Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  55 միլիոն դոլարից Վանաձորին ևս բաժին կհասնի  

Հայաստանը ՎԶՄԲ–ից 55 մլն դոլարի վարկ կստանա զբոսաշրջության զարգացման նպատակով:

Հայաստանի խորհրդարանն ուրբաթ արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ 2016 թվականի փետրվարի 23–ին ստորագրած 55 մլն դոլարի վարկային համաձայնագիրը` Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացման նպատակով։

Համաձայնագիրն ԱԺ-ում ներկայացնելիս տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի` 14.5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով։

«Տեղական տնտեսությունը և ենթակառուցվածքի զարգացման ծրագիրը» վարկային համաձայնագրի շրջանակում հինգ տարվա ընթացքում տրամադրվելիք միջոցները կուղղվեն Հայաստանի ենթակառուցվածքային ծառայությունների և ինստիտուցիոնալ հնարավորությունների բարելավմանը»,– նշել է Խաչատրյանը։

Ըստ նրա, դրանով իսկ օժանդակություն կցուցաբերվի զբոսաշրջության զարգացմանն Արարատի, Վայոց Ձորի, Լոռու և Կոտայքի մարզերում։

Ծրագիրն ուղղված է զբոսաշրջիկների թվի աճին, ինչը կկատարվի ենթակառուցվածքային ներդրումների, քաղաքների և մշակութային ժառանգության վերածնման, ինչպես նաև մասնավոր հատվածի ներդրումների խթանման հաշվին:


_________________________________________________________

Armweeklynews.am [20.12.2016]
55 միլիոն դոլարից Վանաձորին ևս բաժին կհասնի
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Vekilime Dokunma  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher  Լևոն Տեր-Պետրոսյան  ԵԱՀԿ  Վանաձոր Քիմպրոմ Bandar Abbas ConIFA Լիբանան  Շանթ   Նաիրա Զոհրաբյան  Maybrit Illner  ermeni soykırımı  Vanadzor Technology Center - VTC  
  ԼՐԱՀՈՍ  
Սպանություն Անկարայում և ահաբեկչություն Բեռլինում. ապահով է միայն Անտարկտիդայում [20.12.2016]
Լևոն Տեր-Պետրոսյան- ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է [17.12.2016]
Կրթության նախարարը գուցե դեռ մտորում է, բայց ժամանակը չի սպասում [15.12.2016]
Վանաձոր քաղաքը կստանա 20 մլն դոլար [13.12.2016]
Մենք մեր հաւաքական հաւատքը կորսնցուցած ենք դուրսը եւ ներսը … [13.12.2016]
Տիգրանակերտի հայկական եկեղեցիները նույնպես կվերանորոգվեն 12 մլն դոլարով [12.12.2016]
Դեկտեմբերի 3-ը` Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր [11.12.2016]
ՀՅԴ Վանաձորի կոմիտեի հայտարարությունը Վանաձորի ավագանու հետընտրական իրավիճակի վերաբերյալ [09.12.2016]
Մաքսային նոր օրենսգրքի ընդունումը կլինի ընդամենը ՛՛լեզվի վաժանք՛՛ [09.12.2016]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ [09.12.2016]
Կքննարկվի բանկերի հնարավոր աշխատանքը շաբաթ, կիրակի և տոնական օրերին [08.12.2016]