Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Թուրքիայի նախագահի x ռուսական ժամն էլ եկավ  

Թուրքիայի նախագահը շարունակում է ՛՛դրեյֆել՛՛ դեպի Ռուսաստան և առայժմ անկանխատեսելի է, թե ինչպես կազդեն այդ պետության վրա Ռուսաստանի  հետ հարաբերությունների սերտացման և ՆԱՏՕ-ի անդամության երկդեմ քաղաքականության անհամատեղելի իրականությունները:

Այն բանից հետո , երբ ռուսական օդուժը ռմբահարեց իսլամիստների դիրքերը Սիրիայի հյուսիում գտնվող Ալ Բաբ քաղաքի շրջակայքում, այսպիսով օգնելով թուրքական զինուժին ամրացնել իրենց դիրքերն այդ հատվածում, Էրդողանը որոշեց յուրահատուկ ձևով ՛՛շնորհակալություն՛՛ հայտնել ռուսներին:

Ինպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Թուրքիայի նախագահն Անկարայում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ –ի գլխավորությամբ կոալիցոն ուժերը Սիրիայում աջակցում են իսլամիստ ահաբեկչական զինված խմբավորումներին:

Իհարկե , նախագահ Էրդողանն առաջին հերթին հիշատակել է քրդական YPG (Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ) և այլ քրդական կազմակերպություններին:

Սակայն, այս անգամ, Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է նաև Խալիֆաթի իսլամիստներին և տեղեկացրել, որ ինքն ունի ապացույցներ՝ լուսանկարների և տեսանկարահանումների ձևով:

Առաջին անգամն է, որ Թուրքիան պաշտոնապես մեղադրում է ԱՄՆ-ին Խալիֆաթի իսլամիստներին օգնելու համար: Մինչ այդ, Սիրիայի նախագահ Ասադն էր մեղադրել ԱՄՆ-ին Պալմիրայի վրա հարձակվող իսլամիստների ջոկատներին աջակցություն ցույց տալու համար:

Էրդողանի այս հայտարարությունը յուրօրինակ x ժամ էր Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում նախագահ Օբամայի էջը փակելու համար, սակայն բավարար չէ նոր նախագահ Թրամփի հետ էջ բացելու համար:

Թուրքիան շարունակում է մնալ ամենաանկախատեսելի պետությունը մեր տարածաշրջանում և անցնող 2016 թվականին նրա արտաքին քաղաքականության վեկտորը մի քանի անգամ փոխվել է 180 աստիճանով:


_________________________________________________________

Armweeklynews.am [28.12.2016]
Թուրքիայի նախագահի x ռուսական ժամն էլ եկավ
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Vekilime Dokunma  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher  Լևոն Տեր-Պետրոսյան  ԵԱՀԿ  Վանաձոր Քիմպրոմ Bandar Abbas ConIFA Լիբանան  Շանթ   Նաիրա Զոհրաբյան  Maybrit Illner  ermeni soykırımı  Vanadzor Technology Center - VTC  
  ԼՐԱՀՈՍ  
Նոր մասնագիտական ուղղություն նաև հայ ծրագրավորողների համար [25.12.2016]
Ռուս ռազմական ոստիկանները ժամանել են Հալեպ [09.12.2016]
Հայաստանի և Իրանի նախագահների համատեղ հայտարարությունը ՛՛լեզվի վաժանք՛՛ [21.12.2016]
Խմելու ջրի ջրագծի վրա փոքր ՀԷԿ կառուցելն անբարո է [20.12.2016]
55 միլիոն դոլարից Վանաձորին ևս բաժին կհասնի [20.12.2016]
Սպանություն Անկարայում և ահաբեկչություն Բեռլինում. ապահով է միայն Անտարկտիդայում [20.12.2016]
Լևոն Տեր-Պետրոսյան- ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է [17.12.2016]
Կրթության նախարարը գուցե դեռ մտորում է, բայց ժամանակը չի սպասում [15.12.2016]
Վանաձոր քաղաքը կստանա 20 մլն դոլար [13.12.2016]
Մենք մեր հաւաքական հաւատքը կորսնցուցած ենք դուրսը եւ ներսը … [13.12.2016]
Տիգրանակերտի հայկական եկեղեցիները նույնպես կվերանորոգվեն 12 մլն դոլարով [12.12.2016]