Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Կրթության նախարարը գուցե դեռ մտորում է, բայց ժամանակը չի սպասում  

ԱԻՆ ՛՛Հիդրոմետ՛՛ ծառայությունը ԶԼՄ-ներով կանխատեսել է, որ դեկտեմբերի 18-ից 19-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը նվազելու է -8-ից մինչև -10 աստիճան, իսկ նախալեռնային և լեռնային շրջաններում ջերմաստիճանը կարող է նվազել -30-ից մինչև -35 աստիճան:

Հիմա հարց է առաջանում, թե դեկտեմբերի 19-ին երեխաներն ինչպես և ինչու են դպրոց գնալու , եթե նման ջերմաստիճանի պայմաններում ոչ մի կրթական հաստատություն չի կարող ապահովել նորմատիվային դրական ջերմաստիճան շենքերի ներսում:

Իսկ ինչ է մտածում կրթության և գիտության նախարարությունը, եթե մինչև սիբիրյան ցրտերի գալը մնացել է ընդամենը երեք օր:

Կարծում ենք, չի կարելի կրթության մակարդակը կամ դասավանադման պլանները կատարելու համար վտանգել երեխաների առողջությունը:

 Հուսով ենք, որ կրթության նախարարն այս պահին մտորումների մեջ է և նույնպես անհանգստացած է սպասվելիք ցրտերից: Կամ, գուցե, սպասում են վարչապետի հրահանգին:

Ժամանակը գնում է և որքան շուտ հայտարարվի, որ հաջորդ շաբաթվա առնվազն երկուշաբթի և երեքշաբթի օրերը հանրակրթական դպրոցներում դասեր չեն լինելու, այնքան դրական կլինի արձագանքը:

Մեր դպրոցներում սովորական աղջնակներ ու տղաներ են սովորում, այլ ոչ թե անտիկ Հունաստանի սպարտացիներ:



_________________________________________________________

Armweeklynews.am [15.12.2016]
Կրթության նախարարը գուցե դեռ մտորում է, բայց ժամանակը չի սպասում
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Vekilime Dokunma  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher  Լևոն Տեր-Պետրոսյան  ԵԱՀԿ  Վանաձոր Քիմպրոմ Bandar Abbas ConIFA Լիբանան  Շանթ   Նաիրա Զոհրաբյան  Maybrit Illner  ermeni soykırımı  Vanadzor Technology Center - VTC  
  ԼՐԱՀՈՍ  
Վանաձոր քաղաքը կստանա 20 մլն դոլար [13.12.2016]
Մենք մեր հաւաքական հաւատքը կորսնցուցած ենք դուրսը եւ ներսը … [13.12.2016]
Տիգրանակերտի հայկական եկեղեցիները նույնպես կվերանորոգվեն 12 մլն դոլարով [12.12.2016]
Դեկտեմբերի 3-ը` Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր [11.12.2016]
ՀՅԴ Վանաձորի կոմիտեի հայտարարությունը Վանաձորի ավագանու հետընտրական իրավիճակի վերաբերյալ [09.12.2016]
Մաքսային նոր օրենսգրքի ընդունումը կլինի ընդամենը ՛՛լեզվի վաժանք՛՛ [09.12.2016]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ [09.12.2016]
Կքննարկվի բանկերի հնարավոր աշխատանքը շաբաթ, կիրակի և տոնական օրերին [08.12.2016]
ԱԱԾ. Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է քաղաքապետարանի պաշտոնյա [08.12.2016]
Իսկ եթե Թուրքիան որոշի դրամով գնել 1915-21 թթ մեր սրբությունների սեփականության իրավունքը [07.12.2016]
Աղետի գոտի. 550 ընտանիք դեռևս անօթևան է [06.12.2016]