտի հայկական եկեղեցիները նույնպես կվերանորոգվեն 12 մլն դոլարով [12.12.2016]
Դեկտեմբերի 3-ը` Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր [11.12.2016]
ՀՅԴ Վանաձորի կոմիտեի հայտարարությունը Վանաձորի ավագանու հետընտրական իրավիճակի վերաբերյալ [09.12.2016]
Մաքսային նոր օրենսգրքի ընդունումը կլինի ընդամենը ՛՛լեզվի վաժանք՛՛ [09.12.2016]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ [09.12.2016]
Կքննարկվի բանկերի հնարավոր աշխատանքը շաբաթ, կիրակի և տոնական օրերին [08.12.2016]
ԱԱԾ. Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է քաղաքապետարանի պաշտոնյա [08.12.2016]
Իսկ եթե Թուրքիան որոշի դրամով գնել 1915-21 թթ մեր սրբությունների սեփականության իրավունքը [07.12.2016]
Աղետի գոտի. 550 ընտանիք դեռևս անօթևան է [06.12.2016]
Սփյուռքը 2 մլն եվրոյով կմասնակցի ՔՀ ձևավորմանը [06.12.2016]
«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի հոգեհանգստի արարողությանը ոչ ոք չի ուզում մասնակցել [05.12.2016]