Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Սպանություն Անկարայում և ահաբեկչություն Բեռլինում. ապահով է միայն Անտարկտիդայում  

Դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվեց Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը: Մարդասպանը 22-ամյա ոստիկան էր, ով այդ օրը ծառայության մեջ չէր: Խորհրդանշական է , որ դեսպանը սպանվեց ՛՛Ռուսաստանը թուրքերի աչքերով՛՛ լուսանկարների ցուցահանդեսում:

Մարդասպանը գոչել է ՛՛Մենք մեռնում ենք Հալեպում, դուք այստեղ՛՛:

Սա, իհարկե սպանության սցենարի արտաքին կողմն էր: Ոչ մի պարագայում դեսպանների սպանությունն անհետևանք չի մնում երկրների հարաբերությունների առումով: Ռուսաստանը կհիշի այս սպանության փաստը, սակայն չի խզի հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի դեռ կա Սիրիայի հարցը և թուրքական ՛՛տատանումները՛՛ ՆԱՏՕ-ի անդամության հարցով: Սակայն կլինեն որոշակի վերապահումներ ռուս զբոսաշրջիկների Թուրքիա այցելության առումով:

Բացառված չէ, որ Ռուսաստանի համապատասխան ծառայությունները սահմանափակեն ռուսների այցելությունները Թուրքիա , անվտանգության նկատառումներով: Հանկարծ ու որևէ երիտասարդ ռուս ոստիկանի մտքով չանցնի , որ ինքն էլ ՛՛պարտավոր ՛՛ է  սպանել Թուրքիայի դեսպանին Մոսկվայում:

Միջպետական հարաբերություններում սկսում են ավելի լուրջ դերակատարում ունենալ կրակոցները, քան դիվանագիտական ջանքերը: Եվ սա չի վերաբերում միայն Ռուսաստան- Թուրքիա հարաբերություններին:

Ահաբեկչությունը դարձել է քաղաքական ճնշումների գործիք:

Նույն օրը լեհական համարանիշներով բեռնատարը մխրճվեց Բեռլինի կենտրոնում ամբոխի մեջ: Եկեղեցու մոտ հավաքված բեռլինցիները և արտասահամանցի զբոսաշրջիկները Սուրբ Ծննդի տոնավաճառին էին մասնակցում: Նախնական տվյալներով, զոհվել է 12 մարդ, վիրավորվել` 50-ը: Ոստիկանությունը ձերբակալել է բեռնատարի մեջ գտնվող երկու կասկածյալներից մեկին՝ ազգությամբ պակիստանցու, հաղորդում է գերմանական մամուլը:

Ինչևէ , այս հերթական ահաբեկչությունն էլ եկավ ներշնչելու աշխարհին , որ մասսայական սպանությունների համար չկա անվտանգ վայր աշխարհում, բացի՝ Անտարկտիդայից:

Ի վերջո Բեռլինի և ողջ Գերմանիայի անվտանգության համակարգը լավագույններից է աշխարհում:

21-րդ դարի առաջին կեսն ընթանում է համաշխարհային մակարդակով սարսափի ու մասսայական սպանությունների սպառնալիքի տակ:

Անհատի անվտանգությունը այլևս չի երաշխավորվում որևէ պետական կամ միջպետական համակարգի շրջանակներում: Ընդ որում անհատի կյանքին կարող է վտանգ սպառնալ ամեն պահի, ամեն վայրում:

Սա քաոսի վիրուսի է նման , որը շարունակում է տարածվել գրիպի համաճարակի պես: Ոչ ոք աշխարհում երաշխավորված չէ, որ ՛չի վարկվի՛՛:

Միակ անվտանգ տարածքը դա Անտարկտիդան է, սակայն այնտեղ ՛՛ոչոք՛՛-ը չկա:



_________________________________________________________

Armweeklynews.am [20.12.2016]
Սպանություն Անկարայում և ահաբեկչություն Բեռլինում. ապահով է միայն Անտարկտիդայում
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Vekilime Dokunma  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher  Լևոն Տեր-Պետրոսյան  ԵԱՀԿ  Վանաձոր Քիմպրոմ Bandar Abbas ConIFA Լիբանան  Շանթ   Նաիրա Զոհրաբյան  Maybrit Illner  ermeni soykırımı  Vanadzor Technology Center - VTC  
  ԼՐԱՀՈՍ  
Լևոն Տեր-Պետրոսյան- ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է [17.12.2016]
Կրթության նախարարը գուցե դեռ մտորում է, բայց ժամանակը չի սպասում [15.12.2016]
Վանաձոր քաղաքը կստանա 20 մլն դոլար [13.12.2016]
Մենք մեր հաւաքական հաւատքը կորսնցուցած ենք դուրսը եւ ներսը … [13.12.2016]
Տիգրանակերտի հայկական եկեղեցիները նույնպես կվերանորոգվեն 12 մլն դոլարով [12.12.2016]
Դեկտեմբերի 3-ը` Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր [11.12.2016]
ՀՅԴ Վանաձորի կոմիտեի հայտարարությունը Վանաձորի ավագանու հետընտրական իրավիճակի վերաբերյալ [09.12.2016]
Մաքսային նոր օրենսգրքի ընդունումը կլինի ընդամենը ՛՛լեզվի վաժանք՛՛ [09.12.2016]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ [09.12.2016]
Կքննարկվի բանկերի հնարավոր աշխատանքը շաբաթ, կիրակի և տոնական օրերին [08.12.2016]
ԱԱԾ. Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է քաղաքապետարանի պաշտոնյա [08.12.2016]